Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/08/2025   10:14 Մեքենան բախվել է սյանը. 18-ամյա ուղևորը հոսպիտալացվել է 01/08/2025   08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» 01/08/2025   08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ» 01/08/2025   08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ» 01/08/2025   08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ» 01/07/2025   23:56 Բժիշկը նախազգուշացրել է նախաճաշը բաց թողնելու վտանգի մասին 01/07/2025   23:45 Ստամբուլում ձերբակալել են զբոսաշրջիկներին թալանող խաբեբաների հանցախմբի 01/07/2025   23:34 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/07/2025   23:14 Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին 01/07/2025   22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր 01/07/2025   22:44 Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հերթական բանակցությունները կանցկացնեն սահմանազատման շուրջ 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/07/2025   22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի 01/07/2025   22:12 Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն կբացվի 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/07/2025   21:44 Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը 01/07/2025   21:43 Ընտրության հակառակը պիտի լինի 2025-ի հրամայականը... 01/07/2025   21:30 Սիրիայում գտնվող ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցները կարող են մեր թշնամիների կողմից բերվել մեր տարածաշրջան. այս սցենարը ՀՀ-ում պետք է հաշվի առնեն. Արա Պողոսյան 01/07/2025   21:12 Հունական Կրետեի կիրճն ընկնելուց հետո զբոսաշրջիկ կինը մահացել է 01/07/2025   21:03 Պետությունը մեխանիզմ է ստեղծում խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է 01/07/2025   20:50 Ցուկերբերգը խոստացել է վերականգնել խոսքի ազատությունը 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:10 Բրիտանիայում հարյուրավոր աշխատակիցներ միացել են McDonald' s-ի դեմ հայցին 01/07/2025   20:00 Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը 01/07/2025   19:54 Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 01/07/2025   19:43 Իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Արցախցի պատգամավոր 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/07/2025   19:21 Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը 01/07/2025   19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ 01/07/2025   18:41 Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ. Արաղչի 01/07/2025   18:39 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն 01/07/2025   18:37 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարին 01/07/2025   18:35 Տիբեթում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի 01/07/2025   18:33 Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/07/2025   18:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրեն Պապիկյանին 01/07/2025   18:22 ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված երկու անձ հրաժարվել է Բայդենի ներումից 01/07/2025   17:57 Ես չեմ կառչել իշխանությունից. Լուկաշենկո 01/07/2025   17:41 Թուրքիայում ռուս դեռահաս է մահացել 01/07/2025   17:37 Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի 01/07/2025   17:35 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 01/07/2025   17:16 Հարվածելով պարզաբանում էիք լռելու իրավունքը՞. փաստաբանը՝ «տուժած» ոստիկանին 01/07/2025   17:15 173 ուղևորով Boeing օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025   17:03 Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310 01/07/2025   17:01 Լը Պենին տեղափոխող շոգենավը բախվել է մեկ այլ նավի 01/07/2025   16:48 Անդրանիկ Թևանյանն իր գիծն է տանում․ Լևոն Քոչարյան 01/07/2025   16:41 ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/06/2025   17:37 Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/06/2025   10:23 Տարադրամի փոխարժեքները հունվարի 6 -ին 01/06/2025   18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/06/2025   15:27 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/06/2025   23:34 Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ․ Սամսոնյան 01/06/2025   15:07 Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր 01/06/2025   21:59 Հիմա ընդհանրապես չեմ խմում, բայց կչխկացնեմ․ Փաշինյանն այցելել է Արուճ 01/06/2025   23:21 Վրաստանում առևանգել և դաժանաբար սպանել են ռուս զբոսաշրջիկի․ Տղամարդու մարմինը նետվել է գետը 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 01/07/2025   15:24 Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան 01/06/2025   11:36 Կողոպուտ և ահաբեկում. Դեռահասներն ավազակային հարձակում են գործել հայ զույգի վրա

Խարդախություն` նորից «Օդնոկլասնիկի»-ի միջոցով 06/08/2013   15:23  |  ԳՈՐԾ #

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացրել է մեղադրական դատավճիռ հերթական սոցցանցային խարդախության դեպքի գործով:

Այսպես, 2012 թվականի նոյեմբերի 10-ին Ալեն Մանուկյանը համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ։ Ըստ մեղադրանքի, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով Ա.Մանուկյանը աղջկան ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, վերջինիս հայտնել, թե իբր կարճ ժամանակով է ՀՀ եկել` ամուսնության նպատակով։ Ընդ որում, իր մտադրությունն ավարտին հասցնելու համար թաքցրել է իր ամուսնացած լինելու և խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, և աղջկան ընտանիք կազմելու, ամուսնության կեղծ առաջարկ է արել։

Նրա հյուսած ստի սարդոստայնում հայտնվել է ոչ միայն «հարսնացուն», այլ նաև նրա ծնողները, ում նույնպես դստեր «փեսացուն» հավատացրել է, թե, իբր, ԱՄՆ քաղաքացի ու մեծահարուստ գործարար է, ցանկանում է ամուսնանալ իրենց դստեր հետ ու տանել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և որ իբր բացի ԱՄՆ-ում ունեցած բիզնեսից, ինքն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասում ունի սեփական բենզալցակայան:

«Խնամիների» մոտ վստահություն ներշնչելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար ամբաստանյալն ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով, աղջկա հետ մի քանի անգամ գնացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, որտեղ, աղջկան միայնակ դրսում թողնելով, կեղծ պատրվակով, միայնակ մուտք է գործել դեսպանատան տարածք, ապա այնտեղից դուրս գալով, նրան հայտնել, որ ԱՄՆ մեկնելու թույլտվության փաստաթղթերի ձևակերպումը ստացվում է, ապա մասնագիտացված թարգմանչական գրասենյակում անգլերեն թարգմանության են ներկայացրել աղջկա ծննդյան վկայականը, ԱՄՆ դեսպանատան համապատասխան կայքում տվյալներ լրացրել, որից հետո ամրագրել են Մոսկվա և Լոս-Անջելես մեկնելու ավիատոմսեր։

Նույն ժամանակահատվածում Ա.Մանուկյանը «հարսնացուին» տարել է Էջմիածնի ՔԿԱԳ բաժին` իբր իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմում լրացնելու, ընդ որում, ամուսնության գրանցման դիմումը տեղում չի լրացրել, այլ վերցնելով տարել է աղջկա տուն, որպեսզի նրա ծնողները նույնպես տեսնեն, թե ինչպես են իրենք դա լրացնում: Խաբելով, թե իրենց ամուսնության գրանցումը արդեն կատարվել է ՔԿԱԳ մարմնում և իրենք ամուսիններ են, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ՝ իրենից հոգեբանական կախվածություն առաջացնելու համար:

Ալեն Մանուկյանը, խարդախության եղանակով, կեղծ պատրվակներով՝ իբր ԱՄՆ մեկնելու փաստաթղթերի հարցը լուծելու, ԱՄՆ դեսպանատանն անհրաժեշտ մուծում կատարելու, ԱՄՆ մեկնելու տոմսեր գնելու, նշանադրության միջոցառումը նշելու և այլնի համար աղջկանից 2012 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է 2.118.376 ՀՀ դրամին համարժեք 5.200 ԱՄՆ դոլար, 114.109,6 դրամին համարժեք 220 Եվրո և 1.100.000 ՀՀ դրամ կանխիկ գումար` տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափի` 3.332.485,6 ՀՀ դրամի գույքային վնաս։

 Ա.Մանուկյանը որոշել է հնարավորության սահմաններում աղջկանից նույն եղանակով ևս 1.000 ԱՄՆ դոլար հափշտակել, աղջիկը խոստացել է այն հայթայթել քրոջ ամուսնուց, որը մերժել է նրա խնդրանքը։ Ըստ մեղադրանքի, Ալեն Մանուկյանը հասկանալով, որ իր վերջին փորձը եղել է ճակատագրական, նեղացած է ձևացել, հայտնել է, որ իրենց Մոսկվա մեկնելու չվերթը կրկին հետաձգել է ու անջատելով հեռախոսը` անհետացել։ Իսկ աղջիկը որոշել է տեղեկություններ հավաքել «փեսացուի» մասին, բենզալցակայանում տեղեկացել, որ տվյալ բենզալցակայանը պատկանում է մեկ այլ անձի, իսկ Ալեն Մանուկյանն այնտեղ միայն հասարակ լիցքավորող է աշխատել, այն էլ փորձաշրջանով։ Տեղեկացել է նաև, որ Ալեն Մանուկյանն ամուսնացած է, ունի 3 երեխա և բնակվում է Էջմիածին քաղաքի «Արագած» զանգվածում։ Այդժամ, նոր միայն, աղջիկը հասկացել է, որ խաբվել է Ալեն Մանուկյանի կողմից և անմիջապես դիմել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Մեղսագրվող արարքների համար Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34 -178 հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և խարդախության փորձ։

Ամբաստանյալ Ալեն Մանուկյանը դատարանում հայտնել է, որ ծանոթության նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունից գնալը, ամուսնանալը, աղջիկն իրեն գումար տվել է վերադարձնելու պայմանով և ոչ այդքան՝ 2900 դոլար, իսկ 1000-ը միասին են ծախսել` «Մոցարտ» ռեստորանում, «Մշո Ամրոց» հյուրանոցային համալիրում և այլ վայրերում։ Ամբաստանյալը հայտարարել է, որ աղջիկը գիտեր, որ ինքը ընտանիք ունի` կին, երեխաներ։ Ինքն իրեն մեղավոր է ճանաչում, որ գումար է վերցրել և շփվել աղջկա հետ, եթե դատարանը գտնի, որ ինքը հանցանք է կատարել, կկրի իր պատիժը, կհատուցի վնասը, այդպես ստացվել է, ներողություն է խնդրում։

Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալ Ալեն Մանուկյանի կողմից կատարած հանցավոր արարքները և նրա մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ հիմնավորվել են, իսկ նրա պատճառաբանությունները հերքվել:

Դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Հանցանքների համակցությամբ, ազատազրկման ձևով նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, Ալեն Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Մայիսի 31-ի դատավճռով տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ՝ Ա. Մանուկյանից հօգուտ տուժողի պետք է բռնագանձվի 3.338.485 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում։

Պատիժ նշանակելիս, դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ խնամքին են երեք` մինչև տասնչորս տարեկան անչափահաս երեխաները, չաշխատող կինը։ Ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը։

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով 08.04.2010թ. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով նա դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ժամանակով ազատազրկման։ Ա.Մանուկյանը 2011 թվականի հուլիսի 7-ին համաներման ակտի կիրառման արդյունքում ազատվել էր պատժի հետագա կրումից ու դատվածությունը դեռևս չմարված, ըստ նոր դատավճռի, կրկին կատարել խարդախություն։


Արխիվ

[]