ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյան. Ծախված մարդկանց հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերվել 06/22/2013 11:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին օրը՝ հունիսի 24-ին, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կպատասխանի նաև ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
Հունիսի 24-ից 28-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցի քննարկում նախատեսված չէ: Սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «եվրոպական բոլոր հարցերը Հայաստանին վերաբերում են»:
Ըստ Դ.Հարությունյանի՝ նստաշրջանում քննարկվելիք զեկույցներից որոշներում Հայաստանը, ի թիվս ԵԽ անդամ այլ երկրների, հիշատակվում է:
Հայկական պատվիրակության ղեկավարը հայտնեց նաև, որ նստաշրջանի օրերին նախատեսվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԵԽԽՎ նախագահը, և, ըստ Դ.Հարությունյանի, հայկական կողմն ընդունել է հրավերը: Ի դեպ՝ հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին կմասնակցի ամբողջ կազմով:
Նախատեսվում է նաև, որ Մոնիտորինգի հանձնաժողովը կնշանակի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի: Նա կփոխարինի Ջոն Պրեսկոտին՝ համազեկուցողի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ: Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի, թեկնածուներ կան, սակայն որոշումը պետք է կայացնի հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
Ինչ վերաբերում է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ ԵԽԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթին, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն, ապա. «Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի, համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»:
Դ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը ստորագրած Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽԽՎ պատվիրակների կողմից եղել է առաջարկություն, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն: Սակայն դրան ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:
«Տհաճություն պետք չէ ապրել: Եթե կան մարդիկ, որոնք բացարձակապես ծախված են, և հայտարարություն են անում, որը պայմանավորված է իրենց ծախված լինելով, դրան պետք է հանգիստ վերաբերվել»,-վստահեցրեց հայկական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ «այդ ցանկն ուղղակի բացահայտում է, թե ովքեր են իրենց հենարանը»:
Հարցին, թե արդյո՞ք այդ պատվիրակներն ադրբեջանական լոբբիի անդամներ են, Դ.Հարությունյանն ասաց. «Լոբբին ավելի մեծ է. կան մարդիկ, որոնք շատ ավելի ակտիվ են, կան մարդիկ, որոնք վարձատրվող են, և կան մարդիկ, որոնք գործում են ոչ պաշտոնական վարձատրության դիմաց»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ