Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք

«Դատաիրավական» ԾԻԳ-ը հերքում է ՎՊ հայտնաբերած խախտումները 06/13/2013   15:57  |  ԼՐԱՀՈՍ

«Ուսումնասիրելով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունը, հարկ ենք համարում նշել, որ մեր անհամաձայնությունն ենք հայտնում դրանում նշված իբրև խախտում պարունակող բոլոր կետերով»,- ասված է «Դատաիրավական» ԾԻԳ-ի ներկայացրած պարզաբանումներում:

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում ներկայացրած ՎՊ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվությունում անդրադարձ է եղել նաեւ այս ԾԻԳ-ի աշխատանքներին:

Ի դեպ, ԾԻԳ-ը նաեւ հայտարարում է, որ իր անհամաձայնությունները եւ համապատասխան մեկնաբանությունները ՎՊ-ին է ներկայացրել դեռեւս մինչեւ տվյալ հաշվետվությոնա հաստատումը, եւ, այդւհանդերձ, ՎՊ-ն այն հաստատել է նախնական տեսքով:

«Դատաիրավական» ԾԻԳ-ը մանրամասն անդրադարձ է կատարում հաշվետվության մեջ նշված բոլոր կետերին, բերելով դրանց վերաբերյալ սեփական հակափաստարկները:

Օրինակ, պետական բյուջե վերականգման ենթակա գումարների վերաբերյալ ՎՊ-ի դիտարկմանը ԾԻԳ-ը հակադարձում է. «ամբողջ հաշվետվությունում չկա հիշատկված վերականգնման ենթակա գումարներ, որոնք հնարավոր լինի ապահովել պետական բյուջե փոխանցումով: Այսպես, ամբողջ հաշվետվությունում նշված են ընդամենը վերականգնման ենթակա հետևյալ 2 դեպքերը՝ ա/ 2,996.0 հազ. դրամը «Փարվանապրոմ» ՍՊԸ-ից վերականգնելու և բ/ 2,500.0 հազ. դրամը «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ կողմից վերականգնելու վերաբերյալ: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Փարվանապրոմ» ՍՊԸ պարագայում /եթե նույնիսկ նշված գումարը պայմանական համարենք վերականգնման ենթակա/, ապա դա կատարել ուղղակի հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ նշված աշխատանքի համար կապալառուին նշված չափով գումարը ընդհանրապես երբեք չի վճարվել: Ինչ վերաբերվում է «Հելիքս Կոնսալթինգ» ՍՊԸ գումարին, ապա այդ գումարը որևէ կերպ չի կարող վերականգնվել ՀՀ պետական բյուջե, քանի որ նշված պայմանագիրը ֆինանսավորվել է բացառապես Հոլանդական դրամաշնորհի միջոցներից և փաստացի ծրագրի նպատակների համար չծախսված կամ ավել վճարված գումարները համաձայն ՀՀ կողմից ստանձնած միջազգային համաձայնագրերով պահանջների պետք է վերադարձվեն դրամաշնորհ հատկացնողին՝ Հոլանդիայի թագավորութայն կառավարությանը»:

Անդրադառնալով շինարարական աշխատանքների մրցույթներին ներկայացվող գնային առաջարկների հիմնավորվածությանը, ԾԻԳ-ը հիշեցնում է, որ շինարարական աշխատանքների համար կիրառվող մրցութային փաստաթղթերի, այդ թվում՝ պայմանագրի մաս կազմող ծավալաթերթ-նախահաշիվները կազմելու պահանջները ամրագրված են Համաշխարհային բանկի կողմից ընդունված և միջազգային համաձայնագրերով ստնաձնած պարտավորությունների համաձայն: Հետեւաբար դրանց ձևը և բովանդակությունը չի կարող փոփոխվել ՀՀ կառավարության որոշումներով:

«Ավելին, ՀՀ վերահսկիչ պալատը իր նման եզրակացությամբ անտեսել է այն փաստը, որ Համաշխարհային բանկի ուղեցույցների պահանջները կատարելու համար հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված է հենց Համաշխարհային բանկը և վերջինս իր կողմից իրականացված բոլոր ստուգայցերի, առաքելությունների, գնահատականների և կազմված հաշվետվությունների և փաստաթղթերի մեջ երբեք չի արաձանագրել մի դեպք, որ դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացման ընթացքում ԾԻԳ-ը խախտել է որևէ գնման ուղեցույցի պահանջ»,- մեկնաբանում է Ծիգը:

Իր մեկնաբանություններում գրասենյակն անդրադարձել է նաեւ ՎՊ-ի մատնանշած կոնկրետ դեպքերին, եզրահանգելով, թե դրանք եւս արված են «խախտման պատկեր ստեղծելու նպատակով»:

ՎՊ-ը անդրադարձել է նաեւ դատաիրավաան բարեփոխումների շրջանակներում ԾԻԳ-ի կողմից գնված մի շարք ռանձին ապրանքների եւ դրանց գներին:

Այսպես, օրինակ, գնվել է 188 «աշխատանքային աթոռ», յուրաքանչյուրը 63 120 դրամով: Եվ քանի որ ՎՊ-ը գտել է, որ այն գերազանցում է ՀՀ-ում նմանատիպ աթոռների շուկայական գինը, ԾԻԳ-ը պարզաբանում է. «վերահսկիչ պալատի գնային համեմատությունները չունեն որևէ փաստաթղթավորված հիմքեր մեր կողմից գնված աթոռներին համարժեք որակի, ստանդարտների և չափորոշիչների աթոռների հետ համեմատություն կատարելու համար: Այլ կերպ ասած՝ անհայտ ծագում ունեցող, անհայտ արտադրողների առանց որևէ սերտիֆիկատների և ստանդարտների համապատասխանության Երևանի «Արգավանդ» կահույքի շուկայում անորակ աթոռների գները համեմատվել են իտալական արտադրության, որակի բոլոր սերտիֆիկատներով հավաստված աթոռների արժեքների հետ: Ընդ որում, մեր կողմից տվյալ դեպքում նույնպես հարցում է կատարվել մեկ այլ օֆիսային կահույք արտադրող խոշոր իտալական գործարանի և վերջինիցս ստացվել է մեր պայմանագրում ամրագրված գներից ոչ էական շեղումներ պարունակող գնառաջարկ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նման գնային համեմատություններ և եզրահանգումներ կատարելու չհիմնավորված լինելու փաստը»:

ՎՊ հաշվետվության մեջ չհիմնավորված է համարվել նաեւ դատարանների շենքերից մեկի համար գնված պատուհանների գնային տարբերությւոնները: ԾԻԳ-ը դա բացատրում է «բացվող» կամ «չբացվող» լինելու հատկանիշով, հավելելով, որ նախագծային փաստաթղթերում և գծագրերում հստակ արտացոլված է շենքի որ պատուհանը պետք է բացվի, որը ոչ:

Կամ, օրինակ Արդարադատության դպրոցի շինարարական աշխատանքների նախահաշվում, ըստ ՎՊ-ի, լամինատե «հատակը փոխարինվել է 11,085.2 հազ. դրամով ավելի թանկ վինիլային հատակով»: ԾԻԳ-ի մեկնաբանմամբ: Հատակն, իրոք փոխարինվել է, բայց դա արվել է առավել բարձր որակ ապահովելու համար, հաաձայնեցնելով պատվիրատուի հետ: Իսկ ինչ վերաբերում է ծախսերին, «սկզբնական նախագծով լամինատե հատակներ իրականացնելու համար մինչ լամինատ տեղադրելը նաև պետք է տեղադրվի 20մմ. հաստությամբ նրբատախտակ /ըստ նախահաշվի դրա արժեքն է 13,433.64 հազ. դրամ/, որը տեխնոլոգիապես չի տեղադրվում վինիլե հատակների իրականացման պարագայում: Արդյունքում ոչ թե տեղի է ունեցել ծախսի ավելացում, այլ փոխարենը տեղի է ունեցել հատակների իրականացման գծով տնտեսում առնվազն 727.8 հազ դրամի չափով»,- մեկնաբանում է ԾԻԳ-ը:

Մանրամասն անդրադառնալով եւ հակափաստարկներ բերելով իրենց կատարած աշխատանքներում ՎՊ-ի բացահայտած խախտումների բոլոր դեպքերին, «Դատաիրավական» ԾԻԳ-ը դրանք որակում է «չհիմնավորված եզրահանգումներ և անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու բազմաթիվ դեպքեր» եւ ՎՊ-ի աշխատակիցներին մեղադրում այն բանի համար, որ նրանց կողից «չի պահպանվել իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը, այն է՝ լինել անաչառ»:

Նշենք, որ այսօչր ԱԺ ամբիոնից անդրադառնալով այս հարցին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ խնդրի շուրջ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ կարծիք հայտնել, որ «մոտ ապագայում կհարուցվի քրեական գործ»:


Արխիվ

[]