ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎՊ նախագահ. «Դատաիրավական» ԾԻԳ-ի կողմից բյուջետային և վարկային միջոցների ծախսման վերաբերյալ գործն ուղարկել ենք դատախազություն 06/13/2013 14:03 | ԼՐԱՀՈՍ
2012թ.-ին Վերահսկիչ պալատը դարձյալ արձանագրել է խախտումներ շինարարության ոլորտում և գնումների գործընթացում, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման փաստեր: Ազգային ժողովի այսօրվա նիստում ներկայացնելով ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ.-ի տարեկան հաշվետվությունը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ գնումների համակարգում իրավիճակը խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Ըստ ՎՊ-ի հաշվետվության, վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ:
Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գնումների հետ կապված խնդիրների առանցքը կազմված է հետևյալ երկու հիմնական բացասական երևույթներից՝ երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն` գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է, և երկրորդ՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն` արդյունք կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:
Ըստ ՎՊ-ի նախագահի, խնդիրը գնումների գործընթացի պլանավորման, կազմակերպման, պայմանագրերի կառավարման և հսկողության գրեթե բոլոր փուլերում է: Հատկապես, ռիսկային է քաղաքաշինության և ճանապարհաշինության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների նպատակով իրականացվող գնումների գործընթացը:
Խոսելով գնումների ոլորտում իրականացված այլընտրանքային ստուգումներով հայտնաբերված բազմաթիվ խախտումների և ռիսկերի մասին, ՎՊ նախագահը որպես օրինակ, մասնավորապես, նշեց, որ «Դատաիրավական» ԾԻԳ-ը «Դատական գլոբալ ցանցի կազմակերպման տեխնիկատնտեսական հիմնավորում, դատական համակարգում շահագործվող ծրագրային ապահովման միջոցների կարիքների գնահատում, ԴԱՀ ծրագրի ֆունկցիոնալության ընդլայնում» ծրագիր ձեռք բերելու նպատակով 545 հազար եվրոյին համարժեք դրամի չափով պայմանագիր է կնքել «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերության և «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի միջև կազմված կոնսորցիումի հետ:
Ստուգմամբ պարզվել է, որ գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերությանը, այն ինչ պայմանագրերով նշված են եղել «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի աշխատակիցների անունները, ովքեր պետք է կատարեին մրցութային առաջակում նշված գործառույթները: ՎՊ-ի ստուգման ընթացքում «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի աշխատակիցները հայտարարել են, որ պայմանագրի շրջանակում ոչ մի գումար չեն ստացել, ոչ մի աշխատանք չեն կատարել:
«Հաշվի առնելով Վերահսկիչ պալատի հնարավորություններն այս հարցում, մենք, բնականաբար, չէինք կարող ստուգումներ իրականացնել ամերիկյան ընկերության մոտ, որովհետև դրա համար անհրաժեշտ է, նախ, համագործակցության որոշակի խնդիր ամերիկյան կողմի հետ: Խնդիրն ես համապատասխան մարմինների ղեկավարների հետ քննարկել եմ և, հաշվի առնելով ՎՊ-ի համապատասխան վարչության աշխատակիցների մտահոգությունը, որ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր ոչ միայն այս, այլ հետագա բոլոր հարցերը, որոնք վերաբերում են «Դատաիրավական» ԾԻԳ-ի կողմից բյուջետային և վարկային միջոցների ծախսմանը, գործն ամբողջությամբ ուղարկել ենք դատախազություն: Այս պահին ընթանում են որոշակի հարցերի հետ կապված պարզաբանման գործընթացներ, և կարծում եմ՝ մոտ ապագայում կհարուցվի քրեական գործ»,-հայտնեց Ի.Զաքարյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից