ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատաքննության արդյունքները հիմք դարձան մեղադրանքից հրաժարվելու համար 05/27/2013 11:07 | ԳՈՐԾ #
ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի, իսկ այնուհետև Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության միակ հիմնադիր և տնօրենը Պարգև Առաքելյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ Կանխամտածված սնանկությունը: Հոդվածով կանխամտածված սնանկություն է համարվում պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝ հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։
Ըստ գործարարին ներկայացված մեղադրանքի, նա 2008-2010 թթ. ընթացքում Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ ու խաղալիքներ, իրացրել դրանք Երևանում գործող «Փեթակ» տոնավաճառում վարձակալած տաղավարից և շահույթ ստացել, սակայն, սեփական շահերից ելնելով` պարտատիրոջ` պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները չի կատարել: Ըստ նախաքննական մարմնի, գործարարը շահույթ ստանալու նպատակով տվյալ ժամանակահատվածում ծավալած տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկներում և հաշվետվություններում պետբյուջեի նկատմամբ առաջացրել է 10.893.300 դրամի պարտավորություն և, ունենալով այդ գումարից 5.524.000 դրամ գումարը վճարելու հնարավորություն, չի վճարել` նշված պարտավորությունը թողնելով ընկերության վրա` հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչվելու ու լուծարվելու նկատառումներով։
Այսպիսով` Պարգև Առաքելյանն, ըստ մեղադրանքի, «Առգոէլտիգ» ՍՊ ընկերությունում կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` պետությանը պատճառելով խոշոր չափի` 5.524.000 դրամի վնաս:
Քրեական գործի դատական քննության ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազը (մեղադրանքը դատարանում պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Սիմոնյանը և նույն վարչության ավագ դատախազ Վ. Գևորգյանը) հայտարարել է, որ հրաժարվում է ամբաստանյալ Պարգև Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից, քանի որ դատարանում հետազոտված ապացույցներով, դատարանի կողմից նշանակված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ և փորձագետների մեկնաբանություններով հաստատվել է, որ Պարգև Առաքելյանի գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, այն է՝ «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության կողմից ծավալած գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցներով, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից, ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարել առաջացած հարկային պարտավորությունները։
Ըստ դատական քննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ նշանակված ու անցկացված Դատահաշվապահական 04.07.2012թ. լրացուցիչ փորձաքննության արդյունքների, «Առգոէլտիգ» ՍՊԸ-ի կողմից ծավալված գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցները զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից հանդիսացել են իրացման հասույթ։ Ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարելու հարկային պարտավորությունները իրացման հասույթից կամ այլ միջոցներից, քանի որ ընկերության գերավճարը կամ բյուջեի պարտքը ընկերության նկատմամբ 01.01.2010թ. դրությամբ կազմել է 16540,0 հազ. դրամ և արդյունքում ընկերության 46459,0 հազ. դրամ ապրանքների տեսքով ունեցած ակտիվների դիմաց, ընդամենը ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունների հանրագումարը կազմել է` 57425,0 հազ. դրամ կամ պարտավորությունները գերազանցել են ակտիվներին։ Փորձաքննությանը ներկայացված լրացուցիչ տրամադրված փաստաթղթերի համաձայն, «Առգոէլտիգ» ՍՊԸ-ի կողմից ծավալած գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցներով զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարել առաջացած հարկային պարտավորությունները։ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցների կողմից 2011 թվականի փետրվարի 25-ին կազմված ստուգման ակտով արձանագրված դրվագներով և սույն լրացուցիչ փորձաքննությամբ ճգրտված տվյալներով, «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները, տույժ և տուգանքներով հանդերձ, կազմում են` 11037,8 հազ. դրամ, այդ թվում՝ շահութահարկ` 70,4 հազ. Դրամ, ԱԱՀ` 1179,3 հազ. դրամ, պարտադիր սոց. ապ. վճար` 1,2 հազ. դրամ, ընդամենը հարկեր և պարտադիր սոց. ապ. վճարներ` 1250,9 հազ. դրամ, տուգանքներ` 9571,3 հազ. դրամ, տույժեր` 215,6 հազ. դրամ, ընդամենը տուգանքներ և տույժեր` 9786,9 հազ. դրամ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 22-08-2012թ. դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Պարգև Առաքելյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ