Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Հայկ Ալումյան. Օրենքը կապ չունի. մտածողությունը պետք է փոխվի 05/24/2013   12:52  |  Հարցազրույց

Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է, ըստ հայտարարության հեղինակների, իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Այս մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբանների բողոքների ակցիաները համակարգող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

- Ճիշտ անցյալ տարվա գործադուլի օրը որոշել եք դիմել նոր գործադուլի: Պատճառները նո՞ւյնն են:

- Անցյալ տարի հունիսի 11-ին գործադուլ տեղի ունեցավ, գործադուլի պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելի գործունեությունն էր՝ պարզ չէր, թե ինչու են կայացվել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու որոշումներ: Երկու դեպքում էլ մենք գործ ունեինք անկանխատեսելի որոշումների հետ՝ որտեղ կա անկանխատեսելիություն, ստվեր, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Այս իրավիճակը տրամաբանորեն բերում է խոսակցությունների, որ վարույթ ընդունվել-չընդունվելու փուլում կա լուրջ կոռուպցիա: Անընդհատ, բնականաբար, այդ մասին խոսակցություններ են շրջանառվում, չգիտեմ ինչ աստիճանի հիմնավոր կամ անհիմն, ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել, բայց տրամաբանորեն, եթե ինչ որ մի բան ստվերի մեջ է, ինքը ծնում է ամենատարբեր խոսակցություններ ու մեկնաբանություններ, դա բոլորի համար հասկանալի է, դա այդպես էլ լինելու է:

Երբ կուտակվում է դժգոհությունը, հերիք է մի փոքր առիթ, որ դժգոհությունն արտահայտվի ամբողջ ծավալով: Անցյալ տարի բողոքի ակցիայի մեխանիզմը կիրառելու առիթը փաստաբան Գևորգ Գյոզալյանի վստահորդի նկատմամբ կատարված հերթական ապօրինությունն էր, որն ապօրինությունների շարքում առանձնահատուկ չէր, ապօրինություններից մեկն էր, դա էլ մի կաթիլ եղավ, և համբերության բաժակը լցվեց: Դիմեցինք գործադուլի ու նախ, կարևոր եմ համարում հիշեցնել, որ մենք գործադուլի կազմակերպման և անցկացման ժամանակ, հետագայում նաև գործադուլի պահանջների վերաբերյալ մեկնաբանություններ տալիս անընդհատ պնդում էինք, որ խնդիրը օրենսդրական չէ: Այսօր օրենքը և այդ օրենքի նկատմամբ Սահմանադրական դատարանի մոտեցումները, որոնք որ համապատասխան որոշումներով արտահայտվել են, թելադրում էին Վճռաբեկ դատարանին, այնուամենայնիվ, միշտ կայացնել պատճառաբանված որոշումներ՝ վարույթ ընդունելու փուլում: Բայց Վճռաբեկ դատարանը դա չի արել: Մենք դրա համար անընդհատ պնդել ենք՝ խնդիրն օրենքը չէ:

Հավաքվեցին շուրջ 500 փաստաբան, մի փոքր, կարծեմ, ավելի, այդ օրը չգնացինք որևէ դատական նիստի, և նաև, որպեսզի մեր ակցիան հասկանալի լինի հանրությանը և իշխանություններին, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն դրա շուրջ, տարատեսակ մեկնաբանություններ չլինեն դրա շուրջ, մենք նաև արեցինք մեկ հրապարակային միջոցառում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մեծ դահլիճում, որտեղ բոլորին ներկայացրեցինք խնդիրները և ասացինք, որ խնդիրը օրենսդրական չէ, պահանջեցինք այդ խնդիրը լուծել: Հետագայում ստացանք որոշ խոստումներ բավականին բարձր ատյաններից, ստացանք պախարակող կարծիքներ Վճռաբեկ դատարանից և Դատական դեպարտամենտից, որտեղ որ ասում էին, որ մենք անորակ վճռաբեկ բողոքներ ենք բերում, որ մենք մեր վստահորդների աչքին «թոզ փչելու» համար ենք այդ ամեն ինչը անում, երբ անորակ վճռաբեկ բողոքներ ենք գրում, վարույթ չեն ընդունվում, դրա համար մենք փորձում ենք այս ձևով մեր վստահորդների դժգոհությունն ուղղել ուրիշ ուղղությամբ: Տարբեր-տարբեր պախարակող մեկնաբանություններ լսեցինք, բոլորը հասկացան, բացի մեկնաբանություններ անողներից, որ չէ, իրականում պատճառն այն է, ինչ որ մենք ասում էինք: Ամենաբարձր ատյաններից, ինչպես ասացի, մեզ հավաստիացրեցին, որ խնդիրը շատ մեծ ուշադրության կենտրոնում է և լուծում է ստանում, և այլն, և այլն: Նույնիսկ մեզ խնդրեցին, որ մինչև սեպտեմբեր ամիսը մենք այսպիսի մասսայական ակցիաների չդիմենք, որպեսզի իրենք հնարավորություն ունենան որոշ բաներ փոխել: Գործադուլը համակարգող 5-հոգանոց հանձնախմբին՝ մեզ, այդպիսի հավաստիքները թվացին բավականին համոզիչ:

Սակայն այս տարի ոչինչ չփոխվեց, ընդհանրապես ոչինչ չփոխվեց: Ընտրվեց Փաստաբանների պալատի նոր խորհուրդը, որի կազմում ինքս չառաջադրվեցի, որպես ընտրող, շնորհավորելով խորհրդի անդամներին, ֆեյսբուքում առաջինը ես էի, որ հարցրեցի չեք կարծում, որ այդ ակցիայի շարունակությունն է անհրաժեշտ. անցյալ տարի խորհրդից գնաց նախաձեռնությունը։ Միանգամից շատ դրական մեկնաբանություններ եկան, որ իհարկե, անհրաժեշտ է, էս ինչ են անում, ոչինչ չի փոխվել և այլն: Եվ նաև բացասական կարծիքներ, որ ճիշտ է, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, բայց նախընտրական շրջան է, կարող է ոմանց թվալ, թե սա քաղաքականություն է, փորձեն մեր դժգոհությունը քաղաքական նպատակներով օգտագործել, եկեք սպասենք: Դրա համար սպասեցինք: Մենք՝ 46 փաստաբաններով նախաձեռնեցինք նոր գործադուլ, որը պետք է կայանա անցյալ տարվա գործադուլի տարեդարձին՝ հունիսի 10-ին և 11-ին՝ երկօրյա գործադուլի տեսքով, ինչպես և մենք անցյալ տարի խոստացել էինք: Մենք ստորագրեցինք մի փաստաթղթի տակ, որտեղ նշված են պատճառները մեր այս քայլի և կոչ է արվում բոլոր փաստաբաններին միանալ գործադուլին: Քանի հոգի կմիանան՝ մի հոգի, 500 հոգի, ընդհանրապես ոչ ոք չի միանա, միևնույն է, այդ ակցիան տեղի է ունենալու:

- Ո՞րն է այս տարվա ակցիայի նպատակը:

- Ուզում ենք հասարակության ու իշխանությունների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ գոյություն ունի լուրջ խնդիր: Երբ որ այդ խնդիրը քննարկվում է իշխանական օղակներում, մեր համոզմամբ, խնդիրն այնպես չի ներկայացվում, ինչպես հարկն է: Երբ որ առանձին փաստաբաններ իրենց ֆեյսբուքյան էջերում կամ լրատվամիջոցների հետ շփումներում ինչ-որ նման խնդիր են ներկայացնում, թվում է, թե ինչ-որ պրոբլեմ է ունեցել ինչ-որ կոնկրետ գործով, նեղացած է մնացել, դրա համար բողոքում է:

Իշխանական օղակներում դժգոհությունների պատճառը սովորել են հետաքրքիր ներկայացնել ու քողարկել: Ինչ են ասում՝ դե բնական է, եթե դատական պրոցես է տեղի ունեցել, դատական պրոցեսում կա երկու կողմ, եթե կա երկու կողմ՝ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Եթե պարտվող կա, ուրեմն առնվազն դատավարություններին մասնակցած մարդկանց կեսը դժգոհ է մնալու, դե իսկ եթե կեսը դժգոհ է մնում, գոհ մարդիկ իրենց ձայնը չեն բարձրացնում, դժգոհ մարդիկ են ձայն բարձրացնում, դրա համար մենք միշտ դժգոհ ձայներ ենք լսում: Շատ հետաքրքիր պատճառաբանություն, որը տասնամյակներով է բերվում: Եթե այսօր բոլորովին ոչինչ չունեն ասելու, ասում են՝ համ էլ օրենքը մի քիչ անկատար է, եկեք մի քիչ էլ գրանտ ուզենք, մի հատ էլ այս օրենքը փոխենք: Մեր դատաիրավական բարեփոխումների ամբողջ ընթացքը սա է: Նախ՝ օրենքը չի, հիմա էլ փորձում են սլաքը շրջել օրենքը կողմը, նորից ենք պնդում՝ անցյալ տարի պնդել ենք, հիմա էլ պնդում ենք, որ օրենքը չէ, օրենքը կապ չունի, գործող օրենքի պայմաններում էլ ամեն ինչ կարող է նորմալ լինել, եթե մտածողությունը մի փոքր փոխվի:

Իշխանությունների աչքերին քող փռողների պատճառաբանությունների վերաբերյալ կասեմ հետևյալը՝ չէ՞ որ փաստաբանների կարծիքը հավաքական կարծիք է՝ և՛ հաղթողների, և՛ պարտվողների, բոլորի հավաքական կարծիքն է: Իմ կարծիքը ձևավորվել է և հաղթած, և պարտված վստահորդների գործերի արդյունքում: Ընդ որում, չի կարելի ասել, որ ես ավելի շատ պարտվել եմ, քան հաղթել, չէ, հակառակը: Ու ցանկացած փաստաբան, ով իր կարծիքն է արտահայտում այս դատական համակարգի մասին, դա միայն իր կարծիքը չէ, այլ իր բոլոր վստահորդների հավաքական կարծիքն է: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք իմանալ մարդկանց կարծիքը դատական համակարգի մասին, պետք է հարցում անցկացնենք մարդկանց շրջանում կամ ուղղակի փաստաբաններից հարցնենք:

Եթե մենք ասում ենք, որ կա լուրջ խնդիր, դա պետք է մտահոգի իշխանություններին, դա պետք է ինչ-որ լուրջ քայլերի առիթ հանդիսանա: Հակառակը, իշխանությունները միշտ պետք է ցանկանան իմանալ մեր կարծիքը դատական համակարգի մասին: Բայց քանի որ իշխանություններին միշտ չէ, որ ցանկություն են մեր կարծիքն իմանալ, մենք ժամանակ առ ժամանակ ինքներս ենք այդպիսի հրապարակային միջոցառումների միջոցով մեր կարծիքը ներկայացնում: Մենք պարզապես չենք գտնում, որ կարելի է լռել այս իրավիճակում:

- Ինչպիսի՞ արձագանքներ կան:

- Բոլորն ընդունում են, որ խնդիր կա, բոլորը դժգոհ են, մեծ մասը շատ դժգոհ է: Բայց մի մաս կա, որ ասում է՝ եկեք սպասենք օրենսդրական փոփոխությունների, մի մասն էլ ասում է՝ եկեք հիմա չանենք գործադուլը, անենք մի քիչ ավելի ուշ, ուրիշ ժամանակ: Մի մաս կա, որ ասում է՝ գործադուլ արդեն արել ենք, եկեք փորձենք ուրիշ ակցիա անենք: Բայց ես դեռ չեմ տեսել մի մեկնաբանություն, որ ասեն՝ ամեն ինչ նորմալ է: Սա շատ պետք է մտահոգի իշխանություններին, սա շատ լուրջ քայլերի պետք է դրդի իշխանություններին: Եթե օրինակ, բնակարանի ջերմաչափը 0 աստիճան է ցույց տալիս, դա մտահոգիչ է, կարող եք ձևացնել, թե չեք տեսնում, բայց ի վերջո դուք դրանից կտուժեք, չէ՞: Հիմա մենք այդ ջերմաչափն եք, այս դատական համակարգի վիճակի ջերմաչափը:

Իշխանությունները երբ ուզում են դատական համակարգի վիճակն իմանալ, ոչ թե դատական համակարգի ղեկավարությանը պետք է հարց տան, այդ հարցման հիման վրա կարծիք կազմեն, այլ իշխանության հետ օգտառուի, շահառուի կարգավիճակով շփվող անձանց պետք հարցնեն:

- Դատադուլը միայն քրեական գործերի շրջանակո՞ւմ է անցկացվելու:

- Բոլոր գործերով դադարեցնելու ենք մեր մասնակցությունը՝ լինի քրեական գործերով, քաղաքացիական կամ վարչական դատավարություններ, լինի՝ նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցություն:

- Այս պահին որքա՞ն է ակցիային միացած փաստաբանների թիվը:

- Իմ իմանալով, թիվը բավականին աճել է, նախաձեռնող 46 փաստաբաններից բացի շատ մարդիկ կան, որ արդեն ասում են, որ իրենք էլ են միանալու: Նույնիսկ ստանում ենք նեղացած մեկնաբանություններ, թե ինչու եք միայն դուք նախաձեռնում, մենք էլ ենք ուզում նախաձեռնողների մեջ լինենք, մեզ ասեիք, մենք էլ նախաձեռնողների խմբի մեջ կլինեինք: Բավարար ժամանակ կա և դեռ կերևա, թե ովքեր կմիանան գործադուլին: Համենայն դեպս, մենք պատրաստ ենք նույնիսկ 40 հոգով գործադուլ անել: Մասսայականության խնդիր չկա, իհարկե, եթե փաստաբանները շատ լինեն, մեր ձայնն ավելի լսելի կդառնա, բայց ես կարծում եմ և հույս ունեմ, որ 40 հոգու ձայնն էլ լսելի կլինի այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ՝ մանավանդ որ այդ 46 փաստաբանի մեջ դուք կտեսնեք բավականին հեղինակավոր փաստաբաններ, որոնք այդ ակցիաներն իրականացնելիս այլ շահ չունեն, քան իրենց վստահորդների պաշտպանվածության աստիճանը պատշաճ մակարդակի վրա տեսնելու շահը:

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի


Արխիվ

[]