ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանն ընդդեմ Փաստաբանների պալատի՝ երկրորդ ռաունդը միջնամասում է 06/19/2013 11:21 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արմեն Թումանյանի նախագահությամբ, այսօր կշարունակի փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ընդդեմ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով պատասխանող՝ ՀՀ փաստաբանների պալատի, վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ ՓՊ-ի ներկայացուցիչ, ՀՀ ՓՊ նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել «գործն ըստ էության լուծող դատական ակտի» դեմ: Խոսքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, 21.02.2013թ. կայացված վճռի մասին է, որով բավարարվել է փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հայցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 17.01.2012թ. նիստի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այդ որոշմամբ փաստաբանը մեղավոր էր ճանաչվել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Վարքագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։
Կ.Գրիգորյանը 1997թ. որպես դատական տեսուչ ներգրավված է եղել Էջմիածնի շրջանային ժողդատարանի վճռի կատարմանը, որով Մերձական գյուղի բնակիչ Գարեգին Շահվերդյանից հօգուտ Վաղարշակ Մանուկյանի պետք է բռնագանձվեր 16 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար և այդ ժամանակ գործող ՀՀ քաղաքաքացիական դատավարության օրենսգրքի կիրառմամբ 06.10.1997թ. ակտ է կայացրել Մերձավան գյուղի տան հրապարակային աճուրդը չկայացած հայտարարելու մասին։
Էջմիածնի պետական նոտարին ուղղված 14.07.1997թ. գրությամբ ժողդատարանի նախագահ Ա.Վարդապետյանը և Էջմիածնի շրջանային ժողդատարանի դատական տեսուչ Կրոմվել Գրիգորյանը տվյալ դատարանի վճռի կատարման կապակցությամբ խնդրել են Գարեգին Շահվերդյանի Մերձավան գյուղի տունը վերցնել արգելանքի տակ։
Կ.Գրիգորյանն որպես Վաղարշակ Մանուկյանի ներկայացուցիչ 13.12.2007թ. հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գարեգին Շահվերդյանի և Սիլվա Շահվերդյանի` պատասխանողներին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի տնից վտարելու և այն ազատ վիճակում հանձնելու պահանջով։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2007թ. վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Գ.Շահվերդյանին վտարել նշված հասցեից։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2009թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` առաջին ատյանի դատարանի 28.12.2007թ. վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։ Գործի նոր քննության արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2009թ. վճռով հայցը կրկին բավարարել է։
Գարեգին Շահվերդյանը 20.12.2010, 13.01.2011 և 09.03.2011թթ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատ` փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով։
Գարեգին Շահվերդյանի դիմումին ի պատասխան ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի 25.01.2011թ. գրությամբ պատասխանվել է, որ դատական տեսուչը հանդես է եկել միայն գույքի նկատմամբ արգելանք կիրառելու կամ արգելանքը վերացնելու մասին միջնորդությամբ, որոշում է կայացրել դատարանը, հետևաբար` դատական տեսուչը չէր կարող համարվել հօգուտ գործով անցնող տվյալ անձի որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ, ուստի դիմումը թողնվել է անհետևանք, իսկ պալատի նախագահի տեղակալի 23.03.2011թ. գրությամբ Գարեգին Շահվերդյանին կրկին տեղեկացվել է, որ դիմումը վերանայելու հիմքեր չկան։
26.05.2011թ. գրությամբ Գարեգին Շահվերդյանը կրկին դիմել է ՀՀ փաստաբանական պալատ` ներկայացնելով ապացույցներ` Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ «Փաստաբանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն կարգապահական վարույթ հարուցելու նպատակով, որի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը 01.06.2011թ.-ին հարուցել է կարգապահական վարույթ` «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտման հատկանիշներով և ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 28.07.2011թ.-ի նիստի որոշմամբ հայցվոր Կրոմվել Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ նշանակվել է տույժ` նկատողություն, միաժամանակ սահմանվել է, որ տույժն ուժի մեջ է երեք ամիս ժամկետով։
Կ.Գրիգորյանը 26.10.2011թ. հայց է հարուցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` խորհրդի 28.07.2011թ.-ի նիստի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2012թ. վճռով հայցը բավարարվել է։ Նշված վճռի դեմ պատասխանող կողմի բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2012թ. որոշմամբ մերժվել է` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2012թ. վճիռը թողնվել է ուժի մեջ։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2012թ. որոշման դեմ պատասխանող կողմի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012թ. որոշմամբ բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2012թ. որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Գ.Շահվերդյանը 10.11.2011թ. որպես Կ.Գրիգորյանի կողմից Վ.Մանուկյանին իրավական օգնություն ցույց տալու նոր փաստ կրկին դիմել է Պալատի նախագահին` հայտնելով, որ 2011թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքից ստացել է 15.10.2011թ. որոշումը, որտեղ նշված է` «երրորդ անձ Վաղարշակ Մանուկյանի ներկայացուցիչը դատարանի վճիռը ներկայացրել է կատարման»։ Գ.Շահվերդյանը հայտնել է նաև, որ այդ որոշմանը կից ուղեկցվող գրության մեջ որպես երրորդ անձի ներկայացուցիչ նշված է փաստաբան Կրոմվել Գրիգորյանի անունը։
Պալատի Կարգապահական հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկվել է Կրոմվել Գրիգորյանին ենթարկել Կարգապահական տույժի` խիստ նկատողության ձևով, հաստատված համարելով կատարված խախտման փաստը և ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 17.01.2012թ.-ի որոշմամբ հայցվոր Կրոմվել Գրիգորյանին ճանաչելով մեղավոր «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և Վարքագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման համար: Նրա նկատմամբ նշանակել է տույժ` խիստ նկատողություն:
Նշենք, որ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե` 2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը։ Իսկ Վարքագծի կանոնագրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փաստաբանը իրավունք չունի ընդունել հանձնարարությունը նաև «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը գտել է, որ Կրոմվել Գրիգորյանը 1997թ. լինելով դատական կատարածու` հանդիսացել է պաշտոնատար անձ և ունեցել է պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող Վաղարշակ Մանուկյանի շահերից բխող որոշում կայացնելու իրավասություն։
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներից հայցվոր Կ.Գրիգորյանի կողմից կատարողական վարույթի ընթացքում 3-րդ անձ Վ.Մանուկյանի ներկայացուցչության միջոցով իրավական օգնություն ցուցաբերելու փաստ առկա չէ, հետևաբար բացակայում է Կ.Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու փաստական հիմքը։
Դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև վիճարկվող որոշման պատճառաբանական մասի «կրկնակիություն» եզրույթի իրավական հիմնավորվածության հարցին և պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք 28.07.2011թ. փաստաբանների պալատի խորհրդի դատական կարգով վիճարկվող որոշումը կարող էր հայցվորին 17.01.2012թ. տույժ նշանակելիս նրա արարքը գնահատել որպես «կրկնակիություն» և ենթարկել «խիստ նկատողության»։ Դատարանն արձանագրում է, որ 28.07.2011թ. Փաստաբանների պալատի որոշումը հայցվոր Կ.Գրիգորյանի կողմից բողոքարկվել է դատական կարգով և դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել նշված որոշման օրինականության վերաբերյալ։ Դատարանը փաստել է, որ հիմնավոր չի դեռևս վիճարկման փուլում գտնվող փաստաբանների պալատի խորհրդի 17.01.2012թ. որոշման պատճառաբանական մասում որպես Կ.Գրիգորյանի արարքը որակյալ դարձնող «կրկնակիություն» եզրույթը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ