ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման գործը դատարանում է. 06/03/2013 11:39 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել Երևանի Փարպեցի փողոցում գտնվող՝ սեռական տարբեր կողմնորոշումներ «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման աղմկահարույց գործը:
Ըստ մեղադրական եզրակացության, Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն ձեռք բերելով եղբոր՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ՝ 2012թ. մայիսի 08-ին, ժամը 04.00-ի սահմաններում, աշխատանքային ժամից հետո, ժամանել է Երևանի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» անվանումը կրող ակումբի մոտ, որտեղ ոտքով հարվածներ հասցնելով կոտրել է հիշյալ ակումբի մուտքի դռան ապակին, ապա հանրավտանգ եղանակով իր հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, որից հետո դիմել է փախուստի՝ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նրա եղբայրը՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով եղբոր Արամեհ Մկրտիչ Խաբազյանի հետ, Երևան քաղաքի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» անվանումը կրող ակումբը հրկիզման եղանակով ոչնչացնելու հարցում, 2012թ. մայիսի 08-ին, ժամը 04.00-ի սահմաններում, աշխատանքային ժամից հետո, ժամանել են հիշյալ ակումբի մոտ, որտեղ Արամեհ Մկրտիչ Խաբազյանի ոտքով հարվածելուց և ակումբի մուտքի դռան ապակին կոտրելուց հետո, նա, ոտքով հարվածներ հասցնելով նույն դռան ապակեպատ հատվածին, հեռացրել է կոտրված ապակու եզրային կտորները և այդ կերպ ճանապարհ բացել եղբոր Ա.Մկրտիչ Խաբազյանի ակումբ մուտք գործելու համար։ Այնուհետև Ա.Մկրտիչ Խաբազյանը, հանրավտանգ եղանակով` իրենց հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, իսկ նա այդ նույն ժամանակահատվածում ապահովեր է եղբոր անվտանգությունը, դրսում, որից հետո հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելով դիմել են փախուստի` «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս:
Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Համապատասխանաբար 21 և 20 տարին դեռ չբոլորած Արամեհ Մկրտիչ Խաբազյանի և Համբիկ Մկրտիչ Խաբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել համապատասխանաբար գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով
- 12/23/2024 16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը
- 12/23/2024 15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
- 12/23/2024 13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել
- 12/23/2024 13:21 Հրդեհ Լիճք գյուղում
- 12/23/2024 13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում