Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Վիվարո»-ի շահումն ստացել էր ուրիշի փոխարեն 06/11/2013   19:42  |  ԳՈՐԾ #

 
Երևանի 29-ամյաբնակիչ, անհատ ձեռնարկատեր Էդուարդ Օհանյանը հաճախակի խաղադրույքներ Էր  կատարում «Վիվարո Բեթինգե ՍՊ ընկերությանը պատկանող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակներում և նույն ընկերությանը պատկանող «www.vivaro.am» կայքի միջոցով, որտեղ ստեղծել է նաև իր անհատական Էջը: 
 
Քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերելով գործով վկա Վահագն Վարդանյանի անվամբ նշված կայքում բացված անհատական էջի տվյալները, ամբաստանյալը «խարդախություն կատարելու դիտավորությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով»՝  2012թվականի մարտի 26–ին և մարտի 27-ին  զանգահարել է   «Վիվարո Բեթինգ» ՍՊ ընկերության հեռախոսահամարին և հայտնել, թե իբր հանդիսանում է Վահագն  Վարդանյանը, այդ Էջի գաղտնաթվերը և  «www.vivaro.am» կայքում գրանցված վերջինիս անհատական Էջի հաշվին առկա գումարից ցանկություն հայտնել առաքմամբ կանխիկ ստանալ յուրաքանչյուր անգամ 200.000 ՀՀ դրամ գումար:  «Վիվարո Բեթինգ» ՍՊ ընկերությունում պարզելով, որ Է.Օհանյանի հեռախոսով ներկայացրած անհատական Էջի տվյալները իրոք համապատասխանում են Վահագն Վարդանյանի անհատական Էջի տվյալներին՝ ընկերության վարորդ -առաքիչ, գործով վկա Վահան Զոհրաբյանի միջոցով նշված գումարի առաքում է կատարվել նրան: 
 
Այսպիսով, ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Է.Օհանյանը «Վիվարո Բեթինգ» ՍՊ ընկերությանը պատճառել է զգալի չափի`   400.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս, ինչի համար  Էդուարդ  Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 1–ին մասով՝  Խարդախությունը՝
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Է.Օհանյանն իրեն մեղավոր է ճանաչել  և դատարանին հայտնել, որ նշված ժամանակահատվածում իր և Վահագն Վարդանյանի ընկերոջ`   Վաչիկ Ավետիսյանի հարաբերությունները սրված են եղել,  և ինքն ուղղակի նրան չի զգուշացրել նրա ընկերոջ անհատական էջի հաշվից գումարներ հանելու մասին: Նշված գումարները վերցնելիս ինքը «Վիվարո Բեթինգ» ՍՊ ընկերության առաքիչին ուրիշ անձի անունով չի ներկայացել, այլ հայտնել է, որ կայքը պատկանում է ընկերոջը, սակայն գումարներն ինքն է ստանում, ով վստահելով իրեն՝ խնդրանքը չի մերժել, քանի որ իրար ճանաչել են:   400.000   ՀՀ դրամ գումարը ստանալուց հետո այն ամբողջությամբ մուտքագրել է իր անվամբ բացված կայք էջում և խաղադրույքներ կատարել:  Ներկայումս հասկանում է, որ իր կատարած արարքը սխալ է և զղջում  է  կատարածի համար: 
 
Տուժողի ներկայացուցիչ Լիլիթ Զաքարյանը դատարանին հայտնել է, որ  «Վիվարո Բեթինգ» ՍՊ ընկերության աշխատակից Վահան Զոհրաբյանը երկու անգամ ուրիշի  տվյալներով գրանցված էջի հաշվին առկա գումարներից ստացել է 400.000   ՀՀ դրամ գումար և այն պատվիրատուի խնդրանքով առաքելով՝ պատշաճ չի ստուգել շահումը ստացողի ինքությունը: Ըստ վկայի՝ հետագայում պարզվել է, որ Վահագն Վարդանյանի տվյալներով ներկայացած անձը նախկինում, մինչև այդ դեպքը, նույն առաքիչից շահում է ստացել, որի ընթացքում ներկայացել է որպես Էդո: Ընկերությունը փոխհատուցել է Վ.Վարդանյանի 400.000 ՀՀ դրամ գումարը, ուստի՝ տուժողի ներկայացուցիչ Լ.Զաքարյանը դատարանում 400.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել և խնդրել դատարանին նշված գումարը բռնագանձել ամբաստանյալ Է.Օհանյանից՝ որպես հանցագործության հետևանքով ընկերությանը պատճառված գույքային վնասի փոխհատուցում: Ամբաստանյալ Է.Օհանյանի կողմից  ընկերությանը պատճառված վնասը չի հատուցվել,  և ընկերությունը չի հաշտվել վերջինիս հետ:
 
Ընկերության վարորդ-առաքիչ, վկա Վահան  Զոհրաբյանը դատարանին հայտնել է, որ երիտասարդը ներկայացել է որպես Վահագն Վարդանյան և ցույց տվել վերջինիս անվամբ ինչ–որ քարտ, որն առանց նկարի է եղել, իսկ վրան գրված է եղել Վահագն Վարդանյանի անունն ու ազգանունը: Վահագն անունով ներկայացած անձը ասել է, որ իր մոտ անձնագիր չկա և խնդրել է իր էջի հաշվից   200.000 ՀՀ դրամ շահումը հանձնել իրեն: Հաջորդ օրը` 2012թվականի մարտի 27–ին, նույն եղանակով նույն տեղում կրկին շահում է առաքել Վահագն Վարդանյան ներկայացած անձին և կրկին չի ստուգել ամբաստանյալի ինքնությունը` փոխանցելով նրան ևս 200.000 ՀՀ դրամ գումար:  Հետագայում   իրական Վահագն Վարդանյանը դիմել է «Վիվարո» ընկերությանը և հայտնել, որ առանց նրա գիտության էջի հաշվից հանվել է 400.000 ՀՀ դրամ գումար: Այդ ժամանակ էլ վկան հասկացել է, որ ամբաստանյալ Է.Օհանյանը իրեն խաբել է,  և ինքը դիմել է ոստիկանություն:
 
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, հունիսի 10-ի դատավճռով Էդուարդ  Օհանյանին  մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000  ՀՀ դրամի չափով: Դատավճռով Էդուարդ  Օհանյանից հօգուտ «Վիվարո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետք է բռնագանձվի  400.000  ՀՀ դրամ գումար՝ որպես հանցագործության հետևանքով ընկերությանը պատճառված գույքային վնասի փոխհատուցում:
 
 
 
 

Արխիվ

[]