ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայանտառ»-ի ինժեների արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ 06/12/2013 09:38 | ԳՈՐԾ #
2010 թվականի սեպտեմբերի 30-ից «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեներ, ամբաստանյալ Համլետ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն:
Ըստ մեղադրանքի, ի պաշտոնե պարտավոր լինելով պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, կազմել անտառխախտումների արձանագրություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր վրա դրված հիշյալ պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես պարբերաբար չի հսկել անտառների պահպանության վիճակը նույն մասնաճյուղի Վահագնիի անտառպետության թիվ 2,3,4,5,7-րդ և Եղեգնուտի անտառպետության թիվ 2-րդ և 4-րդ պահաբաժինների տարածքներում:
Հաստատապես իմանալով 2010 թվականի հոկտեմբերի 1-ից Եղեգնուտի անտառպետության անտառապետ և 2011թվականի մարտի 28-ից Վահագնիի անտառպետության անտառապետի պաշտոնակատար հրամանագրված Սամվել Հովհաննիսյանի կողմից հիվանդության պատճառով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը, դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, 2011 թվականի մարտի 9-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածներում աշխատանքի պատշաճ չհաճախելու հանգամանքի մասին, հիշյալ պահաբաժինների անտառների պահպանության և ծառերի ապօրինի հատումները կանխելու համար միջոցներ չի ձեռնարկել, որի արդյունքում 2010թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011թվականի հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժինների տարածքներից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 294 հատ տարբեր տեսակի ծառեր և դրա հետևանքով Համլետ Սահակյանի անփութության պատճառով պետությանը անզգուշությամբ պատճառվել է էական` 7.730.700 դրամի վնաս:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ.Մելքոնյանի նախագահությամբ, 2013 թվականի մարտի 12-ի դատավճռով, սակայն, ճանաչել և հռչակվել էր ամբաստանյալ Համլետ Սահակյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրողը գտնում է, որ կայացվել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ
Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Պողոսյանըմ, ով խնդրել է վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատական ակտը և Համլետ Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության, սահմանելով նոր քննության ծավալը:
Ըստ մեղադրողի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չի հետազոտել, դրանց նվազ նշանակություն տալով կարևորել է հիմնականում գործի նյութերից չբխող ենթադրություններին այն մասին, որ Համլետ Սահակյանը օբյեկտիվորեն չէր կարող կատարել իր պարտականությունները, որն էլ հիմնականում դրել է արդարացման դատավճռի հիմքում, դրա հետևանքով կայացրել է գործն ըստ էության լուծող անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, քանի որ խախտում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։
Ըստ Վերաքննիչ դատարանի, հանցակազմի տարրերն իրոք բացակայում են
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մ.Պետրոսյանի նախագահությամբ, փաստում է, որ Համլետ Խոսրովի Սահակյանը 2010 թվականի սեպտեմբերի 30-ից աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես անտառպահպանության ինժեներ: «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանի աշխատանքային պարտականությունները որևէ իրավական ակտով սահմանված չեն եղել:
Միակ իրավական ակտը, որով անտառպահպանության ինժեներին որոշակի հանձնարարական է տրվել անտառպահպանության բնագավառում, դա «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի հրամանի հիման վրա «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հրամանն է, ըստ որի անտառպահպանության ինժեներին հանձնարարվել է պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, կազմակերպել անտառային հրդեհների մարման աշխատանքներ` մինչև համապատասխան ուժերի ներգրավումը, կազմել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտման արձանագրություններ և վարել դրանց հաշվառումը, հետևել անտառապահախմբի կողմից կազմված անտառխախտումների, որսի կանոնների ու ժամկետների խախտումների արձանագրությունների կազմման և ձևակերպման ճշտությանը, հետևել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում և բնապահպանական պետական տեսչությունում գտնվող գործերի ընթացքին:
Ըստ Վերաքննիչ դատարանի, հրամանում հստակեցված չէ, թե «պարբերաբար» ինչ է նշանակում` ամեն օր, ամեն շաբաթ կամ ինչ հաճախականություն: «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղը ունի յոթ անտառպետություն 55 պահաբաժիններով 32.000 հա տարածությամբ: Ըստ վերը նշված հրամանի անտառպահպանության ինժեները պետք է պարբերաբար հսկեր անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, ինչը և կատարվել է Հ.Սահակյանի կողմից` իր հնարավորությունների սահմաններում:
Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` անտառպահպանության ինժեները չի հանդիսանում պաշտոնատար անձ, քանի որ վերջինս չի իրականացնում իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հետևաբար նա պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ չի կարող հանդիսանալ: Բացի այդ անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը չի հանդիսանում նաև նյութական պատասխանատու անձ, անտառպետության ղեկավարումը և աշխատանքների անմիջական հսկողությունը վերջինիս աշխատանքային գործառույթների մեջ չեն մտնում:
Նախաքննական մարմինը Համլետ Սահակյանին առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքը, չի հստակեցրել, թե ամբաստանյալը կոնկրետ իր որ պարտականությունը չի կատարել, կամ ի զորու էր արդյոք այդ պարտականությունը կատարել, այդ պարտականությունը կոնկրետ որ օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով է դրված եղել մեղադրյալի վրա, հնարավորություն ունեցել է նա կոնկրետ տվյալ պայմաններում կատարել այդ պարտականությունները, հավաստել կատարված արարքի և վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը:
Վերաքննիչ դատարանը նաև հարկ է համարել փաստել, որ ամբաստանյալ Հ.Սահակյանը չի հանդիսանում նյութական պատասխանատու անձ, նրա աշխատաժամանակը սահմանափակվում է ամեն օր ժամը 09.00-ից մինչև 18.00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերը նրա համար հանգստյան օրեր են, լինելով անհարթ ռելիեֆ ունեցող 32.000 հեկտար տարածքով անտառամասի անտառպահպանության ինժեներ, չունենալով հատուկ հանդերձանք, տրանսպորտ կամ ձի, հատուկ միջոցներ, նա օբյեկտիվորեն չէր կարող հսկել այդ ողջ տարածքը:
Այսպիսով, բացակայում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտը, այլև օբյեկտիվ կողմը, այն է` պատճառական կապը Հ.Սահակյանի կողմից ծառայության նկատմամբ ենթադրյալ անփույթ վերաբերմունքի դրսևորման և պատճառված էական վնասի միջև, որը պարտադիր պայման է անփութության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նման պայմաններում Ընդհանուր իրավասության դատարանը իրավացիորեն գտել է, որ Համլետ Սահակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերը բացակայում են, այսինքն` բացակայում է քրեական պատասխանատվության հիմքը:
Վերաքննիչ դատարանը փաստում է
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ է բացահայտել գործի փաստական հանգամանքները, ճիշտ է կիրառել /այս դեպքում չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը/, քրեական գործի քննության ընթացքում նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, գնահատության ենթարկելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Համլետ Սահակյանի արարքի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմ չկա, ինչը հիմք է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել Համլետ Սահակյանին` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մարտի 12-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Համլետ Խոսրովի Սահակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով` օրինական, հիմնավորված, պատճառաբանված է, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտվել են Ընդհանուր իրավասության դատարանի դատաքննությամբ, դրանց տրվել է ճիշտ իրավական օբյեկտիվ գնահատական, դատարանի եզրահանգումները հիմնված են ապացույցների համալիր գնահատման վրա:
Վերաքննիչ դատարանը ՀՀ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Համլետ Սահակյանին անմեղ ճանաչելու վերաբերյալ, թողնվել է օրինական ուժի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
- 11/25/2024 11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից