ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտոնությունների դեպքում Դիլիջանի միջազգային դպրոցը 2014 թ.-ին պատրաստ կլինի 06/10/2013 22:39 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն այսօրվա երեկոյան նիստում ձեռնամուխ եղավ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» կառավարության հեղինակած օրինագծի քննարկմանը:
Ինչպես նշեց հիմնական զեկուցող՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը նախատեսված է ծրագիրն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ու գույքի ձեռք բերման և ծառայությունների ստացման գործարքների գծով: Տեղական հարկերի՝ հողի հարկի և գույքահարկի գծով արտոնություններ չեն տրամադրվելու:
Ըստ փոխնախարարի, Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել և շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Այն լինելու է ոչ առևտրային նպատակներով ստեղծված հիմնադրամ. գոյացած ամբողջ շահույթը ներդրվելու է միջազգային կրթահամալիրի զարգացման նպատակով: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման և անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն. ԱՄՆ դոլար: Արտոնությունների տրամադրման դեպքում 2014թ.-ին Հայաստանում կլինի առաջին միջազգային կրթական համալիրը:
Նախագծի ընդունման արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն ԱՄՆ դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով, մինչև 2020 թ.-ը տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչև 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչև 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչև 35 հազար մարդ:
«Այս ի՞նչ ճշգրտություն եք ապահովում, երբ չկա այս հսկայական՝ 550 միլիոնանոց ծրագրի հիմնական հայեցակարգը, փաստաթուղթը, ժամանակացույցը»,- վրդովված հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ, բնականաբար, դժվար է կրթական համակարգում ներդրումների դեմ խոսել, «բայց նաև ճիշտ չի, որովհետև փորձն ունենք՝ բերել, ներկայացնել, սաղացնել մի բան, որի պատասխանատուները մենք երեք տարի հետո չենք լինելու»:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ դեմ չէ ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելուն, սակայն գտնում է, թե պետք է օրենքով ամրագրել սոցիալական երաշխիք, որ ՀՀ քաղաքացիների որոշակի մասի ուսուցումը պետք է լինի անվճար, որովհետև «մենք ներդրողին օգնում ենք անվճար բիզնես անելու»: Նրա հիմնավորմամբ, բիզնես անելու համար ցանկացած ներդրող պետք է վճարի ԱԱՀ, եկամտահարկ, շահութահարկ, իսկ այս դեպքում կառավարությունն առաջին անգամ բերում է նախագիծ, որով հարկերի զիջում է նախատեսվում, քանի որ մինչ այժմ ընդամենը երկարաձգվել են հարկերի վճարման ժամկետները:
«Ես կարծում եմ՝ այս օրենքը հարկավոր է չընդունել, որպեսզի վաղը կառավարությունը հինգ հատ այսպիսի օրենք բերի»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ հարց ուղղելով, թե ինչու հնարավոր չէ հարկային և մաքսային արտոնություններ տրամադրել նաև տնտեսության մյուս ոլորտների նկատմամբ:
Ի դեպ, ըստ կառավարության ներկայացուցչի, Դիլիջանի միջազգային դպրոցում տարեկան ուսում կստանա 600 երեխա, ուսման տարեկան վճարը կազմելու է 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Հայաստանցի երեխաների մասով հիմնական շեշտադրումն արվելու է ունակությունների վրա՝ անկախ երեխայի ծնողների վճարունակությունից: Ըստ նախնական ծրագրի, հանճարեղ հայաստանցիների համար կիրականացվեն բարեգործական ծրագրեր:
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը կշարունակվի վաղը, ելույթների համար հերթագրված են մոտ մեկ տասնյակ պատգամավորներ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/15/2025 08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
- 01/15/2025 14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2025 21:05 Երևանում․ բախվել են «Renault Logan»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրավոր
- 01/15/2025 19:40 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ վարորդները, բժիշկը, բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց
- 01/15/2025 12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը