Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գյումրիում հափշտակված կենսաթոշակների գումարի չափը հասնում է 90 միլիոնի 06/14/2013   19:10  |  Քրեական խրոնիկոն

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ: 
 
Գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության համաձայն,  ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը,  պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն բաժնի օպերատոր Արթուր Աբրահամյանի հետ, 2007-2009թթ. ընթացքում վերջինիս միջոցով կենսաթոշակների վճարման շտեմարանից առանձնացրել է երկար տարիներ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները և այդ կենսաթոշակառուների անվամբ պատրաստել կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ:
 
Է.Վարժապետյանը նշված փաստաթղթերը հանձնել է Ա.Աբրահամյանին, ով առանձնացված կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկել է համապատասխան վճարային ցուցակներում, կեղծ ստորագրություններով հաստատել վճարման փաստը, ստացել կենսաթոշակի գումարները և ստացված գումարները փոխանցելով Է.Վարժապետյանին` յուրացման եղանակով հափշտակել թվով 9 կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի` կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև` կատարել պաշտոնեական կեղծիք: 
 
Հետագայում Ա.Աբրահամյանը, քրեական գործի նյութերի համաձայն, Է.Վարժապետյանի հանձնարարությամբ կենսաթոշակային շտեմարանում անհիմն ելքագրած  և հափշտակված գումարների վճարային տվյալները ջնջել է: Ըստ պայմանավորվածության` հափշտակված գումարներից Է.Վարժապետյանն Ա.Աբրահմյանին տվել է ստացված գումարի 10 տոկոսը:
 
Նախաքննության տվյալներով` ժառանգության վճարային ստորաբաժանման պատասխանատու  Ռ.Մնացականյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2008-2010թթ. ընթացքում տեղյակ լինելով նույն ստորաբաժանման տեսուչ-վճարողներ Կիմա Փիլոյանի և Անյա Խաչատրյանի կողմից օպերատոր Արթուր Աբրահամյանին կենսաթոշակառուների անվամբ կենսաթոշակների գումարների անհիմն վճարման, նշված անձանց ստեղծած խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մասին, չի կանխել պետական բյուջեի միջոցների անհիմն ելքագրումն ու հափշտակությունը: 
 
Ընդհակառակը` իր փաստացի կնոջից` Կիմա Փիլոյանից, և Անյա Խաչատրյանից ընդունել և հաստատել է կենսաթոշակի, թաղման նպաստի, մահվան պատճառով չստացած կենսաթոշակի` ժառանգվող գումարների անհիմն վճարման վերաբերյալ հաշվետվությունները, դրանց վերաբերյալ վճարումների ծառայություն է ներկայացրել հաշվետվություններ, ստորագրել հաշվարկների ակտեր: Այսպիսով` Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը և Արթուր Աբրահամյանը հնարավորություն են ստացել խմբով յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափի կենսաթոշակի գումարներ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով:
 
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով,
 
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 
 
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 
 
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և նկատի ունենալով, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` Անյա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 91 560 299 ՀՀ դրամ, որից 3 000 000 դրամն Է.Վարժապետյանը նախաքննության ընթացքում վերականգնել է: Մնացած 88 560 299 դրամը նշված 4 մեղադրյալներից բռնագանձելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան:
 
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

16:35 13/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎկան «դեմքով՝ ոչ անձամբ» ճանաչեց Վազգեն Խաչիկյանին
13:14 06/06/2013  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
13:55 23/05/2013  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Խաչիկյանը հետաքրքրվում է անգլերեն լեզվի քերականությամբ
14:17 21/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎահան Հովհաննիսյան. Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել
18:06 16/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանն ու մյուսները դարձան նաև քաղպատասխանողներ
15:58 16/05/2013  |  ԼՐԱՀՈՍՑուցմունքներ են տալիս վկաները
08:36 02/05/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: «Ըստ Խաչիկյանի մերձավորների` նրան ազատ են արձակելու դատարանից»
13:37 18/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց փաստաբանի պատճառով
12:27 18/04/2013  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը կես ժամով հետաձգվեց
16:43 11/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի գործով ցուցմունքներ են տալիս վկաները (լրացված)

Արխիվ

[]