ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Սեդրակյանը նույն կարծիքին է՝ ՀՀ 4-րդ նախագահն ինքն է լինելու 06/17/2013 17:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի հետ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, իր դատաքննական ցուցմունքում Պ. Հայրիկյանի դեմ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վ.Սեդրակյանը նշեց նաև, որ դեպքի մասին իմացել է հեռուստատեսությունից:
Ամբաստանյալը նշեց, որ իր դեմ միակ ապացույցն ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքն է, ըստ որի «իբր, ասել եմ, որ Պ.Հայրիկյանին պետք է վախեցնել»: Վ.Սեդրակյանը հիշեցրեց, որ Ս.Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ Վ.Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, իսկ ինքը դա արել է Վ.Սեդրակյանից գումար շորթելու համար: Ամբաստանյալը հայտարարեց, որ իր և Ս.Հարությունյանի հարաբերություններն եղել են գործատուի և արհեստավորի հարաբերություններ, ինչով էլ բացատրվում է, մասնավորապես, դեպքից 23 օր առաջ իր հեռախոսահամարին Ս.Հարությունյանի հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգը: Ամբաստանյալն իր հերթին հարց ուղղեց մեղադրող կողմին՝ ո՞րն էր սպանության փորձ կազմակերպելու իր դրդապատճառը:
Վ.Սեդրակյանը նշեց, որ իր բանտում գտնվելու համար լուրջ պատճառ չի տեսնում, ուստի բարձրացրեց իր խափանման միջոց կալանավորումը գրավի կամ չհեռանալու ստորագրության փոխելու նպատակահարմարության հարցը:
Ամբաստանյալը չպատասխանեց տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի՝ Վ.Սեդրակյանի կողմից 100 հազար դոլարի վարկ վերցնելու կամ 4 մլն դոլարի խաղադրույքների մասին՝ դա գործին չի առնչվում ու իրավունք ունի չպատասխանել իր անձին առնչվող հարցերին պատճառաբանությամբ: Իսկ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին իր մեքենան վաճառելու փաստը՝ տարաժամկետ վճարումների պայմանով, արտառոց չի համարում։ Նա նշեց, որ Խ.Պողոսյանին ճանաչում էր Ս.Հարությունյանի միջոցով և իր մեքենան կվաճառեր իրեն ծանոթ ցանկացած մարդու՝ նման պայմաններով:
Վ.Սեդրակյանը հիշեցրեց, որ հարցադրումներ անելիս պետք է հիշել, որ ինքը ՀՀ նախագահի թեկնածու է եղել և առաջվա պես վստահ է, որ լինելու է ՀՀ 4-րդ նախագահը:
Ի դեպ, դատարանն այսօր չանդրադարձավ Վ.Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությանը, քանի որ ամբաստանյալը պնդելով հանդերձ հրաժարվեց միջնորդությունից։ Խնդիրն այն է, որ պաշտպանական կողմն ի հիմնավորումն Վ.Սեդրակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդության՝ ներկայացրել էր նաեւ տեղեկանքներ նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ ամբաստանյալը լյարդի հետ կապված խնդիրներ ունի, հիվանդանոցից ու քրեակատարողական հիմնարկից բերված տեղեկանքները բնօրինակներ չէին:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 20-ին, որի ժամանակ ցուցմունքներ կտան մյուս երկու ամբաստանյալները, ովքեր դատարանից ժամանակ խնդրեցին ցուցմունք տալուն պատրաստվելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ