ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի գնի սուբսիդավորման աղբյուրն ուրվագծվեց 06/18/2013 12:11 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքը տեղեկատվություն է հրապարակել ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպման մասին, հայտնելով, որ դրա ընթացքում քննարկվել են Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հետ կապված հարցեր:
Պաշտոնական հաղորդագրությունը նաեւ հայտնում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում 100%-ի հասցնելու հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ այժմ «Գազպրոմը» տիրապետում է «ՀայՌուսգազարդի» 80 տոկոսին, մնացած 20 տոկոսը ՀՀ կառավարության սեփականությունն է:
Ռուսական կողմի տարածած այս տեղեկատվությունը հայաստանյան պատասխանատուներն առայժմ ոչ հերքում են, ոչ էլ հաստատում:
Ու թեեւ «Գազպրոմ»-ի նման բիզնես ծրագրերը թերեւս զարմանալի չեն, բայց զարմանալի է դրանց վերաբերյալ հայկական կողմի պահպանած գաղտնիությունը:
Հիշեցնենք. գազի նոր սակագնի հաստատման օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ գազի նոր գինը հայ սպառողների համար սոբսիդավորվելու է Ռուսաստանի կողմից, թե ինչ միջոցներով, չէր հստակեցրել, հայտնելով, թե բանակցություններն ընթացքի մեջ են:
Եվ ահա, ռուսական կողմից արված հայտարարությունը, փաստորեն, բացահայտեց, գազի սուբսիդավորման իրական գինը:
Ռուսական ընկերությանը հանձնելով «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը, Հայաստանի կառավարությունը, ըստ էության, կզրկվի այդ ոլորտում ունեցած իր թեեւ չնչին, բայցեւայնպես’ գոնե ինչ-որ չափով մասնակցությունից:
Պարզվում է, որ գազի գինը հայ սպառողների համար 30 տոկսով նվազեցնելու դիմաց ռուսական կողմը բավական մեծ գին է պահանջել Հայաստանից:
Դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել Արմեն Մովսիսյանը ռուսական այս առաջարկին, բայց ենթադրելի է, որ սուբսիդավորման դիմաց արված առաջարկին չհամաձայնելու այլընտրանք մեր կառավարությունը թերեւս չունի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ