Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Մխչյանի Աբրահամյանները դիզվառելիք ստացել են, բայց ոչ խախտման արդյունքում, իսկ խախտումներ եղել են այլ գյուղերում 06/18/2013   15:03  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի վերաբերյալ գյուղացիների պարբերաբար հնչեցրած դժգոհություններն այսօր պաշտոնապես հաստատել է նաեւ ֆինանսների նախարարությունը:

Այս ծրագրի իրականացումը Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ստուգելու արդյունքում նախարության վերահսկողական տեսչությունը ամենաշատ խոխտումներն արձանագրել է հատկապես Արարատի մարզում, թեեւ տեսչության պետ Սոնա Ղարիբյանի խոսքով, խախտումները քիչ չեն նաեւ Գեղարքունիքում:

Արարատի մարզում, պարզվել է, որ գյուղապետերը կեղծ ցուցակներ են ներկայացրել: Դրանցում գրվել է գյուղացուն, իբր հատկացված վառելիքի մի քանակ, իրականում տրվել է շատ ավելի քիչ:

Պետությունից ավել ստացած եւ գյուղացիներին չտրամադրված վառելիքի ծավալը, ըստ Սոնա Ղարիբյանի կազմում է. «2012թ-ի գարուն-աշուն եւ 2013թ-ի գարուն ժամանակահատվածի համար 170 000 լիտրից ավել, կամ այս մասով պետական բյուջեից հատկացված սուբսիդիայի գումարը կազմում է 18 մլն դրամ»:

Այլ ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղացիների անունով դուրս է գրվել 220 000 լիտրից ավելի դիզվառելիք, բայց այդ գյուղերի բնակիչները ոչ թե պակաս են ստացել, այլ ընդհանրապես ոչ մի վառելիք էլ չեն ստացել: Արդյունքում պետական բյուջեից հատկացված ավելի քան 21 մլն դրամը, մեղմ ասած, գրպանվել է: Որոշ համայնքներում էլ դիզվառելիք ստացել են, բայց հայտնի չէ, թե ում են տվել, որովհետեւ ստացաղների ցուցակներ ստուգողներն այս գյուղերում չեն էլ հայտնաբերել: Այստեղ էլ 44 մլն դրամի վառելիքի յուրացում է տեղի ունեցել:

Այսպիսով, միայն Արարատի մարզում պետությանը պատճառված վնասը կազմում է 83 մլն դրամ:

Իսկ օրինակ Շիրակի մարզում պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց գյուղացիներից 100-500 դրամ գումար է գանձվել, ինչն ապօրինի է:

Գեղարքունիքի մարզում էլ ստացողների կեղծ ցուցակներ են կազմվել, որոնցում ներկայացված անձանց տվյալները պատկանում են հանրապետության այլ տարածքներում գրանցված եւ բնակվող քաղաքացիների:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ստուգումների ընթացքում հասատատվել են մամուլում առկա այն տեղեկությունները, թե պետությունից անվճար վառելիք են ստացել Մխչյան գյուղում բնակվող եւ անապահով չհամարվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները, վերահսկողության տեսչության պետն այսպես պատասխանեց. «Մենք Մխչյան գյուղում ընդհանրապես ստուգումներ չենք անցկացրել, որովհետեւ, ճիշտ է, ինքը մեծ գյուղ է եւ շատ տնտեսություներ ունի, բայց ընդամենը 15 անձ էր ցուցակով ստացել, եւ ցուցակում ընդգրկված անձինք ակնհայտ է, որ ստացել էին, այլապես չէին ընդգրկվի ցուցակում: Մենք գնացել ենք այլ ցուցակների հետեւից, որտեղ որ կասկածում էինք, որ կեղծ ցուցակներ են կազմված: Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը եւ նրա հետ կապված անձանց, նրանք կարող էին ստանալ, որովհետեւ համայնքի բնակիչ են համարվում»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հարազատների անապահով համարվելու հարցին, Սոնա Ղարիբյանը մեկնաբանեց. «Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա ու յուրաքանչյուր հարուստ կարող է օգտվել եւ օգտվել է, փաստ է, այս ծրագրից: Ուղղակի հարուստներին ընձեռվել է (քանի որ նրանց գրպանի պարունակույունը շատ է) 30-40 հազար տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց գրպանի պարունակությունը շատ ավելի սահմանափակ է, միջինը 500 կգ են ստացել, այսինքն՝ 0.5 տոննա»:

Սոնա Ղարիբյանը դժվարացավ հիշել Մխչյան գյուղից ծրագրում ներգրաված բոլոր Աբրահամյանների անունները, բայց նշեց. «Հովհաննես Աբրահամյան կար, ոչ թե Հովիկ, Հենրիկ Աբրահամյան եւ այլն»:

Տեսչության պետը նաեւ հստակ հիշեց, որ Մխչյանում ցուցակում ընդգրկված 15 անձանց բաշխվել է ավելի քան 70 000 լիտր դիզվառելիք, որից իր հիշատակած Աբրահամյանները ստացել են համապատասխանաբար 35 000 եւ 15 000 լիտր վառելանյութ: Փաստորեն գյուղին հատկացված 70 000-ից 50 000-ը ստացել են միայն Աբրահամյանները:

Ի դեպ, նշենք, որ պետական աջակցության ծրագրից օգտվող գյուղացիների ցուցակները կազմվում են համայնքների ղեկավարների կողմից, բայց դրանց վերջնական հաստատումը կատարում է մարզպետը: Իսկ ահա ծրագրի հսկողության պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է:


Արխիվ

[]