Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 13 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Մարմնավաճառների և նրանց որջերի դեմ պայքարը շարունակվելու է 05/20/2013   11:39  |  ԼՐԱՀՈՍ

Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը «Փաստիֆո»-ի հետ զրույցում բացահայտեց մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը: «Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է արգելվեն շրջանում մարմնավաճառների հրապարակային հավաքատեղիները: Երբ հայտնի դարձավ մարմնավաճառի գոյության մասին, անպայման նա պետք է բերման ենթարկվի ոստիկանության բաժին, օրենքով սահմանված կարգով ենթարկվի վարչական պատասխանատվության եւ պետք է հետեւողականություն դրսեւորվի, որ այդ պատասխանատվությունն անպայման ի կատար ածվի»,-մանրամասնեց դատախազը:

Ի դեպ, նշենք, որ այս այս ուղղությամբ որոշակի միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես, օրինակ, այս համայնքում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի անվան տակ գործող հասարակաց տան բացահայտման հայտնի դեպքը: Եվ սա միակը չէ:

Մարմնավաճառությունն այսօր դրսեւորվում է անթաքույց ու հրապարակային, հնագույն մասնագիտության տերերն ունեն իրենց հավաքատեղիները, որոնք հայտնի են ոչ միայն նրանց ծառայություններից օգտվողներին, այլեւ, թերեւս, բոլորին:

«Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչական շրջանում սնկի պես աճում են պաշտոնապես հյուրանոցային, կամ ժամանցի բիզնես իրականացնելու քողի տակ իրականում պոռնկությանը նպաստող օբյեկտները», - նշեց դատախազը` հավելելով. «Բոլոր այդ որջերը բացահայտելու ու հայտնաբերելու խնդիր է դրված»:

Ի դեպ, քրեական օրենսգիրքը պոռնկությանը նպաստելու համար 3-6 տարվա ազատազրկում է սահմանում, մինչդեռ, մարմնավաճառությունն ինքնին քրեական հանցագործություն չէ, այլ` վարչական իրավախախտում, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, այլ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով: «Բայց արդարության առջեւ չմեղանչելու համար ասենք, որ վարչական պատասխանատվությունն իրականում լիարժեք չի իրագործվում»,- նշեց Արթուր Դավթյանը, միաժամանակ նաեւ տեղեկացնելով, որ անհրաժեշտություն է հասունացել մարմնավաճառությունը եւս քրեական հանցագործություն սահմանելու եւ այս ուղղությամբ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ նախատեսվում են:

Հետաքրքրական է, որ պոռնկությանը նպաստողները, ինչպես ցույց է տվել քրեական վարույթների ընթացքը, չեն էլ պատկերացրել, որ իրենց արարքը հանցագործություն է:

«Որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց մանրամասն ցուցմունքներով նկարագրում էին իրենց գործունեությունը, որը օրենքի տառին համապատասխան համընկնում էր 262 հոդվածի դիսպոզիցիային, բայց խնդիրն այն էր, որ այդ մարդիկ չէին պատկերացնում, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, ինչով զբաղվել են, սա հանցագործություն է»,- պատմում է Շենգավիթի դատախազը եւ ավելացնում. «Իրազեկության պակասն առավել ակնառու դարձավ, երբ որ պարզեցինք որ այդ օբյեկտներում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանները ժամանակին չեն ահազանգել, չեն կանխել այդ դեպքերը` իրենք եւս հստակ պատկերացում չունենալով, որ տեղի է ունենում հանցագործություն»:

«Պոռնկությանը նպաստելը դրսեւորվել է հետեւյալ ձեւերով. Առավելագույնը` որ կոնկրետ հյուրանոցայի համալիրը ինքն է տեղում հաճախորդների համար ապահովել մարմնավաճառներ, սա ամենադասական, ամենաառավելագույն դրսեւորման ձեւն է, իսկ նվազագույն ձեւը, որ հյուրանոցային ծառայություն իրականացնողները սենյակներ են տրամադրել զույգերին, քաջ գիտակցելով, որ կինը մարմնավաճառ է: Սա եւս ըստ էության բավարար է, որպեսզի մենք ունենանք քր. օր-ի 262 հոդվածով նախատեսված պեռնկությանը նպաստելու հանցակազմ»,- այս հանցատեսակի հայաստանյան դրսեւորուներին է անդրադառնում դատախազը:

Շենգավիթի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները մեկ այլ իրողություն էլ են բացահայտել` կապված մարմնավաճառների գործունեության հետ: Պարզվում է` նրաց գոյությունն ու գործունեությունը ուղիղ համեմատական է տվյալ տարածքում կրիմինոգեն իրավիճակի ձեւավորմանը:

Միայն Շենգավիթ վարչական շրջանում վերջին 5-6 ամսիներին արձանագրված դեպքերի շուրջ 10 տոկոսը մարմնավաճառների ու նրանց ծավալած գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող դեպքերն են:

«Մասնավորապես, բազմաթիվ են դեպքերը, երբ որ ահազանգում են մարմնավաճառները իրենց նկատմամբ բռնության մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ որ մարմնավաճառներն իրենք են որոշակի հանցավոր գործողություն իրականացնում: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ որ մարմնավաճառները ոչ թե կատարող են կամ տուժող, այլ նրանց գործունեության շուրջ այլ սուբյեկտների միջեւ հանցավոր ոտնձգություններ են տեղի ունենում»,- մանրամասնում է Արթուր Դավթյանը եւ շարունակում,- «Մարմնավաճառների կողմից ներկայացվող ահազանգերով իրականացվում է քննություն, երկար ժամանակ հնարավոր չի լինում նրանց հայտնաբերել պայմանվորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, նրանք չունեն մշտական բնակության վայր, եւ քրեական հետապնդման մարմինները դժվարանում են նրանց հայտնաբերել: Մեծ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ որ բավական երկար միջոցառումներ ձեռնարկելուց հետո կարողանում ենք հայտնաբերել մարմնավաճառին, բայց նա գալիս եւ հրաժարվում է նախկինում իր տված հաղորդումից, դրանով իսկ որոշակի բարդություններ ստեղծելով քրեական հետապնդման մարմինների համար»:

Այս կեղծ կամ անհետեւանք ահազանգերի դեմ պայքարելու համար Շենգավիթի դատախազն առաջարկում է պարզապես ողջ խստությամբ կիրառել կեղծ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: «Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Քր. օր.-ով նախատեսված սուտ մատնությանը պարտադիր տրվելու է գնահատական եւ այդ անձինք բոլորը դատի են տրվելու»,- վստահեցնում է դատախազը:

Միաժամանակ, մարմնավաճառները հաճախակի ենթարկվում են նաեւ ֆիզիկական, սեռական բռնությունների, կամ ներգրավվում թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների մեջ:

Զրույցի ավարտին, դատախազն այդուհանդերձ, չթաքցրեց, որ իրավապահները մեծ դժվարությամբ են բացահայտում պոռնկությանը նպաստելու դեպքերով քրեական հանցագործությունները, բայց եւ նշեց, որ այս հանգամանքը ստիպել է որոշակի հետեւություններ անել, մշակել տակտիկական, մեթոդական մոտեցում այդ գործերի քննության համար:

«Ներկայում արդեն որոշակի ընդհանուր մոտեցումներ ձեւավորվել են նախաքննության մարմինների հետ, առավել արդյունավետ ենք փորձել դարձնել օպերատիվ քննչական միջոցառումները, որոնք միտված կլինեն պոռնկությանը նպաստելու դեպքերը հայտնաբերելուն, եւ հիմնավորելուն»,- վստահեցրեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազը:


Արխիվ

[]