ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դոկտորի» թակարդն ընկած Հրանուշը սեռական շահագործման է ենթարկվել «Իշիկ»-ում 05/27/2013 01:19 | Քրեական խրոնիկոն
«Դոկտոր» մականունով հայտնի Սուսաննա Մարտիրոսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` սոցիալապես անապահով Հրանուշին խաբեությամբ Թուրքիա տանելու եւ նրան այնտեղ սեռական շահագործման ենթարկելու համար:
Սուսաննան 2000 թվականից ժամանակավոր կացության կարգավիճակով բնակվել է Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում: Իր ծանոթ Նարինե Մովսիսյանից 2011թ-ին տեղեկացել է պոռնկությամբ զբաղվելու նպատակով կրկին Թուրքիա մեկնելու նրա մտադրության մասին եւ, ըստ դատական ակտի, որոշել եւս մեկին գցել թակարդը, հավաքագրել անապահով մի կնոջ, նրան Նարինեի հետ տեղափոխել Թուրքիա` սեռական շահագործման ենթարկելու նպատակով:
Այս ծրագիրը ոգեւորել է նաեւ Նարինե Մովսիսյանին, ով պոռնկությամբ զբաղվելու նպատակով նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում, իսկ 2010 թվականի հուլիսի վերջերին արտաքսվել Հայաստան: Արտաքսման ժամկետը՝ մեկ տարին լրանալուց հետո Նարինեն կրկին նպատակադրվել էր Թուրքիա մեկնել: Այնտեղ պոռնկությամբ զբաղվելու համար իր ծանոթ Սուսաննա Մարտիրոսյանի աջակցությունը ստանալու ակնկալիքով, ապա նաեւ իր մեկնելու ծախսը մասնակիորեն ուրիշի հաշվին հոգալու նպատակով, Սուսաննա Մարտիրոսյանի հետ հեռախոսակապով ձեռք է բերել պայմանավորվածություն` վերջինիս կողմից սեռական շահագործման ենթարկելու նպատակով մի կնոջ հավաքագրելու վերաբերյալ: Դատավարական փաստաթղթերի համաձայն, խաբեությամբ՝ իբրեւ խնամակալի աշխատանքով ամսական 700-800 ԱՄՆ դոլար վաստակելու պատրվակով, Նարինեն Գյումրի քաղաքում հավաքագրել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող Հրանուշին: Վերջինիս կողմից գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարներով նաեւ մասամբ հոգալով իր ճանապարհածախսը, Նարինե Մովսիսյանը 2011թ. օգոստոսի 5-ին Հրանուշին անձամբ տեղափոխել է Թուրքիայի Տրապիզոն քաղաք ու հանձնել Սուսաննա Մարտիրոսյանին, որն էլ, օգտագործելով Հրանուշի կողմից լեզվին չտիրապետելու, տեղանքին անծանոթ լինելու եւ գումար չունենալու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան շուրջ չորս ամիս ենթարկել է սեռական շահագործման ու տիրացել պոռնկությամբ վաստակած գումարներին:
Հրանուշին կախյալ վիճակում դնելու համար Ս.Մարտիրոսյանը նաեւ ցուցաբերել է կեղծ մարդասիրություն եւ գումարը հետագայում մարելու պայմանով, անհամեմատ թանկ գներով նրան վաճառել տարբեր հագուստներ, ապա նույն օրը իբրեւ բնակվելու, բայց իրականում պոռնկության մեջ ներգրավելու համար, նրան տեղափոխել է մարմնավաճառների հավաքատեղի՝ Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոց: Խաբված լինելու, իրականում մարմնավաճառությամբ զբաղվելու համար իրեն Թուրքիա տեղափոխելու նպատակի մասին տեղեկանալուց հետո վրդովված եւ Հայաստան վերադառնալու մտադրություն ունեցող Հրանուշի համառությունը կոտրելու եւ նրան սեռական շահագործման ներգրավելու դիտավորությամբ, դատավճռի համաձայն, Սուսաննա Մարտիրոսյանն ասել է, թե ապառիկով նրան վաճառած հագուստները պատկանել են մի թուրք առեւտրականի, որին ինքը դրանց դիմաց արդեն իսկ վճարել է, եւ պարտքը վճարելու անհրաժեշտությունը եւս օգտագործել է որպես լրացուցիչ լծակ նրան սեռական շահագործման ենթարկելու համար: Ի դեպ, նախաքննական մարմնի տվյալների համաձայն, Սուսանան նաեւ սպառնացել է, թե կզանգահարի նրա մորը եւ կտեղեկացնի դստեր կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելու մասին, եթե հրաժարվի զբաղվել մարմնավաճառությամբ: Հրանուշը նշված հյուրանոցում շուրջ 4 ամիս պարտադրված զբաղվել է մարմնավաճառությամբ, որի արդյունքում գոյացած շուրջ 7500 ԱՄՆ դոլար գումարները տնօրինվել են Ս.Մարտիրոսյանի կողմից:
Ինքը Սուսաննան տեղի ունեցածի վերաբերյալ ունի սեփական վարկածը: Ընդհանուր առմամբ չհերքելով իրադարձությունների զարգացումը` դատապարտված ամբաստանյալը նշել է, թե իբր 2000 թվականից բնակություն հաստատելով Տրապիզոնում զբաղվել է առեւտրով, իսկ Հրանուշը իր մոտից հագուստ գնել է սեփական նախաձեռնությամբ` գումարը հետագայում մաս-մաս փակվելու պայմանով: Դրանից հետո, Նարինեն ու Հրանուշը գնացել եւ տեղավորվել են «Իշիկ» հյուրանոցում եւ Սուսաննան փորձել է հավատացնել, թե չի իմացել Հրանուշը ինչ աշխատանքի համար է եկել Թուրքիա: Վերջինս մոտ չորս ամիս է մնացել Թուրքիայում եւ այդ ամիսների ընթացքում իրենից ապառիկ կարգով մոտ 5000 ԱՄՆ դոլար գումարի հագուստ է գնել եւ այդ գումարից, ըստ Ս.Մարտիրոսյանի, իբր, փակվել է ընդամենը 1500 ԱՄՆ դոլարը եւ ինքը իր գումարն է պահանջել:
Հետաքրքիր է, թե մարմնավաճառությամբ զբաղվելու մտադրություն ունեցող անձը, Թուրքիա հասնելուց հետո ինչու պետք է ընդամենը 4 ամիս անց վերադառնար Հայաստան…
Ինչ վերաբերում է Ս.Մարտիրոսյանի մականունին, ապա դա ուղղակի կապ ունի նրա իրական զբաղմունքի հետ: Պարզվում է, նա մասնագիտությամբ նաեւ բուժքույր է եւ Թուրքիայում գտնվելու ընթացքում սեռավարակներից խուսափելու նպատակով մարմնավաճառներին ներարկումներ է կատարել, այդ թվում նաեւ Հրանուշին եւ Նարինեին: Այդ պատճառով էլ իրեն «Դոկտոր» անվամբ են դիմել: Ընդգծենք, Ս.Մարտիրոսյանն ընդունել է, որ սեռավարակներից խուսափելու համար սրսկել է նաեւ Հրանուշին եւ նման պայմաններում մեղմ ասած անտրամաբանական են նրա «հավաստիացումները», որ տեղյակ չի եղել թե Հրանուշը ինչ աշխատանքի համար էր եկել Թուրքիա:
Առաջին երկու դատական ատյանները հիմնավորված են համարել Հրանուշին սեռական շահագործման ենթարկելու համար Ս.Մարտիրոսյանին եւ Ն.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրանց դատապարտել երկարատեւ` համապատասխանաբար 8 եւ 7 տարվա ազատազրկման: Դատապարտված ամբաստանյալները դեռեւս ունեն բողոքարկման եւս մեկ հնարավորություն եւ կարող են ներկայացնել վճռաբեկ բողոք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից