ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի գնի սուբսիդավորումը կկատարի Ռուսաստանը՞ 06/07/2013 16:06 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀԾԿՀ-ի նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, բավական հետաքրքրական հայտարարություններ են արել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք. Մայիսի 14-ին գազի սակագնի վերանայման հայտով «ՀայՌուսգազարդ» -ը դիմել էր ՀԾԿՀ: Հաջորդ օրը Հանձնաժողովին նամակով դիմել էր նաեւ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես տեղեկացրեց Ռոբերտ Նազարյանը, հետեւյալ բովանդակությամբ. «Սակագների հաշվարկման ժամանակ հիմք ընդունել ոչ թե 270 դոլար 1000 խ/մ սակագինը սահմանի վրա, այլ 30%-ով նվազ մեծություն»: Ընդ որում, այդ 30 տոկոսի մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նշված է եղել Վարչապետի գրության մեջ «այս պահին քննարկվում են ՌԴ-ի հետ»: «Ավարտին կտեղեկացվի ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը»,- նշեց Հանձնաժողովի նախագահը:
Այդուհանդերձ, Ռոբերտ Նազարյանը որոշ չափով գաղտնազերծեց սուբսիդավորման միջոցների ծագման աղբյուրը: «Սա չի լինելու մեր պետության, ՀՀ միջոցների հաշվին, ես գոնե այսպես գիտեմ, ես բանակցային կողմ չեմ, բայց ես այդպես եմ տեղեկացված»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Ի տարբերություն Հանձնաժողովի նախագահի, «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, թե ինքը տեղյակ է բանակցություներից, բայց մինչեւ դրանց ավարտը ոչինչ չի հրապարակի: Եվ այդուհանդերձ, հաստատեց Ռ.Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ «սուբսիդավորումը լինելու է ոչ ՀՀ բյուջեի հաշվին»:
Այնուամենայնիվ, տեղի տալով լրագրողների հարցապնդումներին, ՀԾԿՀ նախագահը ստիպված եղավ մանրամասներ եւս գաղտնազերծել. «Այս 30% սուբսիդավորումը, որը նաեւ իրականացնելու է ՌԴ-ը, նույնն է, որ գազի գինը սահմանի վրա 189 դոլար է, ինչու է այս տարբերակով ձեւակերպվում, կարծում եմ դուք մեզանից շատ լավ եք հասկանում»:
Հիշեցնենք. Մինչ թանկացումը գազի գինը սահմանի վրա 180 դոլար էր:
Փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը նախ թանկացնում է, հետո հենց ինքն էլ այն սուբսիդավորո՞ւմ:
Այս իրավիճակը որքան էլ, որ տարօրինակ կարող է թվալ, բայց նոր երեւույթ չէ հայաստանյան էներգետիկ համակարգում, հատկապես կապված հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետ:
2006թ.-ին, երբ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի գինը 55 դոլարից դարձրեց 110 դոլար, Հայաստանը շուրջ 250 մլն դոլարով Ռուսաստանին վաճառեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ այդ գումարից 188 մլն դոլարը հատկացրեց գազի գնի սուբսիդավորմանը:
Ստացվում է, որ գազի գինը չթանկացնելու դիմաց Ռուսաստանին ընդամենը 62 մլն դոլարով հանձնվեց մեր երկրի հիմնական էներգետիկ կառույցներից մեկը:
Արդյունքում՝ չնայած տեղի ունեցած թանկացմանը, Հայաստանի սպառողների համար գազի գինը մնաց անփոփոխ` 59 դրամ, իսկ գնի մեջ ավելացված 25 դրամը սպառողների փոխարեն երեք տարի շարունակ 2006-08 թթ-ին, սուբսիդավորվում էր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ստացված գումարների հաշվին:
Թե որն է լինելու այս անգամվա սուբսիդավորման գինը, թերեւս կիմանանք հայ-ռուսական հերթական գաղտնի բանակցություների ավարտից հետո միայն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ