Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Դոկտորի» թակարդն ընկած Հրանուշը սեռական շահագործման է ենթարկվել «Իշիկ»-ում 05/27/2013   01:19  |  Քրեական խրոնիկոն

«Դոկտոր» մականունով հայտնի Սուսաննա Մարտիրոսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` սոցիալապես անապահով Հրանուշին խաբեությամբ Թուրքիա տանելու եւ նրան այնտեղ սեռական շահագործման ենթարկելու համար:

Սուսաննան 2000 թվականից ժամանակավոր կացության կարգավիճակով բնակվել է Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում: Իր ծանոթ Նարինե Մովսիսյանից 2011թ-ին տեղեկացել է  պոռնկությամբ զբաղվելու նպատակով կրկին Թուրքիա մեկնելու նրա մտադրության մասին եւ, ըստ դատական ակտի,  որոշել եւս մեկին գցել թակարդը, հավաքագրել անապահով մի կնոջ, նրան Նարինեի հետ տեղափոխել Թուրքիա` սեռական շահագործման ենթարկելու նպատակով:

Այս ծրագիրը ոգեւորել է նաեւ Նարինե Մովսիսյանին, ով պոռնկությամբ զբաղվելու նպատակով նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում, իսկ 2010 թվականի հուլիսի վերջերին արտաքսվել Հայաստան: Արտաքսման ժամկետը՝ մեկ տարին լրանալուց հետո Նարինեն կրկին նպատակադրվել էր Թուրքիա մեկնել:  Այնտեղ պոռնկությամբ զբաղվելու համար իր ծանոթ Սուսաննա Մարտիրոսյանի աջակցությունը ստանալու ակնկալիքով, ապա նաեւ իր մեկնելու ծախսը մասնակիորեն ուրիշի հաշվին հոգալու նպատակով, Սուսաննա Մարտիրոսյանի հետ հեռախոսակապով ձեռք է բերել  պայմանավորվածություն`  վերջինիս կողմից սեռական շահագործման ենթարկելու նպատակով մի կնոջ հավաքագրելու վերաբերյալ: Դատավարական փաստաթղթերի համաձայն, խաբեությամբ՝ իբրեւ  խնամակալի աշխատանքով ամսական 700-800 ԱՄՆ դոլար վաստակելու պատրվակով, Նարինեն Գյումրի քաղաքում հավաքագրել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող Հրանուշին: Վերջինիս կողմից գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարներով նաեւ մասամբ հոգալով իր ճանապարհածախսը, Նարինե Մովսիսյանը 2011թ. օգոստոսի 5-ին Հրանուշին անձամբ տեղափոխել է Թուրքիայի Տրապիզոն քաղաք ու հանձնել Սուսաննա Մարտիրոսյանին, որն էլ, օգտագործելով Հրանուշի կողմից լեզվին չտիրապետելու, տեղանքին անծանոթ լինելու եւ գումար չունենալու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան շուրջ չորս ամիս ենթարկել է սեռական շահագործման ու տիրացել պոռնկությամբ վաստակած գումարներին:

Հրանուշին կախյալ վիճակում դնելու համար Ս.Մարտիրոսյանը նաեւ ցուցաբերել է  կեղծ մարդասիրություն եւ  գումարը հետագայում մարելու պայմանով, անհամեմատ թանկ գներով նրան վաճառել տարբեր հագուստներ, ապա նույն օրը իբրեւ բնակվելու, բայց իրականում պոռնկության մեջ ներգրավելու համար, նրան տեղափոխել է մարմնավաճառների հավաքատեղի՝ Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոց: Խաբված լինելու, իրականում մարմնավաճառությամբ զբաղվելու համար իրեն Թուրքիա տեղափոխելու նպատակի մասին տեղեկանալուց հետո վրդովված եւ Հայաստան վերադառնալու մտադրություն ունեցող Հրանուշի համառությունը կոտրելու եւ նրան սեռական շահագործման ներգրավելու դիտավորությամբ,  դատավճռի համաձայն, Սուսաննա Մարտիրոսյանն ասել է, թե  ապառիկով նրան վաճառած հագուստները պատկանել են մի թուրք առեւտրականի, որին ինքը դրանց դիմաց արդեն իսկ վճարել է, եւ պարտքը վճարելու անհրաժեշտությունը եւս օգտագործել է որպես լրացուցիչ լծակ նրան սեռական շահագործման ենթարկելու համար: Ի դեպ, նախաքննական մարմնի տվյալների համաձայն, Սուսանան նաեւ սպառնացել է, թե կզանգահարի նրա մորը եւ  կտեղեկացնի դստեր կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելու մասին, եթե հրաժարվի զբաղվել մարմնավաճառությամբ: Հրանուշը նշված հյուրանոցում շուրջ 4 ամիս պարտադրված զբաղվել է մարմնավաճառությամբ, որի արդյունքում գոյացած շուրջ 7500 ԱՄՆ դոլար գումարները տնօրինվել են Ս.Մարտիրոսյանի կողմից:


Ինքը Սուսաննան տեղի ունեցածի վերաբերյալ ունի սեփական վարկածը: Ընդհանուր առմամբ չհերքելով իրադարձությունների զարգացումը` դատապարտված ամբաստանյալը նշել է, թե  իբր 2000 թվականից բնակություն հաստատելով Տրապիզոնում զբաղվել է առեւտրով, իսկ Հրանուշը իր մոտից հագուստ գնել է սեփական նախաձեռնությամբ` գումարը հետագայում մաս-մաս  փակվելու պայմանով: Դրանից հետո, Նարինեն ու Հրանուշը գնացել եւ տեղավորվել են «Իշիկ» հյուրանոցում եւ Սուսաննան փորձել է հավատացնել, թե չի իմացել Հրանուշը ինչ աշխատանքի համար է եկել Թուրքիա: Վերջինս մոտ չորս ամիս է մնացել Թուրքիայում եւ այդ ամիսների ընթացքում իրենից ապառիկ կարգով մոտ 5000 ԱՄՆ դոլար գումարի հագուստ է գնել եւ այդ գումարից, ըստ Ս.Մարտիրոսյանի, իբր, փակվել է ընդամենը 1500 ԱՄՆ դոլարը եւ ինքը իր գումարն է պահանջել:

Հետաքրքիր է, թե մարմնավաճառությամբ զբաղվելու մտադրություն ունեցող անձը,  Թուրքիա հասնելուց հետո ինչու պետք է ընդամենը 4 ամիս անց վերադառնար Հայաստան…

Ինչ վերաբերում է Ս.Մարտիրոսյանի մականունին, ապա դա ուղղակի կապ ունի նրա իրական զբաղմունքի հետ: Պարզվում է, նա մասնագիտությամբ նաեւ բուժքույր է եւ Թուրքիայում գտնվելու ընթացքում սեռավարակներից խուսափելու նպատակով մարմնավաճառներին ներարկումներ է կատարել, այդ թվում նաեւ Հրանուշին եւ Նարինեին: Այդ պատճառով էլ իրեն «Դոկտոր» անվամբ են դիմել: Ընդգծենք, Ս.Մարտիրոսյանն ընդունել է, որ սեռավարակներից խուսափելու համար սրսկել է նաեւ Հրանուշին եւ նման պայմաններում մեղմ ասած անտրամաբանական են նրա «հավաստիացումները», որ տեղյակ չի եղել թե Հրանուշը ինչ աշխատանքի համար էր եկել Թուրքիա:

Առաջին երկու դատական ատյանները հիմնավորված են համարել Հրանուշին սեռական շահագործման ենթարկելու համար Ս.Մարտիրոսյանին եւ Ն.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրանց դատապարտել երկարատեւ` համապատասխանաբար 8 եւ 7 տարվա ազատազրկման: Դատապարտված ամբաստանյալները դեռեւս ունեն  բողոքարկման եւս մեկ հնարավորություն եւ կարող են ներկայացնել վճռաբեկ բողոք:

 


Արխիվ

[]