Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ս.Սարգսյան.Ազգային միասնությունը, ամուր պետականությունը հաջողության վճռորոշ նախապայմաններ են 05/28/2013   16:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
 
Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է տոնի խորհրդին, նշել, որ 1918թ. մեր ժողովրդի բոլոր խավերի մասնակցությամբ մայիսյան հերոսամարտերը կռեցին նոր բանակ, նոր պետություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մենք բոլորս մեծ հաշվով ունենք մեկ ընդհանուր նպատակ, որի անունն է Հայաստանի Հանրապետության առաջընթաց: Պետական բարձր պարգևների արժանացածները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, այն մարդկանցից են, ովքեր իրենց աշխատանքով ընդհանուր նպատակի՝ այսինքն, հայոց առաջընթացի մաս են կազմում: «Այսօր այս դահլիճում իմաստուն ձևով երկու բառով նկարագրվեց տեղի ունեցածը և մեր անելիքը՝ գոյամարտ և հատուցում: Այո՛, կյանքի և մահվան պայքար էր. պայքարում էինք ապրելու համար և այսօր մենք մեր երախտագիտությունը մեր հայրենիքը պահպանողների հանդեպ պետք է արտահայտենք կոնկրետ գործերով: Ժամանակ է պահանջվում, և ես վստահ եմ, որ տասնամյակներ անց մեր սերունդները գնահատելու են ձեր աշխատանքը, գնահատելու են նույն երախտագիտությամբ և նույն ակնածանքով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անունից Նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին վաստակի և նվիրումի համար՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն նրանց նմանները մեր հասարակության մեջ, այնքան ավելի հարուստ ու հագեցած կլինի մեր հասարակական ու մշակութային կյանքը, այնքան ավելի ուժեղ երկիր կունենանք:
 
Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը, Նախագահի խոսքով, մեծ ընդմիջումից հետո հռչակվում էր հայկական պետության քաղաքացի, և նա պետք է լիներ որակապես նոր մարդ, դրսևորեր նոր հասարակական վարքագիծ: Տոնի առիթով Հանրապետության Նախագահը մաղթել է, որ մենք բոլորս հպարտությամբ կրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և իսկապես դրսևորենք ազատ ու անկախ պետության քաղաքացուն վայել վարք:
 
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ազգային միասնությունը, ամուր պետականությունը և քաղաքացիական հստակ դիրքորոշումը հաջողության վճռորոշ նախապայմաններ են, և դա է մեզ հուշում Մայիսի 28-ը կերտած մեր նախնիների փորձը: Այս հիմքերի վրա էլ, ըստ Նախագահի, միասին բարձրացնում ենք հայոց պետականությունը նոր աստիճանի:
 
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով և մեդալներով են պարգևատրվել.
 
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
 
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Կարապետի Վարդերեսյանը,
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
 
Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն Հակոբի Գյուրջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա Հակոբի Կարապետյանը, դուդուկահար Գեորգի Վարդանի Մինասյանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Թագվորի Քուչուկյանը,
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
 
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Կոմունարի Եղիազարյանը, գրող Լևոն Վանիկի Խեչոյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ Հարությունի Մխիթարյանը, բարերար (ԱՄՆ) Բաբկեն Մկրյանը,
 
Մխիթար Գոշի մեդալով`
 
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Լևոնի Գրիգորյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Պողոսի Փոլադյանը,
 
Մխիթար Հերացու մեդալով`
 
Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ (ԱՄՆ) Կարո Արմենը, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Անատոլիյ Սերգեյի Գնունին, «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Գևորգի Զոհրաբյանը, «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Մելիքի Հարությունյանը, Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանը, հասարակական-պետական գործիչ Խաժակ Անդրանիկի Դրամփյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը,
 
Անանիա Շիրակացու մեդալով`
աստղագետ (Ֆրանսիա) Հակոբ Թերեզյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Աղասու Մինասյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Գևորգի Շաբոյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ Էդուարդ Արամի Սաֆարյանը, «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Զորիկի Տոնիկյանը,
 
Մովսես Խորենացու մեդալով`
 
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը, «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Ամիրան Արտավազդի Գալստյանը, գրող (Իսպանիա) Գոնսալո Գուարչը, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական (ԱՄՆ) Փանոս Թիթիզյանը, փիլիսոփա, հայագետ (Դանիա) Հենինգ Լեհմանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժորես Դավթի Խաչատրյանը, Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս (Շվեյցարիա) Դավիթ Մարատի Հալաջյանը, հրապարակախոս Հրանտ Հովհաննեսի Ղազարյանը, սաքսոֆոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորի Մանուկյանը, Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն Մակիչ Շաքարի Մարգարյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր (Լիբանան) Համբիկ Մարտիրոսենաը, «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն (Լիբանան) Միշել Մուրադը, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար (ԱՄՆ) Կոնստանտին Հրանտի Պետրոսյանը, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Բաբկենի Ներսիսյանը, դերասան Մուրադ Վահրամի Ջանիբեկյանը, թատրոնի զգեստների նկարիչ Մերի Սերգեյի Սարգսյանը:
 
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցներ՝ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Սերյոժի Բաղդասարյանը, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արա Մարտինի Շահբազյանը, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն Սերգոյի Պողոսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
 
 
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.
 
Գիտության վաստակավոր գործչի՝
 
Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Քերոբի Գասպարյանին, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Պարույրի Հակոբյանին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ժոզեֆ Ռեթևոսի Փանոսյանին,
 
Ժողովրդական արտիստի`
քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ Արարատի Լեյլոյանին,
 
Ժողովրդական նկարչի՝
գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Հակոբի Գրիգորյանին,
 
Վաստակավոր արտիստի՝
Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Գրիգոր Ստեփանի Բաղդասարյանին, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Կառլենի Գրիգորյանին, դաշնակահար Հայկ Ավետիքի Մելիքյանին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Վլադիմիրի Շամցյանին (Բալանդինա), Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Հրաչիկի Ռուշանյանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակելինա Սամվելի Սարխոշյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Անուշավանի Սաֆարյանին,
 
Վաստակավոր նկարչի՝
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Վոլոդյա Սմբատի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Հովհաննեսի Համբարձումյանին, Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար Աննա Համլետի Հարությունյանին, գեղանկարիչ Ռաֆայել Արմենի Մելիքյանին,
 
Արվեստի վաստակավոր գործչի՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Արամի Մարտիրոսյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Սերգեյի Գասպարյանին,
 
Մշակույթի վաստակավոր գործչի՝
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Գարեգին Խաչատուրի Անանյանին, «Ակունք» ազգագրական համույթի երգիչ Սարգիս Եղիազարի Բաղդասարյանին, Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր Քնարիկ Անդրանիկի Փիլոսյանին:
 
 
 
 

Արխիվ

[]