ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դատաիրավական» ԾԻԳ-ը հերքում է ՎՊ հայտնաբերած խախտումները 06/13/2013 15:57 | ԼՐԱՀՈՍ
«Ուսումնասիրելով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունը, հարկ ենք համարում նշել, որ մեր անհամաձայնությունն ենք հայտնում դրանում նշված իբրև խախտում պարունակող բոլոր կետերով»,- ասված է «Դատաիրավական» ԾԻԳ-ի ներկայացրած պարզաբանումներում:
Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում ներկայացրած ՎՊ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվությունում անդրադարձ է եղել նաեւ այս ԾԻԳ-ի աշխատանքներին:
Ի դեպ, ԾԻԳ-ը նաեւ հայտարարում է, որ իր անհամաձայնությունները եւ համապատասխան մեկնաբանությունները ՎՊ-ին է ներկայացրել դեռեւս մինչեւ տվյալ հաշվետվությոնա հաստատումը, եւ, այդւհանդերձ, ՎՊ-ն այն հաստատել է նախնական տեսքով:
«Դատաիրավական» ԾԻԳ-ը մանրամասն անդրադարձ է կատարում հաշվետվության մեջ նշված բոլոր կետերին, բերելով դրանց վերաբերյալ սեփական հակափաստարկները:
Օրինակ, պետական բյուջե վերականգման ենթակա գումարների վերաբերյալ ՎՊ-ի դիտարկմանը ԾԻԳ-ը հակադարձում է. «ամբողջ հաշվետվությունում չկա հիշատկված վերականգնման ենթակա գումարներ, որոնք հնարավոր լինի ապահովել պետական բյուջե փոխանցումով: Այսպես, ամբողջ հաշվետվությունում նշված են ընդամենը վերականգնման ենթակա հետևյալ 2 դեպքերը՝ ա/ 2,996.0 հազ. դրամը «Փարվանապրոմ» ՍՊԸ-ից վերականգնելու և բ/ 2,500.0 հազ. դրամը «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ կողմից վերականգնելու վերաբերյալ: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Փարվանապրոմ» ՍՊԸ պարագայում /եթե նույնիսկ նշված գումարը պայմանական համարենք վերականգնման ենթակա/, ապա դա կատարել ուղղակի հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ նշված աշխատանքի համար կապալառուին նշված չափով գումարը ընդհանրապես երբեք չի վճարվել: Ինչ վերաբերվում է «Հելիքս Կոնսալթինգ» ՍՊԸ գումարին, ապա այդ գումարը որևէ կերպ չի կարող վերականգնվել ՀՀ պետական բյուջե, քանի որ նշված պայմանագիրը ֆինանսավորվել է բացառապես Հոլանդական դրամաշնորհի միջոցներից և փաստացի ծրագրի նպատակների համար չծախսված կամ ավել վճարված գումարները համաձայն ՀՀ կողմից ստանձնած միջազգային համաձայնագրերով պահանջների պետք է վերադարձվեն դրամաշնորհ հատկացնողին՝ Հոլանդիայի թագավորութայն կառավարությանը»:
Անդրադառնալով շինարարական աշխատանքների մրցույթներին ներկայացվող գնային առաջարկների հիմնավորվածությանը, ԾԻԳ-ը հիշեցնում է, որ շինարարական աշխատանքների համար կիրառվող մրցութային փաստաթղթերի, այդ թվում՝ պայմանագրի մաս կազմող ծավալաթերթ-նախահաշիվները կազմելու պահանջները ամրագրված են Համաշխարհային բանկի կողմից ընդունված և միջազգային համաձայնագրերով ստնաձնած պարտավորությունների համաձայն: Հետեւաբար դրանց ձևը և բովանդակությունը չի կարող փոփոխվել ՀՀ կառավարության որոշումներով:
«Ավելին, ՀՀ վերահսկիչ պալատը իր նման եզրակացությամբ անտեսել է այն փաստը, որ Համաշխարհային բանկի ուղեցույցների պահանջները կատարելու համար հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված է հենց Համաշխարհային բանկը և վերջինս իր կողմից իրականացված բոլոր ստուգայցերի, առաքելությունների, գնահատականների և կազմված հաշվետվությունների և փաստաթղթերի մեջ երբեք չի արաձանագրել մի դեպք, որ դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացման ընթացքում ԾԻԳ-ը խախտել է որևէ գնման ուղեցույցի պահանջ»,- մեկնաբանում է Ծիգը:
Իր մեկնաբանություններում գրասենյակն անդրադարձել է նաեւ ՎՊ-ի մատնանշած կոնկրետ դեպքերին, եզրահանգելով, թե դրանք եւս արված են «խախտման պատկեր ստեղծելու նպատակով»:
ՎՊ-ը անդրադարձել է նաեւ դատաիրավաան բարեփոխումների շրջանակներում ԾԻԳ-ի կողմից գնված մի շարք ռանձին ապրանքների եւ դրանց գներին:
Այսպես, օրինակ, գնվել է 188 «աշխատանքային աթոռ», յուրաքանչյուրը 63 120 դրամով: Եվ քանի որ ՎՊ-ը գտել է, որ այն գերազանցում է ՀՀ-ում նմանատիպ աթոռների շուկայական գինը, ԾԻԳ-ը պարզաբանում է. «վերահսկիչ պալատի գնային համեմատությունները չունեն որևէ փաստաթղթավորված հիմքեր մեր կողմից գնված աթոռներին համարժեք որակի, ստանդարտների և չափորոշիչների աթոռների հետ համեմատություն կատարելու համար: Այլ կերպ ասած՝ անհայտ ծագում ունեցող, անհայտ արտադրողների առանց որևէ սերտիֆիկատների և ստանդարտների համապատասխանության Երևանի «Արգավանդ» կահույքի շուկայում անորակ աթոռների գները համեմատվել են իտալական արտադրության, որակի բոլոր սերտիֆիկատներով հավաստված աթոռների արժեքների հետ: Ընդ որում, մեր կողմից տվյալ դեպքում նույնպես հարցում է կատարվել մեկ այլ օֆիսային կահույք արտադրող խոշոր իտալական գործարանի և վերջինիցս ստացվել է մեր պայմանագրում ամրագրված գներից ոչ էական շեղումներ պարունակող գնառաջարկ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նման գնային համեմատություններ և եզրահանգումներ կատարելու չհիմնավորված լինելու փաստը»:
ՎՊ հաշվետվության մեջ չհիմնավորված է համարվել նաեւ դատարանների շենքերից մեկի համար գնված պատուհանների գնային տարբերությւոնները: ԾԻԳ-ը դա բացատրում է «բացվող» կամ «չբացվող» լինելու հատկանիշով, հավելելով, որ նախագծային փաստաթղթերում և գծագրերում հստակ արտացոլված է շենքի որ պատուհանը պետք է բացվի, որը ոչ:
Կամ, օրինակ Արդարադատության դպրոցի շինարարական աշխատանքների նախահաշվում, ըստ ՎՊ-ի, լամինատե «հատակը փոխարինվել է 11,085.2 հազ. դրամով ավելի թանկ վինիլային հատակով»: ԾԻԳ-ի մեկնաբանմամբ: Հատակն, իրոք փոխարինվել է, բայց դա արվել է առավել բարձր որակ ապահովելու համար, հաաձայնեցնելով պատվիրատուի հետ: Իսկ ինչ վերաբերում է ծախսերին, «սկզբնական նախագծով լամինատե հատակներ իրականացնելու համար մինչ լամինատ տեղադրելը նաև պետք է տեղադրվի 20մմ. հաստությամբ նրբատախտակ /ըստ նախահաշվի դրա արժեքն է 13,433.64 հազ. դրամ/, որը տեխնոլոգիապես չի տեղադրվում վինիլե հատակների իրականացման պարագայում: Արդյունքում ոչ թե տեղի է ունեցել ծախսի ավելացում, այլ փոխարենը տեղի է ունեցել հատակների իրականացման գծով տնտեսում առնվազն 727.8 հազ դրամի չափով»,- մեկնաբանում է ԾԻԳ-ը:
Մանրամասն անդրադառնալով եւ հակափաստարկներ բերելով իրենց կատարած աշխատանքներում ՎՊ-ի բացահայտած խախտումների բոլոր դեպքերին, «Դատաիրավական» ԾԻԳ-ը դրանք որակում է «չհիմնավորված եզրահանգումներ և անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու բազմաթիվ դեպքեր» եւ ՎՊ-ի աշխատակիցներին մեղադրում այն բանի համար, որ նրանց կողից «չի պահպանվել իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը, այն է՝ լինել անաչառ»:
Նշենք, որ այսօչր ԱԺ ամբիոնից անդրադառնալով այս հարցին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ խնդրի շուրջ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ կարծիք հայտնել, որ «մոտ ապագայում կհարուցվի քրեական գործ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից