ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարույր Հայրիկյանը մեղադրում է «ռուսական իմպերիալիզմին» 06/24/2013 14:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը շինարարական աշխատանքների դիմաց իր տանը աշխատող սալիկագործ Սամվել Հարությունյանին քիչ էր գումար տալիս, այդ պատճառով նա որոշեց աղմկահարույց ինչ-որ բան անել և Վ.Սեդրակյանից գումար շորթել: Ըստ ամբաստանյալ Ս.Հարությունյանի դատաքննական ցուցմունքի, ինքը Պ.Հայրիկյանի սպանության փորձի պատվերը տալու մեջ մեղադրվող Վ. Սեդրակյանից այդ միջոցով պետք է պահանջեր չվճարած գումարները և նաև փող աշխատել՝ սպառնալով, որ հիշյալ գործողությունը «դու ես արել»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում այսպիսի բովանդակությամբ ցուցմունք տվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը: Նա պարզաբանեց, որ Վ.Սեդրակյանը աշխատանքի դիմաց գումարները քիչ տալու հետևանքով ինքը պարտք էր մնացել ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին ու շինարարական աշխատանքներում ներգրավված արհեստավորներին, վերջիններիս մեքենայով Վ.Սեդրակյանի տուն հասցնում էր Խ.Պողոսյանը, ինչի համար գումար էր ստանում:
Ըստ Ս.Հարությունյանի, աղմուկ բարձրացնելու համար իր կողմից գործողության օբյեկտ է ընտրվել Պարույր Հայրիկյանը: Սկզբնապես նպատակ ունեին «պուգաչով»՝ գազային ատրճանակի գործադրմամբ կատարել գործողությունը, սակայն չկարողացան ճարել այն, այդ պատճառով գործադրվել է Խ.Պողոսյանի ատրճանակը: Ըստ ամբաստանյալի, Պ.Հայրիկյանին հրազենային վնասվածքները «միամիտ» են հասցվել:
Ամբաստանյալը հրաժարվեց դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց, սակայն, մասնավորապես, դատարանի որոշ հարցերի պատասխանեց: «Որքա՞ն էր պարտք իրեն Վ.Սեդրակյանը» հարցին ի պատասխան ամբաստանյալը նախ ասաց, որ չի հաշվել, սակայն ի վերջո ասաց՝ 5000 դոլար:
Դատաքննական ցուցմունքով ամբաստանյալը հերքեց իր նախաքննական ցուցմունքները, մասնավորապես, Վ.Սեդրակյանին առնչվող մասով: Դատաքննական ցուցմունքի հետ առկա էական հակասությունների պատճառով հրապարակված նախաքննական ցուցմունքներում Ս.Հարությունյանը հայտնել էր, որ Վ.Սեդրակյանն իրեն ասել է՝ «մի մարդ կա, պետք է վախեցնել», ապա ավելի ուշ մատնացույց է արել այդ մարդուն՝ Պարույր Հայրիկյանին՝ թերթի լուսանկարի միջոցով: Ըստ նախաքննական ցուցմունքների, Վ.Սեդրակյանը 1000 դոլար է տվել՝ զենք ձեռք բերելու համար: Խ.Պողոսյանն, ըստ Ս.Հարությունյանի նախաքննական ցուցմունքի, սպանելու նպատակ չի ունեցել, կրակոցը և դրա հետևանքով վնասվածքը պատահաբար է հասցվել:
Նախաքննության ընթացքում Ս.Հարությունյանը հայտնել էր նաև, որ Վ.Սեդրակյանը բարձրաձայնել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի փեսային ու եղբորը ու ինչ-որ լրագրողի ահաբեկելու իր ցանկության մասին, սակայն այդ ուղղութմաբ որևէ քայլ չի արվել:
Տուժող Պ.Հայրիկյանը նորից բարձրաձայնեց հանցագործության «ռուսական հետքի» մասին՝ Վ.Սեդրակյանից հարցնելով, թե ինքը 2012թ. Սանկտ Պետերբուրգում եղե՞լ է՝ Վ.Սեդրակյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դա շատ հեշտ կլինի ստուգել սահմանային ծառայությունների միջոցով: Լրագրողների հետ զրույցում Պ.Հայրիկյանը նույնպես պնդեց «ռուսական հետքի» առկայությունը, դա «ռուսական իմպերիալիզմն» է: Ըստ նրա տեղեկությունների, ոմն ՌԴ քաղաքացի մինչ սպանության փորձը 100 հազար դոլար է փոխանցել Վ. Սեդրակյանին: Տուժողը միջնորդեց Էդուարդ ու Ալեքսանդր Աբրահամյաններին՝ գումար փոխանցողին ու միջնորդին հրավիրել ու հարքաքննել դատարանում, ակայան դատարանը մերժեց միջնորդությունը՝ մեղադրանքի սահմաններից դուրս լինելու հիմքով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ