ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզվել են մահվան ելքով պատահարի իրական հանգամանքները 06/03/2013 12:26 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Կարեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրականում Կապան քաղաքի բնակիչ` 1990 թ. ծնված Էմին Գ.-ն վարելով իրեն պատկանող նշված ավտոմեքենան՝ Սպանդարյան փողոցում բախվել է ճանապարհի աջ մայթեզրին և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր Կարեն Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ Էմին Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Վրաերթ սուպերմարկետի մոտ
Հունիսի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Բաղրամյան պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Դեյվու Նեքսիա»-ն Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել կնոջ և 2 երեխայի
Հունիսի 2-ին, ժամը 14.50-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել կնոջ և 2 երեխայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 2-ին, ժամը 15.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Միցուբիշի Պաջերո»-ն շրջվել և ընկել է ջրատարը
Հունիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Գինեվետ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել Արտաշատ-Վեդի ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վրաերթի են ենթարկվել 17 և 4-ամյա աղջիկներ
Հունիսի 2-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ կոնյակի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել և կան տուժողներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ին, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17 և 4-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Արմավիր-Երևան ճանապարհին
Հունիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ