ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադուլին միացել են 117 փաստաբաններ 06/05/2013 10:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2013թ. հունիսի 10-ին և 11-ին հայտարարված գործադուլին էլեկտրոնային եղանակով միացել են 117 փաստաբաններ: Նրանք, ինչպես հայտնի է, դժգոհում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճից: Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է, ըստ հայտարարության հեղինակների, իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա:
Փաստաբանները ճիշտ մեկ տարի առաջ բողոքի ակցիայի՝ դատադուլի էին դիմել, սակայն իշխանության վերին ատյաններից հնչած խոստումներից ու հավաստիացումներից հետո որոշել էին սպասել խնդրի լուծմանն ուղղված քայլերին, հետագա զարգացումներին: Սակայն մեկ տարվա ընթացքում որևէ փոփոխություն չարձանագրելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ, փաստաբանները որոշել են նորից դիմել գործադուլի՝ նրանք երկու օրով դադարեցնելու են իրենց մասնակցությունը բոլոր գործերով՝ լինի քրեական գործերով, քաղաքացիական կամ վարչական դատավարություններ, լինի՝ նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցություն:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանի գործելաոճից դժգոհ են ոչ միայն փաստաբանները, այլև Սահմանադրական դատարանը, որի որոշումները Վճռաբեկ դատարանը չի կատարում: Մասնավորապես, նախօրեին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տարակուսանք էր հայտնել նոր հանգամանքների հիմքով քրեական և քաղաքացիական գործերով դատական ակտերի վերանայման վերաբերյալ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված փաստաթղթերում առկա բազմաթիվ տարօրինակ ձևակերպումների առնչությամբ: «Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը և, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված այս մարմինը գտնում են, որ դատարանը նույնիսկ իրավունք ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտը չվերանայել, այսինքն՝ դատական ակտ իրենք հասկանում են դատական ակտի եզրափակիչ մասը»,- նշել էր ՍԴ նախագահը:
Ըստ Գ.Հարությունյանի՝ իրեն մասնավորապես զարմացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2012թ.-ին ընդունված որոշումը, որն առնչվում է ՍԴ-ի նախորդ որոշումներին և վերաբերում է ՍԴ-ում ներկայումս քննվող քաղգործերով վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու սահմանադրականության հարցին:
Գ.Հարությունյանի գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ կան «առնվազն արտառոց դատողություններ, ռեվիզիայի է ենթարկվել ՍԴ-ի որոշումը, փորձել են իրավական դիրքորոշումներ արտահայտել, մեկնաբանելով մեր որոշումը և, ըստ էության, սողանցքներ գտնելով այդ որոշումը շրջանցելու համար»: Դատարանը նաև իրեն վերապահել է նորմի սահմանադրականությունը գնահատելու լիազորություն, արել «դատողություններ, թե դատարանը չի կիրառել այդ դրույթը, որը ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, և Վճռաբեկ դատարանը կարող է ակտը չվերանայել և ամբողջությամբ թողնել ուժի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից