ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան Նարինե Ռշտունին գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ լրագրողի սպանության գործով 06/03/2013 16:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության մեջ մեղադրվող Հակոբ Աբաջյանի պաշտպան Նարինե Ռշտունին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ն.Ռշտունին, ինքը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել իր պաշտպանյալի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումները՝ համապատասխանաբար՝ Խոշտանգումների արգելում, Ազատության և անձեռնմխելիության իրավունք և Արդար դատաքննության իրավունք:
Ըստ Նարինե Ռշտունու, նախաքննության ընթացքում որպես կասկածյալ իր պաշտպանյալի «ինքնախոստովանական ցուցմունքները» գրվել են խոշտանգումների, հոգեբանական ճնշման ազդեցության տակ: Ամբաստանյալի մարմնի վրա առկա են, ըստ պաշտպանի, խոշտանգումների՝ ծխախոտով այրելու հետքեր, իսկ ոտքի մատի սևացած եղունգը, ինչպես պնդում է Աբաջյանը, կրնկով իր պաշտպանյալի ոտքին կանգնելու հետևանք է: Ըստ փորձաքննության եզրակացության, վնասվածքները չէին կարող առաջանալ նշվող ժամանակահատվածում, այսինքն՝ ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնում գտնվելու ժամանակ: Պաշտպանական կողմը համաձայն չէ փորձաքննության եզրակացության հետ, այն որակում է որպես «խայտառակ»: Պաշտպանը համոզված է, որ իր պաշտպանյալը չէր կարող ինքնախոստովանական ցուցմունքներ տալ 2011թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, ինչպես նշված է հարցաքննության արձանագրության մեջ՝ այդ ժամին դեռևս առերեսումները չէին ավարտվել: Տարօրինակ ու անտրամաբանական է նաև, որ «ինքնախոստովանական ցուցմունքներից» հետո միայն հոկտեմբերի 28-ին, ժամը 7-ին են գնացել դեպքի վայր՝ դիակ հայտնաբերելու, քննիչների հայտարարությամբ, իրենք զբաղված են եղել: Պաշտպանական կողմը գտնում է, որ Ալվարդ Աբրահամյանի դիակի տեղի քննչական փորձարարությունը կատարվել է խախտումներով՝ տեսանկարահանումը կատարված է ոչ ամբողջությամբ, այլ ընտրողաբար: «Ինչո՞ւ են Սևանում տեսանկարահանումն անջատում, բերում են, հասցնում Հակոբին Ալվարդի սպանության տեղը, փոխանակ ինքը ճանապարհը ցույց տա, ասի` այստեղ կանգնեք, իրեն բերում, կանգնեցնում են, քննիչն ասում է` Աբաջյանը այստեղ կանգնեցրեց»,- ասաց Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ գործում բացի Հակոբի ցուցմունքից Ալվարդ Աբրահամյանի սպանության մասով այլ ապացույց չկա:
Թեև Հակոբ Աբաջյանի հարազատները պայմանագիր էին կնքել փաստաբան Նարինե Ռշտունու հետ՝ Հ.Աբաջյանի պաշտպանությունն իրականացնելու մասին, սակայն քննիչները թույլ չեն տվել իրեն մասնակցել, մասնավորապես, հարցաքննությանը՝ հայտարարելով, որ Հակոբ Աբաջյանը հրաժարվել է իր պաշտպանից: Փաստաբանի պահանջը՝ հնարավորություն տալ իրեն լսել իր ծառայություններից հրաժարվելու մասին իր պաշտպանյալի հայտարարությունը՝ անձամբ վերջինիցս, անտեսվել է, ավելին՝ պաշտպանը հանդիպել է քննիչների կոպիտ վերաբերմունքի, անգամ՝ «ագրեսիայի»: Հակոբ Աբաջյանը «հրաժարվել է» պաշտպանից այնքան ժամանակ, քանի դեռ գտնվել է ձերբակալվածների պահման վայրում, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն պես «վերանայել է դիրքորոշումը» և իր պաշտպանին հայտնել իր նկատմամբ քննության խորթ մեթոդներ կիրառելու մասին, մասնավորապես, իրեն սպառնացել են, որ պաշտպան պահանջելու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի նաև Հ.Աբաջյանի մայրը: Այսպիսով, պաշտպանն ու նրա պաշտպանյալը գտնում են, որ խախտվել է նաև Հ.Աբաջյանի պաշտպան ունենալու իրավունքը:
Քննիչները պաշտպանից ու հարազատներից ջանադրաբար թաքցնում էին, որ Հ.Աբաջյանի քույրը՝ 15-ամյա Մանանը գտնվում է իրենց մոտ: Մանան Աբաջյանին տնից տարել էին երեկոյան ժամը 20-21-ի սահմաններում, առանց ներկայանալու, թե ովքեր են և ուր են տանում: Գործը քննվում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, սակայն երեխային տարան Աբովյան: Ոստիկանության Աբովյանի բաժնի պետը փաստաբաններին ծաղրանքով ասում էր, որ աղջիկն իրենց մոտ չէ: Միայն այն բանից հետո, երբ փաստաբանը հայտարարել է, որ հեռագիր կհղի ոստիկանապետին առ այն, որ աղջկան առևանգել են, առևանգողներն էլ ներկայացել են որպես Կոտայքի ոստիկանության աշխատակիցներ և որ ինքը կասկածում է, որ իրեն սպանել են, ոստիկանության աշխատակիցները «խոստովանել են», որ աղջիկը՝ մոր հետ, իրենց մոտ է և «ազատ են արձակել» նրանց` գիշերվա 00:30 կողմերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից