Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Էդ.Նալբանդյան. «Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին» 06/24/2013   21:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին  է ներկայացրել  ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
 
Ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության` հունիսի 24-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին իր ելույթում ներկայացրել է  նաև Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։  
 
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են՝  նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և նրանցում կարևոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին` մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
 
«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը,  մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»,- ընդգծել է  Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը։
 
Էդվարդ Նալբանդյանը նշել է  նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում   պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով։
 
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրներին Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի  մշակման կարևորությանը։ 
 
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է   ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։
 
Նույն օրը Եվրախորհրդի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը բացել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը,  ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։
 
Ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը և 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարևոր մաս է կազմում։ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի և կվավերացվի ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։
 
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարևորել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը և հույս հայտնել, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։
 
Նույն օրը տեղի են ունեցել  ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի և ՄԻԵԴ նախագահի հետ։
 
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել  ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելիք հարցերին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի և Քարտուղարության փոխգործակցությանը։
 
Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպմանն անդրադարձ է արվել  Երևանում մայիսի վերջին կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի արդյունքներին, ԵԽ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանը։ Զրույցի ընթացքում արծարծվել են  Եվրախորհդրի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:
 
ԵԽ կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը»  խորագրով քննարկմանը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսի նախագահ Կոնգրեսի Հերվիգ վան Շտան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիկսը։ Հանդիպմանը  մտքեր են  փոխանակվել  ս.թ. նոյմբերին կայանալիք Եվրախորհրդի  «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի»  նախապատրաստական աշխատանքների շուրջ։
 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին ՄԻԵԴ գործունեության արդյունավետությունը բարձրացել է։
 
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանը, որպես ԵԽ նախագահող երկիր, կարևորում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը՝ համոզված լինելով, որ դրա արդյունքում ստեղծվելիք եվրոպական միասնական իրավական դաշտն էլ ավելի կամրապնդի Եվոպայում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմը։
 
Զրուցակիցները քննարկել են  Հայաստանի Սահմանադրական դատարանի,  Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Երևանում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։
 
Հանդիպմանը քննարկվել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագերի իրականացման գործընթացը։
 
Ստրաստբուրգում Էդվարդ Նալբանդյանն ու  Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցել են  ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը, որին   հանդես գալով ողջույնի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղևորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք և կառուցելու արժանապատիվ ապագա։
 
Նույն օրը նախարար Նալբանդյանը մեկնել է Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։
 
 
 
 

Արխիվ

[]