ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրագոտում Հունաստանն առաջինը զրկվեց զարգացած երկրի կարգավիճակից 06/13/2013 16:23 | Միջազգային լրահոս
Եվրամիության գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ անդամ երկրներից մեկը՝ Հունաստանը, զրկվել է զարգացած երկրի կարգավիճակից և այսուհետ կհամարվի զարգացող երկիր:
Բանն այն է, որ միջազգային վերլուծական «Morgan Stanley Capital International» ընկերությունը այսօր «MSCI Greece» ինդեքսը տեղափոխել է զարգացող երկրների (MSCI Emerging Markets) ինդեքսների խումբ:
«MSCI»-ն Հունաստանի, որպես զարգացած տնտեսություն ունեցող երկրի վերաբերյալ որոշումն ընդունել է 2001թ.-ին: Սակայն 2012թ.-ին անցկացված վերստուգումների արդյունքում ընկերությունը հաղորդել է, որ որոշ չափանիշներով երկիրն արդեն չի համապատասխանում այդ կարգավիճակին: Մասնավորապես «հիմնադրամների վարկավորման հնարավորության և կարճ վաճառքի գործառույթների երկարատև բացակայության պատճառով հունական ֆոնդային շուկան այլևս չի համապատասխանում մյուս զարգացած ֆոնդային շուկաներին»,- նշված է «MSCI»-ի հաղորդագրության մեջ:
Վերջին 6 տարում Աթենքի ֆոնդային ինդեքսը ընկել է 83 տոկոսով: Երկիրը բախվել է տնտեսական ծանր իրավիճակի, որի հետևանքով ստիպված է եղել դրամական օգնություն խնդրել միջազգային վարկատու կազմակերպություններից: Այդպիսի օգնություն նրան ցուցաբերվում է, սակայն դրանք վարկային տրանշներ են և պետական հատվածը ավելի «»սեղմելու» հանձնարարականներ: Իսկ Հունաստանի ճյուղային ոլորտների զարգացման և տրանզիտային հնարավորությունների բնագավառում իրական ներդրումներից նրա հիմնական գործընկերները ձգտում են ձեռնպահ մնալ:
Այս իրավիճակում, թերևս, դա այն գլխավոր պատճառներից մեկն է, որը դրդում է հունական կողմին վերջին ժամանակներում առավել ակտիվ հանդես գալ Ռուսաստանի, Չինաստանի և եվրագոտուց դուրս գտնվող եվրոպական երկրների հետ տնտեսական կապերն ակտիվացնելու օգտին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հունաստանի տնտեսության մեջ այսօր տիրող իրավիճակը շատ մասնագետներ համեմատում են 1940-ական և 1950-ական թվականների քաղաքացիական պատերազմին հաջորդած իրավիճակի հետ, որը հաղթահարվեց արդյունաբերական ենթակառուցվածքներում ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների ներդրումների և Հունաստանի արտաքին ակտիվ քաղաքականության շնորհիվ:
Ըստ որոշ փորձագետների արդեն ավելի քան 5 տարի խոր ճգնաժամի մեջ գտնվող հունական տնտեսության մեջ կատարվում են հիվանդագին և երկարատև ժամանակաշրջան ենթադրող գործընթացներ, որոնք ուղեկցվում են միջոցներ ծախսելու նկատմամբ կոշտ տնտեսման ռեժիմով:
Իսկ որոշ փորձագետներ էլ այն կարծիքն են արտահայտել, որ Հունաստանում տիրող իրավիճակը եվրագոտում տիրող իրավիճակի մի բաղադրիչն է: Եվ ըստ այդ մոտեցման էլ, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի կանխատեսումներով, իրավիճակը եվրագոտում կարող է հանգեցնել համախառն ներքին արդյունքի ցածր ցուցանիշների և, միաժամանակ, գնաճի սպասվող մակարդակի գերազանցման:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ