ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մենք ենք մեր սարերը-2»՝ ռեմիքս 06/11/2013 13:09 | ԳՈՐԾ #
Վայոց ձորի մարզի բնակիչներ Հովհաննես Հովսեփյանին և Էդգար Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն: Շինությունն այս դեպքում համագյուղացի Էդգար Մելքոնյանին պատկանող անասնագոմն է, իսկ գողոնը՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ գառ:
Քրեական գործը հարուցվել և սկզբնապես ընդունվել էր ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սարգսյանի վարույթ, սակայն ավելի ուշ այն փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Մ. Շահգալդյանի վարույթ այն պարզ պատճառով, որ կասկածյալներից մեկը՝ Էդգար Զաքարյանը ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության համակարգի աշխատակից է, աշխատում է ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատում որպես հրշեջ: Իսկ մյուս կասկածյալը՝ ՀՀ ԶՈւ պահեստազորի շարքային Հովհաննես Հովսեփյանը 13.09.2011թ. մինչև 31.10.2012թ. հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռ.Պապոյանի նախագահությամբ, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում հաստատված է համարել այն, որ հրշեջ, ամբաստանյալ Էդգար Զաքարյանը 2012թ. հունիսի 29-ի երեկոյան այցելել է քրեական գործով մյուս ամբաստանյալ, իր ընկեր, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ Հովհաննես Հովսեփյանի տուն: Զրույցի ժամանակ վերջինս Էդգար Զաքարյանից պարտքով 20.000 ՀՀ դրամ է խնդրել` բանկում ունեցած վարկը մարելու համար: Վերջինս պատասխանել է, որ գումար չունի, պայմանավորվել են միասին գառ գողանալ, միսը վաճառել և ստացված գումարով մարել վարկը: Գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալուց հետո, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, 2012թ. հունիսի լույս 30-ի գիշերը` ժամը 00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Էդգար Զաքարյանն ու Հովհաննես Հովսեփյանը դուրս են եկել վերջինիս տնից, քայլելով հասել են նույն գյուղի բնակիչ, քրեական գործով տուժող Էդգար Մելքոնյանի անասնագոմի մոտ: Հովհաննես Հովսեփյանն արձակելով Մելքոնյանի անասնագոմի դռան մետաղալարը՝ բացել է դուռը, միասին ապօրինի մուտք են գործել ներս, որից հետո Հ.Հովսեփյանը կանգնել է անասնագոմի մուտքի դռան մոտ` որ մնացած անասունները դուրս չգան, իսկ Էդգար Զաքարյանը ոտքից քաշելով դուրս է հանել 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ գլուխ գառ, շալակել է այն և հեռացել են: Հովհաննես Հովսեփյանն ու Էդգար Զաքարյանը գնացել են նույն գյուղում գտնվող վերջինիս նախկին տուն, որտեղ էլ մորթել են գառը, որից ստացվել է 13 կգ միս: Սակայն միսը չեն կարողացել վաճառել, պարզվել է, որ անասունը դեղնախտով հիվանդ է եղել: Ապա ընկերները հանդիպել են տուժողի եղբորը՝ Մայիս Մելքոնյանին, խոստովանել են կատարած գողությունը, ներողություն խնդրել և խոստացել են վնասը վերականգնել՝ խոստումը կատարվել է. տուժող կողմը հայտնել է, որ Հովհաննես Հովսեփյանն ու Էդգար Զաքարյանը վերականգնել են իրենց պատճառված վնասը, նրանց նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի:
Ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Էդգար Զաքարյանը՝ ոչ: Դատարանն առավել արժևորել է ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանի ցուցմունքը, քանի որ դրանում նշված փաստական տվյալները հաստատվել են դատաքննությամբ հետազոտված, գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Այդ առումով դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալ Էդգար Զաքարյանի ցուցմունքն այն մասին, որ նա գողության կատարմանը չի մասնակցել, դրան դեմ է եղել, անասնագոմ մուտք չի գործել: Դատարանի համոզմամբ, ամբաստանյալի կողմից իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալը նրա կողմից քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանի խնամքին են նրա մանկահասակ երկու երեխաները՝ 6 և 10 տարեկան, և կինը, նա ընդունել է, որ հանցագործություն է կատարել ու դրա համար անկեղծորեն զղջացել: Ամբաստանյալ Էդգար Զաքարյանի խնամքին են նրա կինն ու երկու անչափահաս երեխաները՝ 3 և 10 տարեկան:
Հիմնվելով վերոհիշյալի վրա՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված երկու հիմնական պատժատեսակից` տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկման ձևով` երկուսից հինգ տարի ժամկետով, նախընտրել է պատիժը տուգանքի ձևով:
Այսպիսով, դատարանը հունիսի 3-ի դատավճռով Հովհաննես Հովսեփյանին և Էդգար Զաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի 500.000-ական ՀՀ դրամի չափով: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը նրանք պետք է վճարեն 125.000-ական դրամ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/30/2024 08:40 Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:37 Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:34 Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:32 ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»
- 11/30/2024 08:30 ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:28 ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:25 Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/30/2024 18:25 Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով. փաստաբան
- 11/30/2024 16:00 Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Աբրահամյան
- 11/30/2024 13:17 Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. թյուրքագետ
- 11/30/2024 11:47 Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/30/2024 15:04 Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
- 11/30/2024 13:01 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
- 11/30/2024 11:05 ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
- 11/29/2024 23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել