ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեռնարկատերը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման 06/15/2013 11:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նախաքննության մարմինը ձեռնարկատեր Գագիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 193-րդ հոդվածով, 189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ hոդվածի 1-ին մասերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խոսքը հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու ու դրան օժանդակելու, կանխամտածված սնանկության, կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով գողության մասին է: Ըստ մեղադրանքի, նա 2007-2009թթ. ընկած ժամանակահատվածում համատեղելով «Սարարտ» «Սարգիսշին», «Միլշեն» և «Զույգ Աղբյուր» ՍՊ ընկերությունների տնօրենի պաշտոնը և «ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու միասնական հանցավոր մտադրությամբ», տարածքային հարկային տեսչություններ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 47.945.970 դրամ հարկ և պարտադիր այլ վճարներ վճարելուց:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք է տվել այն մասին, որ 2007-2011թթ. ընթացքում համատեղել է «Սարարտ», «Սարգիսշին», «Ստրոյպրոյեկտ» հայաստանյան մասնաճյուղ, «Միլշեն», «Զույգ Աղբյուր», «Արմեն ընդ Արթուր Թեքնոլոջի», «Զառշին» տնօրենների պաշտոնը և փաստացի ղեկավարել նաև «Գևորգյան և Կարապետյան» ՍՊ ընկերությունը: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ` հիմնականում մեծ տրամաչափի, օգտագործված խողովակների առուվաճառքով:
Գ.Սարգսյանը դատաքննության փուլում նշել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն «Սարարտ» և «Միլշեն» ՍՊ ընկերությունների դրվագներով` համապատասխանաբար` 6.094.320 և 852.000 դրամ հարկերը վճարելուց խուսափելու համար: Նշել է նաև, որ կանխամտածված սնանկության նպատակ, ինչպես նաև` «Աջո-Էներգո» ընկերությանը պատկանող 9 հատ 1200մմ տրամագծով, 10 մետր երկարությամբ խողովակները հափշտակելու դիտավորություն չի ունեցել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ, հունիսի 12-ի դատավճռով գտել է, որ ամբաստանյալ Գագիկ Սարգսյանի մեղավորությունը` առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կանխամտածված սնանկության, առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 193-րդ հոդվածով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ապացուցված է:
Մասնավորապես, վկա «Աջո-Էներգո» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Օխանյանը դատաքննության փուլում ցուցմունք է տվել այն մասին, որ իր ղեկավարած ընկերությունը վերավաճառելու նպատակով 2011թ. ամռանը «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությունից գնել է Կոտայքի մարզի Ալափարս համայնքի տարածքով անցնող ստորգետնյա 1200մմ տրամագծով գազատարի մի հատված: 2011թ. սեպտեմբեր ամսին իր ընկերության ուժերով հետագայում ապամոնտաժելու նպատակով հեռացրել է մոտ 90 մետր երկարությամբ գազատարի վրայի հողի ծածկույթը, սակայն խողովակները չի ապամոնտաժել և մնացել են տեղում: Վերջին անգամ խողովակները տեղում տեսել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ երբ նույն ամսվա 11-ին գնացել է նշված վայր, պարզել է, որ անհայտ անձը գողացել շուրջ 90 մետր մետաղյա խողովակները:
Վկաներ Էդուարդ Կարապետյանը և Կարո Մարտիրոսյանը դատաքննության փուլում ցուցմունք են տվել այն մասին, որ Գ.Սարգսյանի հետ գտնվում են գործնական հարաբերությունների մեջ: Ունեն «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար կցորդով ավտոմեքենաներ, որոնք օգտագործում են իրենց անձնական կարիքների համար և ժամանակ առ ժամանակ էլ որոշակի գումարով տարբեր անձանց պատվերով բեռնափոխադրման ծառայություններ մատուցում: 2011թ. հոկտեմբերի սկզբներին զանգահարել է իրենց ծանոթ Գագիկը, որի պատվերով նախկինում էլ խողովակներ են տեղափոխել ՀՀ-ի տարբեր վայրերից, և ասել, որ իրենց բեռնատարներով գնան Երևան-Սևան ավտոմայրուղու «Թեյարան» կոչվող վայրի մոտկայքից խողովակներ տեղափոխելու: Գնացել են նշված վայր, որտեղ հանդիպել են Գագիկին, իրենց մեքենաները բարձել է երեքական խողովակ և Գագիկի պատվերով դրանք տեղափոխել և բեռնաթափել են Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղի տարածքով անցնող նոր կառուցվող մի ՀԷԿ-ի շինհրապարակում:
Վկա, «Արմալ» ՍՊ ընկերության տեղամասի պետ Մայիս Սայադյանը դատաքննության փուլում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. հոկտեմբերի սկզբներին Գագիկն առաքել է թվով 9 հատ 1200մմ տրամագծով խողովակներ, որոնք սովորականի նման իրենց կողմից բեռնաթափվել են և նախապատրաստել մոնտաժման, սակայն չեն հասցրել մոնտաժել, քանի որ 2011թ. նոյեմբերի վերջին դրանք համարակալվել են ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից` հայտնելով, որ դրանք գողացված են: Խողովակներն ի պահ են հանձնել իրենց և զգուշացրել, որ դրանք չեռակցեն, սակայն 2011թ. դեկտեմբերի 25-ին, նկատի ունենալով, որ ՀԷԿ-ում ոչ ոք չի լինելու, ապահովության համար եռակցել են դրանք և պահել:
Վկան միաժամանակ նշել է, որ վերջին 9 խողովակները որակով տարբերվում էին նախկինում բերված 27-ից, դրանք ավելի բարձրորակ էին և գրեթե վնասված չէին, սակայն հնարավոր է, որ միևնույն խողովակաշարի տարբեր մասեր լինեն:
Անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունների համաձայն` Էդուարդ Կարապետյանն ու Կարո Մարտիրոսյանը ճանաչել են Գագիկ Սարգսյանին, որի պատվերով 2011թ. սկզբին Կոտայքի մարզի Ալափարս համայնքի տարածքից խողովակներ են տեղափոխել Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղ:
Ըստ դատարանի, ամբաստանյալ Գ.Սարգսյանին մեղսագրվող արարքը հիմնավորվել է նաև՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան տարածքային ստորաբաժանումներից առգրավված և ապացույց ճանաչված «Միլշեն», «Սարգիսշին», «Սարարտ», «Ստրոյպրոյեկտ» հայաստանյան մասնաճյուղ, «Արմեն ընդ Արթուր թեքնոլոջի», «Զույգ Աղբյուր», «Գևորգյան և Կարապետյան» և «Զառշին» ՍՊ ընկերությունների հարկային գործերի ուսումնասիրությամբ: ՀՀ կենտրոնական բանկից առգրավված և զննված «Միլշեն», «Սարգիսշին», «Սարարտ», «Ստրոյպրոյեկտ» հայաստանյան մասնաճյուղ, «Արմեն ընդ Արթուր թեքնոլոջի», «Զույգ Աղբյուր», «Գևորգյան և Կարապետյան» և «Զառշին» ՍՊ ընկերությունների ՍՊ ընկերությունների բանկային հաշվի շարժի վերաբերյալ տեղեկատվության համաձայն` հիշյալ ՍՊ ընկերությունների հաշվեհամարին տարբեր կազմակերպությունների կողմից փոխանցված գումարների գերակշռող մասը կանխիկացվել է Գագիկ Սարգսյանի կողմից և նա ունեցել է ընկերությունների պարտավորությունները մարելու հնարավորություն:
Մեղադրանքն, ըստ դատավճռի ապացուցվել է նաև այլ գրավոր ապացույցներով, այդ թվում՝ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ:
Դատարանը Գագիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 193-րդ հոդվածով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գագիկ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը` 22.130.970 դրամը:
Դատավճռով բավարարվել է մեղադրող Գ.Մարկոսյանի քաղաքացիական հայցը, և Գագիկ Սարգսյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 627.570.330 դրամ` որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցում: Գագիկ Սարգսյանից, որպես դատական ծախսեր` հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի նաև 82.440 դրամ:
Գ.Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված 12.400 ՌԴ ռուբլի, 4.000 ՀՀ դրամ և 3.000 ԱՄՆ դոլար գումարները պետք է ուղղվեն դատական ծախսերի և հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցմանը:
Մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով կատարված հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 11.512.400, ինչպես նաև` 189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 1-ին մասերով կատարված հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված 10.062.514 դրամ վնասը լիովին հատուցվել է: Ուստի դատարանը հունիսի 12-ի որոշմամբ դադարեցրել է Գագիկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ, ինչպես նաև` մեկ դրվագով` 38-205-րդ հոդվածի 1-ին մասերով` հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու հիմքով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ