ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Աէրոֆլոտ»-ը թռավ մինչև քրեական գործ 06/18/2013 17:14 | Միջազգային լրահոս
«Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Կալմիկովի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի «Իրավասությունների չարաշահում» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Խոսքը վերաբերում է դեռևս 2011թ.-ին «Մոսկվա-Անթալիա-Մոսկվա» չվերթի ինքնաթիռների տոմսերի վաճառքի հետ կապված աղմուկին: Եթե Կալմիկովի մեղքը հաստատվեց, ապա նրան կսպառնա 10-ամյա ազատազրկում և 1 մլն ռուբլի տուգանք կամ էլ աշխատավարձից, այլ եկամուտների չափով 3 տարվա ընթացքում պարբերական գանձումներ՝ տուգանքի ձևով:
Քննության տվյալներով Կալմիկովը առավելություններ է տվել «Սանրայզ տուր գրուպ» և «Սանրայզ տուր» ընկերություններին, որոնցից վերջինը պատկանում է նրա կնոջն ու մորը:
2011թ.- գարնանը «Աէրոֆլոտը» պայմանագիր է կնքել «Սանրայզ տուր գրուպ»-ի հետ, որի համաձայն ամռան սեզոնին Մոսկվա-Անթալիա-Մոսկվա չվերթի համար վերջինս պետք է վաճառեր 85 հազար հատ տոմս՝ էկոնոմկլասսի մեկ հատ տեղի համար արժեքը սահմանելով 221 դոլար: Հենց այդ նույն ժամանակ ավիափոխադրողը պայմանագիր է կնքում «Tez Tour»-ի հետ, 46 հազար տեղի համար: Այս անգամ, արդեն, մեկ հատ տոմսի համար սահմանվում է նոր արժեք՝ 320 դոլար:
Այս գործարքը շարժել է վերահսկիչ պալատի հետաքրքրասիրությունը, որն այդ ժամանակ ստուգում էր «Աէրոֆլոտի» 2010-2011թ.թ.-երի և 2012թ.-ի 9 ամսվա գործունեությունը:
Այժմ ՌԴ Քննչական կոմիտեն «Աէրոֆլոտ»-ում, «Սանրայզ տուր գրուպ»-ում և «Սանրայզ տուր»-ում կատարում է խուզարկություններ և վկաների հարցաքննություն:
2010թ.-ին «Tez Tour»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կագաները մամուլի միջոցով մի նամակ հղեց երկրի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչին, որտեղ նամակագիրը զգուշացնում էր «Աէրոֆլոտ»-ի հետ համագործակցության վատթարացման մասին: Մասնավորապես խոսք էր գնում այն մասին, որ էլեկտրոնային աճուրդի արդյունքներով 2010թ.-ին «Աէրոֆլոտ»-ի համար շահավետ և ամենահեղինակավոր երթուղու՝ «Մոսկվա- Անթալիա-Մոսկվա» չվերթի տոմսերը բաժին են ընկել «Սանրայզ տուր» և «Pegas Touristik» ընկերություններին: «Աէրոֆլոտ»-ն իրականացրել է ներքին ստուգումներ և չի հայտնաբերել տեղերի բաշխման բաժնում որևէ խախտում:
Սակայն «Tez Tour»-ը իրավապահ մարմիններին չի դիմել: Դրանից հետո, ինչպես վկայում է տուրօպերատորի մեդիատնօրեն Ռոման Ռիբակովը, մի քանի տուրօպերատորներ բաց դիմում են հղել վերահսկող մարմիններին:
Շուկայի մասնակիցները զարմացած են, թե ինչու են ստուգումները սկսվել միայն վերահսկիչ պալատի ստուգումներից հետո և ոչ թե այս աղմուկի ժամանակ:
«Այն որ Կալմիկովը գնի որոշ էժանացումներ էր անում «Սանրայզ տուր»-ի համար, հայտնի էր բոլորին: Մյուս տուրօպերատորները այդ իրավիճակի համար բողոքում էին: Ինչու այդքան երկար ժամանակ քրեական գործ չէր հարուցվում և ինչու է այն հարուցվում հենց հիմա, անհասկանալի է»,- խոսք է գնում զբոսաշրջային շուկայում:
2010թ.-ի «Աէրոֆլոտ»-ի հետ աշխատեց նաև «Լենտա-տուր»-ը, որը մի փոքր ուշ սնանկացավ: Այդ ժամանակ շուկայի մասնակիցները մեղադրեցին ավիափոխադրողին: Կալմիկովն իբր թե «Լենտա-տուր»-ի ղեկավարությանը խոստացել էր լրացուցիչ վարկ՝ «Մաստեր բանկ»-ի հավանական երաշխիքներով: Սակայն բանկը այդպես էլ վարկ չտրամադրեց, որն էլ տուրօպերատորին սնանկացման հասցրեց:
Հենց այդ ժամանակ միայն իր հարազատների օգտին աշխատանք իրականացնող Կալմիկովի գործունեության վրա Գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրեց Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոն: 2012թ. փետրվարին «Աէրոֆլոտ»-ում կատարվեցին ներքին ստուգումներ, որոնք խախտումներ չհայտնաբերեցին,- գրում է «gazeta.ru»-ն:
Այդ ժամանակ էլ Կալմիկովը ստացավ ընկերության ղեկավարի արտադրական գծով առաջին տեղակալի պաշտոնը: 2012թ.-ին նրա պարտականություններից հանեցին գործարքային և առևտրային ոլորտների պատասխանատվությունը՝ իր վրա թողնելով միայն արտադրական ոլորտը: Թոփ մենեջերն այսօր ավիափոխադրողի նվազագույն բաժնեմասի տերն է:
Ֆոնդային բորսայում Կալմիկովի նկատմամբ քրեական գործի հարուցման կապակցությամբ որևէ փոփոխություն չարձանագրվեց: Ավիափոխադրողի արժեթղթերը վաճառվում են դրական շահութաբերությամբ՝ մեկ արժեթղթի արժեքը կազմում է 54,33 ռուբլի (+1,34% մինչև երկուշաբթի օրվա ավարտը):
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից