ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրապետությունից բացակայող գյուղացիներին օգնություն չի հասնի 05/23/2013 11:38 | ԼՐԱՀՈՍ
«Արմավիրում վիճակն աղետալի է, աննախադեպ կարկուտ է տեղացել, որի հետեւանքները բազմաթիվ տնտեսությունների համար ցավալի են»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին, ներկայացնելով երեկ երեկոյան իր` Արմավիր կատարած այցի արդյունքներն, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ գյուղացիների հետ հանդիպման արդյունքում որոշել է 100 տոկոսով հողի ու ջրի հարկերից ազատել կարկուտից ամբողջապես տուժած գյուղացիներին, իսկ մասնակի տուժածներին ` 50 տոկոսով:
Այսպիսով, 22 համայնքներում հողի եւ ջրի հարկն ամբողջությամբ կհատուցվի, մնացած 24 համայնքներում, որտեղ կորուստները 20-50% են, կկազմվեն ցուցակներ:
«Ցուցակները մեզ ներկայացնելու են իրենք, եւ դա լինելու է հրապարակային, որպեսզի այդ համայնքներում ժողովուրդը տեսնի, որ ովքեր տուժել են, նրանք էլ ստանում են այդ օգնությունը, որովհետեւ համայնքներում կան սեփականատերեր, որոնք չեն մշակում իրենց հողերը, կամ գտնվում են արտերկրում, նրանք հարկերից բնականաբար չեն ազատվելու»,- ասել է վարչապետը:
Ջրի հարկից գյուղացիներին ազատելը կառավարությանը կարժենա 530 մլն դրամ: Այստեղ եւս փոխհատուցումը կլինի կրած վնասներին համապատասխան:
Առեւտրային բանկերի տոկոսադրույքներին ու պայմանների վերանայման հարցում կառավարությունը կցուցաբերվի անհատական մոտեցում, քանի որ վարկերը վերցվել են տարբեր պայմաններով: ինչպես նախապես հայտարարվել էր դոլարային վարկերը կփոխարկենք դրամայինի: Միջոցները տրամադրելու է ԿԲ-ը: Իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական օժանդակություն կհատկացնի այն ընտանիքներին, որոնց ֆինանսական վիճակը աղետալի կարկտից հետո կտրուկ վատացել է:
Ի դեպ, վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Արմավիրի մարզից ընտրված Աժ պատգամավորների նախաձեռնությամբ տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով հիմնադրամ է բացվել, որին փոխանցումներ կանեն բոլոր ցանկացողները, այդ թվում կնաեւ կառավարությունը:
Ի դեպ, կառավարությունն արդեն հստակեցրել է նաեւ օժանդակության չափերն ու ժամկետները: Այդ որոշման համաձայն, օրինակ, խաղողի այգիների տերերին օժանդակությունը կլինի 3 տարվա, պտղատու այգիներինը՝ 1-2 տարվա, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում ավելի կարճաժամկետ աջակցություն է նախատեսվում քանի որ այդ մշակաբույսերը ավելի արագ են վերականգնվում:
Ինչ վերաբերում է Գյուղատնտեսության ապահովագրությանը, այն, ըստ վարչապետի, առայժմ Հայաստանում նպատակահարմար չէ կիրառել: Նման եզրակացության կառավարության ղեկավարը եկել է նախօրեին համայնքների ղեկավարների ու գյուղացիների հետ քննարկումներից հետո: Ապահովագրության դեպքում գյուղացիները պարտավորություն պետք է ստանձնեն ամեն ամիս կատարել վճարներ, իսկ նման ֆինանսական հնարավորություն չունեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան