Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Ն.Բաղդասարյան. Վճռաբեկ դատարանը չպետք է քննության առարկա դարձնի դատական սխալի հարցը 05/19/2013   12:31  |  Հարցազրույց

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դատական համակարգի արդյունավետ գործունեության, իրական  արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ՀՀ վճռաբեկ դատարանի դերակատարությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով ՀՀ վերաքննիչ դատարանի դերակատարությունը: Հակառակ դեպքում փաստաբանների գործադուլն անխուսափելի կլինի, որն էլ, իր հերթին, կհանգեցնի և՛ երկրի, և՛ ժողովրդի համար անցանկալի հետևանքների:  Այս խնդիրների մասին  է մեր հարցազրույցը փաստաբանի հետ:   

 
- Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով, որո՞նք են ՀՀ վճռաբեկ դատարան - ՀՀ փաստաբանների պալատ հարաբերություններում առաջացած «ճաքերի» արմատները:
 
-  Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ-ում իրավական ոլորտի փոփոխությունները շատ հաճախ «բարեփոխում» անվան տակ ներդրվելով իրականում արդյունավետության նշույլ անգամ չեն պարունակում։  Հետևաբար պետք է համակարգել ոլորտը, արդյունավետ օրենսդրական լուծումներ գտնել, այսինքն՝ պետք է խուսափել իրավիճակային լուծումներից, որը շատ դեպքերում չի կարող  առաջընթաց երաշխավորել։
 
ՀՀ դատական համակարգում մենք հախուռն փորձում ենք որոշ լուծումներ գտնել, որի արդյունքում մեկ սխալ իրավակարգավորմանը հաջորդում է մեկ այլ սխալ իրավակարգավորում։
  Դրա վառ օրինակներից է այն, որ ժամանակին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն առաջարկեց ստեղծել մի նոր դատական համակարգ՝  բաղկացած մասնագիտացված, ընդհանուր իրավասության, վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններից: Հասարակությունը դժգոհ մնաց ստեղծված դատական համակարգից, ՀՀ Նախագահին ներկայացվեց, որ դժգոհության պատճառը Հովհաննես Մանուկյանի սխալ գործողություններն (գործելաոճ) են: Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկ արվեց, նրա պաշտոնը զբաղեցրեց Արման Մկրտումյանը, սակայն արդյունքում իրավիճակը չփոխվեց: 
 
Պետությունը բյուջեից միլիոններ ծախսեց՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու համար, սակայն մինչ իրավաբանական համայնքը կընտելանար ստեղծված նոր դատական համակարգին, կատարվեցին փոփոխություններ և ըստ էության վերադարձանք մինչ փոփոխություններն եղած իրավիճակին: Արդյունքում՝  ծախսված միլիոններն ի չիք դարձան և դա այն դեպքում, երբ պետության գումարները չեն բավականացնում բնակչության ֆինանսապես խոցելի խավին անվճար իրավաբանական օգնություն ապահովելու  համար:   
Անհրաժեշտ է հրաժարվել ժամանակավրեպ, ոչ արդյունավետ փոփոխություններից։
 
- Մի խումբ փաստաբաններ հակված են դատական համակարգում առկա խնդիրները լուծել  գործադուլի օգնությամբ: Դուք  կիսու՞մ եք այդ տեսակետը: 
 
- Պետական այրերը չեն գիտակցում, որ եթե փաստաբանները միավորվեն և գործադուլ հայտարարեն, օրինակ՝ երեք օր չմասնակցեն միայն քրեական գործերով դատական նիստերին, դա կհանգեցնի ծանր սոցիալ-իրավական, ինչու ոչ՝ նաև տնտեսական բացասական հետևանքների, իսկ այդ ծանր հետևանքների  առաջին և հիմնական կրողը հասարակությունն է:
 Հաշվի առնելով վերը նշված մտորումները՝ առաջարկում եմ կառուցողական քննարկումների արդյունքում գտնենք լուծումներ, որոնք կհանգեցնեն ՀՀ-ում իրական (բովանդակային) արդարադատության կայացմանը: 
 
-   Ինչպիսի՞  լուծում եք Դուք առաջարկում:
 
-  Իմ մոտեցումը հետևյալն է․
ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող բոլոր գործերն այսօր վարույթ ընդունել կամ բոլոր գործերի վերաբերյալ, որոնք վարույթ չի ընդունում (վերադարձնում է) պատճառաբանված որոշումներ կայացնել: Ցանկացած ոք կարող է հաշվարկել,  թե արդյոք առկա ռեսուրսները բավարար են դրա համար, թե  ոչ:  Տարեկան 1000-ից ավելի վճռաբեկ բողոք է ներկայացվում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, այսինքն՝ օրական պետք է կայացվի առնվազն երկու որոշում․ արդյոք մեկ դատավորն ի վիճակի է նախ՝ օրական  ծանոթանալ երկու մի քանի հատորանոց քրեական գործի, ապա՝ պատճառաբանված որոշում կազմել: Համոզված եմ, որ հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ հնարավոր չէ․ հնարավոր կլինի, սակայն արդյունավետության, հիմնավորվածության, պատճառաբանվածության տեսանկյու-նից լիարժեք չի լինի։  
         
Նման փոփոխությունները կհանգեցնեն հաջորդ քայլին, այն է՝ ավելացնել դատավորների թիվը, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթում հանգուցալուծել  2-3  գործ, ինչն,  իր հերթին, կհանգեցնի ոչ պրոֆեսիոնալ իրավաբանների լրացուցիչ հոսք ՀՀ վճռաբեկ դատարան, ինչի արդյուքնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի որակը չի բարձրանա: 
 
 Արդյոք մենք դա էինք ուզում՝ ունենալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ, որոնց որակը արդյունավետության, արդարադատության  իրականացման տեսանկյունից ցածր է:
Ես առաջարկում եմ հետ կանգնել ոչ արդյունավետ փոփոխությունների ճանապարհից, վերադառնալ արդյունավետ եռաստիճան դատական համակարգին, ամրագրել, որ առաջին ատյանի դատարանը գործն ըստ էության քննող և դատական ակտ կայացնող մարմին է, վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմավորումների սահմաններում գործը վերաքննության կարգով քննող դատարան է, սակայն այդ դատարանի որոշումը պետք է ուժի մեջ մտնի հրապարակման պահից, իսկ վճռաբեկ դատարանը պետք է մնա միայն օրենքի միատեսակ կիրառումը և իրավունքի զարգացումը  ապահովող մարմին, այսինքն վճռաբեկ դատարանը չպետք է քննության առարկա դարձնի դատական սխալի հարցը: 
Վճռաբեկ դատարանը պետք է եռամսյա ժամկետում որոշում կայացնի, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունում է, թե ոչ, ընդ որում՝ որոշումը պետք է լինի պատճառաբանաված։
 
- Ովքե՞ր են պաշտպանում Ձեր առաջարկությունը: 
 
- Անձնական շփումների մակարդակի վրա որոշ պաշտոնատար անձինք ընդունել են, որ մենք միլիոններ ենք ծախսում՝ պահելով վերաքննիչ ատյանը, որն, իհարկե, չի ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել է:  
Մեր կողմից առաջարկվող մոդելը կնպաստի վերաքննիչ ատյանի (վերաքննիչ դատարանի) գործունեության արդյունավետության բարձրացմանը:  
 
Հարցազրույցը` Սոնա Մաշուրյանի
 

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]