ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կուրացիո» ընկերությունը, գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվել է 10 միլիոն դրամով 06/04/2013 17:46 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 4-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Հանձնաժողովը հրապարակել է դեղորայքի իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերության, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահի և «Հայջրմուղկոյուղու» հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունը, գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվել է 10 միլիոն դրամով:
ՏՄՊՊ հանձնաժողով է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին: Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է հետևյալը. «Բեյբի Սիմ» և «Կուրացիո» ընկերությունները հանդիսանում են տարբեր արտադրողների կողմից արտադրվող ՝ էնտերալ զոնդային սննդի ներմուծողներ Հայաստանում:
ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ» ընկերությունը առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան գնով, քան այն ձեռք է բերվում այդ ժամանակահատվածում «Կուրացիո» ՍՊԸ-ից: ԵՊԲՀ-ը պատասխանել է, որ «Բեյբի Սիմը» պետք է մասնակցի իրենց կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին, սակայն գնումները կազմակերպվել են այնպես, որ վերջինը հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց: Մասնավորապես, զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ: Այս մրցույթին «Բեյբի Սիմը» մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» և «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:
Վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ, այն բոլոր դեպքերում, երբ «Կուրացիո» ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:
«Կուրացիո» ընկերությունը հատուկ խնամքի տակ գտնվող հիվանդների համար նախատեսված դեղորայքը վաճառել է ինքնարժեքից եռակի թանկ գնով:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև շուկայում «Կուրացիո» ՍՊԸ-ի գնային քաղաքականությունը և բացահայտել, որ ընկերությունը, հանդիսանալով հանրապետությունում այս ապրանքների հիմնական ներմուծող և մատակարար, մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից և անկախ նրանից, որ այս ապրանքները իր մատակարարներից երբեմն զեղչով է ձեռք բերել, կամ միջազգային շուկայում դրանց գները նվազել են, մշտապես նույն բարձր գներով է վաճառել հանրապետության դեղատներին և հիվանդանոցներին: Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունը ապրանքը կարողացել է ձեռք բերել զեղչով, ինչի արդյունքում ինքնարժեքը նվազել է մինչև 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն, ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Հանձնաժողովի որոշմամբ, շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամի չափով: Բացի այդ, Հանձնաժողովի առաջարկով վերջերս գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ընկերությունը կհայտնվի «սև ցուցակում» և մի քանի տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան