ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խարդախություն` նորից «Օդնոկլասնիկի»-ի միջոցով 06/08/2013 15:23 | ԳՈՐԾ #
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացրել է մեղադրական դատավճիռ հերթական սոցցանցային խարդախության դեպքի գործով:
Այսպես, 2012 թվականի նոյեմբերի 10-ին Ալեն Մանուկյանը համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ։ Ըստ մեղադրանքի, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով Ա.Մանուկյանը աղջկան ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, վերջինիս հայտնել, թե իբր կարճ ժամանակով է ՀՀ եկել` ամուսնության նպատակով։ Ընդ որում, իր մտադրությունն ավարտին հասցնելու համար թաքցրել է իր ամուսնացած լինելու և խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, և աղջկան ընտանիք կազմելու, ամուսնության կեղծ առաջարկ է արել։
Նրա հյուսած ստի սարդոստայնում հայտնվել է ոչ միայն «հարսնացուն», այլ նաև նրա ծնողները, ում նույնպես դստեր «փեսացուն» հավատացրել է, թե, իբր, ԱՄՆ քաղաքացի ու մեծահարուստ գործարար է, ցանկանում է ամուսնանալ իրենց դստեր հետ ու տանել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և որ իբր բացի ԱՄՆ-ում ունեցած բիզնեսից, ինքն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասում ունի սեփական բենզալցակայան:
«Խնամիների» մոտ վստահություն ներշնչելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար ամբաստանյալն ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով, աղջկա հետ մի քանի անգամ գնացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, որտեղ, աղջկան միայնակ դրսում թողնելով, կեղծ պատրվակով, միայնակ մուտք է գործել դեսպանատան տարածք, ապա այնտեղից դուրս գալով, նրան հայտնել, որ ԱՄՆ մեկնելու թույլտվության փաստաթղթերի ձևակերպումը ստացվում է, ապա մասնագիտացված թարգմանչական գրասենյակում անգլերեն թարգմանության են ներկայացրել աղջկա ծննդյան վկայականը, ԱՄՆ դեսպանատան համապատասխան կայքում տվյալներ լրացրել, որից հետո ամրագրել են Մոսկվա և Լոս-Անջելես մեկնելու ավիատոմսեր։
Նույն ժամանակահատվածում Ա.Մանուկյանը «հարսնացուին» տարել է Էջմիածնի ՔԿԱԳ բաժին` իբր իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմում լրացնելու, ընդ որում, ամուսնության գրանցման դիմումը տեղում չի լրացրել, այլ վերցնելով տարել է աղջկա տուն, որպեսզի նրա ծնողները նույնպես տեսնեն, թե ինչպես են իրենք դա լրացնում: Խաբելով, թե իրենց ամուսնության գրանցումը արդեն կատարվել է ՔԿԱԳ մարմնում և իրենք ամուսիններ են, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ՝ իրենից հոգեբանական կախվածություն առաջացնելու համար:
Ալեն Մանուկյանը, խարդախության եղանակով, կեղծ պատրվակներով՝ իբր ԱՄՆ մեկնելու փաստաթղթերի հարցը լուծելու, ԱՄՆ դեսպանատանն անհրաժեշտ մուծում կատարելու, ԱՄՆ մեկնելու տոմսեր գնելու, նշանադրության միջոցառումը նշելու և այլնի համար աղջկանից 2012 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է 2.118.376 ՀՀ դրամին համարժեք 5.200 ԱՄՆ դոլար, 114.109,6 դրամին համարժեք 220 Եվրո և 1.100.000 ՀՀ դրամ կանխիկ գումար` տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափի` 3.332.485,6 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ա.Մանուկյանը որոշել է հնարավորության սահմաններում աղջկանից նույն եղանակով ևս 1.000 ԱՄՆ դոլար հափշտակել, աղջիկը խոստացել է այն հայթայթել քրոջ ամուսնուց, որը մերժել է նրա խնդրանքը։ Ըստ մեղադրանքի, Ալեն Մանուկյանը հասկանալով, որ իր վերջին փորձը եղել է ճակատագրական, նեղացած է ձևացել, հայտնել է, որ իրենց Մոսկվա մեկնելու չվերթը կրկին հետաձգել է ու անջատելով հեռախոսը` անհետացել։ Իսկ աղջիկը որոշել է տեղեկություններ հավաքել «փեսացուի» մասին, բենզալցակայանում տեղեկացել, որ տվյալ բենզալցակայանը պատկանում է մեկ այլ անձի, իսկ Ալեն Մանուկյանն այնտեղ միայն հասարակ լիցքավորող է աշխատել, այն էլ փորձաշրջանով։ Տեղեկացել է նաև, որ Ալեն Մանուկյանն ամուսնացած է, ունի 3 երեխա և բնակվում է Էջմիածին քաղաքի «Արագած» զանգվածում։ Այդժամ, նոր միայն, աղջիկը հասկացել է, որ խաբվել է Ալեն Մանուկյանի կողմից և անմիջապես դիմել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մեղսագրվող արարքների համար Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34 -178 հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և խարդախության փորձ։
Ամբաստանյալ Ալեն Մանուկյանը դատարանում հայտնել է, որ ծանոթության նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունից գնալը, ամուսնանալը, աղջիկն իրեն գումար տվել է վերադարձնելու պայմանով և ոչ այդքան՝ 2900 դոլար, իսկ 1000-ը միասին են ծախսել` «Մոցարտ» ռեստորանում, «Մշո Ամրոց» հյուրանոցային համալիրում և այլ վայրերում։ Ամբաստանյալը հայտարարել է, որ աղջիկը գիտեր, որ ինքը ընտանիք ունի` կին, երեխաներ։ Ինքն իրեն մեղավոր է ճանաչում, որ գումար է վերցրել և շփվել աղջկա հետ, եթե դատարանը գտնի, որ ինքը հանցանք է կատարել, կկրի իր պատիժը, կհատուցի վնասը, այդպես ստացվել է, ներողություն է խնդրում։
Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալ Ալեն Մանուկյանի կողմից կատարած հանցավոր արարքները և նրա մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ հիմնավորվել են, իսկ նրա պատճառաբանությունները հերքվել:
Դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Հանցանքների համակցությամբ, ազատազրկման ձևով նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, Ալեն Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Մայիսի 31-ի դատավճռով տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ՝ Ա. Մանուկյանից հօգուտ տուժողի պետք է բռնագանձվի 3.338.485 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում։
Պատիժ նշանակելիս, դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ խնամքին են երեք` մինչև տասնչորս տարեկան անչափահաս երեխաները, չաշխատող կինը։ Ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը։
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով 08.04.2010թ. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով նա դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ժամանակով ազատազրկման։ Ա.Մանուկյանը 2011 թվականի հուլիսի 7-ին համաներման ակտի կիրառման արդյունքում ազատվել էր պատժի հետագա կրումից ու դատվածությունը դեռևս չմարված, ըստ նոր դատավճռի, կրկին կատարել խարդախություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/06/2025 18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան
- 01/06/2025 14:46 Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան
- 01/06/2025 13:31 ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
- 01/06/2025 11:27 Երբ հունվարին 5սմ ձյունը դառնում է ազգային տոն.Սուրենյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/06/2025 22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է
- 01/06/2025 21:22 Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի ի երկու տների տանիքներում
- 01/06/2025 20:10 ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/06/2025 19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը