ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր ճարտարապետն արձագանքում է 06/08/2013 14:47 | ԼՐԱՀՈՍ
ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՈՂՄ, ԽՈՍՈՒՄ ՝ ԴԵՄ
Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթ հայտարարելուն հաջորդած իրադարձությունները, աժիոտաժը, բորբոքված կրքերը, եթե ընդամենը հանրային շրջանակներում տեղի ունենար, հասկանալի կլիներ, քանզի Հայաստանի հանրապետության քաղաքացին, երևանցին իրավունք ունի մտահոգվել և անհանգստանալ իր երկրի թիվ մեկ հրապարակի համար: Եթե քաղաքացին լավ չի պատկերացնում ինչ ասել է՝ հայեցակարգային մրցույթ, դեռ հասկանալի է, բայց երբ մրցույթի հանդեպ միտումնավոր կասկածի և անվստահության մթնոլորտ են ձևավորում հենց ճարտարապետները, ընդ որում, մարդիկ, ովքեր ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում՝ հավաքական քննարկման արդյունքում իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել՝ ողջունելով Հանրապետության հրապարակի խնդիրները վեր հանելուն կոչված հայեցակարգային մրցույթի գաղափար-առաջարկությունը, այլ բան չի մնում, քան վերջնականապես համոզվելը, որ Ճարտարապետների միության նախագահը ստանձնել է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն ձեռնարկները տապալելու «առաքելությունը», որոնք իրականացվում են Նարեկ Սարգսյանի կողմից: Այս համատեքստում է դիտարկվում և Թամանյանի թմբուկի իրականացման՝ ՀՀ կառավարության շենքը ավարտուն դարձնելու ծրագիրը, և «Համազգային» թատրոնի շենքի կառուցման ու վերջինիս վերաբերյալ մրցույթի հայտարարման հարցը, և մասնագետների համար հույժ հրատապ՝ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքն ընդունելու խնդիրը: Օրինակները կարելի է շարունակել:
Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովը 100 տոկոսով ձևավորված լինելով Ճարտարապետների միության նախագահի կողմից, Հանրապետության հրապարակի և խնդրո առարկա մրցույթի թեմային առաջին անգամ անդրադարձել է 2012 թ. հուլիսի 27-ին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանուցելով այդ մասին: Անցած շրջանում հրավիրված վեց նիստերի ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամներն / այդ թվում նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի գծով պատասխանատուն/ իրենց տեսակետները հայտնել են՝ շահագրգիռ քննարկում ծավալելով խնդրի շուրջ: Արձանագրությունները բոլոր անդամներին ուղարկվել են էլ. փոստով, այդ թվում նաև՝ այս օրերին «ընդդիմադիր ճակատ» ձևավորած ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանին և Սաշուր Քալաշյանին: Նրանք երկուսն էլ, մրցույթի կողմնակից են եղել՝ իսկ վերջինս մրցույթի միջոցով մասնագիտական մտքերին ծանոթանալը «առողջ միտք» համարելով, մրցույթի պայմաններին վերաբերող իր ելույթում գործընկերներին հիշեցրել է խորհրդային տարիների օրինակելի կարգը. «Խորհրդային տարիներից կա պրակտիկա՝ ասենք երեք հատ պատվեր էր իջեցվում, իսկ մնացածը՝ առանց պատվերի էր: Գարանտիա կար, որ արդյունքում գոնե երեք գործ պրոֆեսիոնալ դուրս կգա: Պատվերի համար հաշվի էր առնվում մասնագիտական կազմակերպությունների պոտենցիալը» /19.10.2012թ արձանագրությունից/: Ի դեպ, այս խոսքերի հեղինակ Սաշուր Քալաշյանն օրերս կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե՝ «վերակառուցման նախագծի մի մասը փակ մրցույթի արդյունքում է որոշվելու, մյուսը` բաց: Օրենքն արգելում է միաժամանակ և՛ բաց, և՛ փակ մրցույթ անցկացնել»:
Մինչդեռ, Քալաշյանը հանձնաժողովի նիստում տրամագծորեն հակառակ բան է ասել՝ հիշեցնելով խորհրդային ժամանակների պրակտիկան:
Մեկ այլ փաստ՝ 2013 թվականի հունվարի 18-ի նիստի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը մրցույթի իրականացման համար առաջարկում է յոթ հոգանոց ժյուրիի կազմ՝ Ն. Սարգսյան, Ռ. Ալավերդյան, Արև Սամուելյան, Հրաչ Պողոսյան, Մ. Մինասյան, Գ Մուշեղյան, Ս. Քալաշյան, ինչին հանձնաժողովի նիստին ներկա անդամները՝ այդ թվում՝ Մ. Մինասյանն ու Ս. Քալաշյանն իրենց նախնական համաձայնությունը տալիս են, ապա՝ 2013 թ. Մարտի 29-ի նիստի ժամանակ Ն. Սարգսյանն արդեն հանձնաժողովի անդամներին ներկայացնում է ժյուրիի կազմը, որին հավանություն են տալիս նիստին ներկա բոլոր անդամները սակայն, անցած օրերի ընթացքում հրապարակային տեսակետներ հայտնելով՝ վերը նշված անձինք ժխտում են նաև այս իրողությունը /բոլոր արձանագրությունները և ձայնագրությունները պահպանվում են/:
Ինչ վերաբերում է մրցույթի նախնական տեքստին, այն դեռևս 2012 թ. դեկտեմբերին հանձնաժողովի բոլոր անդամներին տրվել է, ապա՝ 2013 թ. Մայիսի 29-ին էլ փոստով ուղարկվել է Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին՝ իրենց առաջարկությունները ներառելու համար: /Ս. Քալաշյան- Ցանկալի է, որ մրցույթի վերջնական տեքստին ծանոթանանք: Ն. Սարգսյան- Մրցույթի տեքստը ուղարկել Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին առաջարկությունների ներկայացման նպատակով; հատված՝ 29.03. 2013 թ հանձնաժողովի նիստի արձանագրությունից/:
Հանձնաժողովի անդամներ Ս. Քալաշյանը և Գ. Մուշեղյանը մրցույթի տեքստն՝ իրենց կատարած առաջարկություններով հանդերձ ուղարկել են հանձնաժողովի քարտուղարին 2013 թ. Ապրիլի 2-ին, և նրանց առաջարկությունները ներառող մրցույթի վերջնական տեքստը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում:
Ինչևէ, նման մթնոլորտում, երբ հանձնաժողովի տվյալ անդամները ժխտում են մրցույթի կազմակերպմանն ուղղված իրենց իսկ առաջարկած պայմաններն ու մոտեցումները, մասնավորաբար, մի քանի ճարտարապետական խոշոր կազմակերպություններին /«Երևաննախագիծ», «Հայնախագիծ», Ճարտարապետաշինարարական պետական համալսարան, պատվիրելու վերաբերյալ դրույթը, Երևանի քաղաքապետարանը անիմաստ է համարում այն կիրառելը՝ հետագա շահարկումներից զերծ մնալու նպատակով:
Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ դեռևս նախորդ քաղաքապետի պաշտոնավարման շրջանում, երբ ճարտարապետները Երևանի քաղաքաշինական խորհրդում և խորհրդից դուրս տրամագծորեն տարբեր տեսակետներ էին հայտնում, առաջարկվեց քաղաքաշինական խորհրդի աշխատակարգում ներառել մասնագիտական էթիկային վերաբերող բաժին: Ցավալի է, բայց ՃՄ այսօրինակ գործունեության արդյունքում ճարտարապետական մի շարք կազմակերպություններ հերթական անգամ կզրկվեն իրենց աշխատանքը լիարժեք ներկայացնելու հնարավորություններից:
Այս ամենից հետո, մնում է, հուսալ, որ հրապարակային կերպով իրենց անհամաձայնությունը հայտնած ճարտարապետներն այնքան սկզբունքային կլինեն, որ չեն մասնակցի մրցույթի ժյուրիի աշխատանքներին:
Հ. Գ. Ավելացնենք, որ ճարտարապետների հանձնաժողովնի վերջին՝ 06.07. 2013 թ. կայացած նիստում բուռն քննարկումների առիթ է դարձել որոշ գործընկերների պահվածքը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Անահիտ Եսայան
Երևանի գլխավոր ճարտարապետի
հանրային կապերի գծով օգնական
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից