ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանցիների կեսից ավելին պահանջում են համասեռականներին հարկադրաբար բուժել 05/17/2013 15:03 | Միջազգային լրահոս
Ռուսաստանի բնակչության կեսից ավելին անհրաժեշտ է համարում հարկադրաբար բուժել միասեռականներին և լեսբուհիներին, իսկ բնակչության ¼-ը գտնում է, որ պետք է արգելել համասեռականության ցանկացած դրսևորում, հաղորդում է «interfax»-ը՝ հղում անելով «Լևադա Ցենտր»-ի կողմից անցկացված հարցումների արդյունքներին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համասեռականներին և լեսբուհիներին ռուսաստանցիներն ավելի վատ են վերաբերում, քան այլ ազգերի, կրոնների, սոցիալական խավերի ներկայացուցիչներին: Հարցվածների կեսից ավելին (51 տոկոսը) կողմ են, որպեսզի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների նկատմամբ օրենսդրական հետապնդում և հարկադիր բուժման մոտեցում իրականացվի: Միայն 8 տոկոսն է գտնում, որ այդպիսի մարդկանց պետք է օգնել հասարակության մեջ իրենց հարմարավետ զգալու համար: Իսկ հարցվածների 31 տոկոսն առաջարկել է համասեռականներին և լեսբուհիներին, պարզապես, հանգիստ թողնել:
«Լևադա Ցենտր»-ի տվյալներով` Ռուսաստանի բնակիչների 43 տոկոսը ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց համարել է բարոյապես սանձարձակ, իսկ 35 տոկոսը նրանց վերաբերում է, որպես հոգեբանորեն ոչ լիարժեք մարդկանց: Հարցվածների գրեթե կեսը (47 տոկոսը) հանդես են գալիս այդպիսի մարդկանց իրավունքները սահմանափակելու օգտին, իսկ 44 տոկոսը գտնում է, որ պետությունը չպետք է պաշտպանի համասեռականներին և լեսբուհիներին՝ միջավայրի ագրեսիվ վերաբերմունքից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ տարում 7 տոկոսով նվազել է սեռական փոքրամասնությունների և ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների հավասարության կողմնակիցների թիվը: Այսպես, 2012 թ.-ին այդ հարցին դրական էին արձագանքել հարցման մասնակիցների 46, իսկ 2013թ.-ին՝ 39 տոկոսը:
Սոցիոլոգները նշում են, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումներն արգելելու օգտին կողմ են եղել հարցվածների 37 տոկոսը: Նույնքան մարդ էլ արտահայտվել է նման միջոցների իրականացման դեմ: Իսկ 26 տոկոսն այդ հարցին դժվարացել է պատասխանել:
Այժմ ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացված Ռուսաստանում միասեռականության քարոզն արգելելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավորներն այն արդեն ընդունել են առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագիծը երկրի տարածաշրջաններից ստացել է 47 դրական արձագանք: Այն ընդունելուն դեմ են հադես եկել իրավապաշտպանները, որոնք նշել են, որ օրենքի նախագիծը հակասում է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային:
«lenta.ru» կայքը նշում է, որ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում արդեն գործում են համասեռականության քարոզումն արգելող օրենքներ: Մասնավորապես այդպիսի իրավական փաստաթղթեր են ընդունվել Ռյազանի, Արխանգելսկի, Կոստրոմայի և Նովոսիբիրսկի մարզերում, ինչպես նաև՝ Սանկտ-Պետերբուրգում:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական գործակալության հարցումների տվյալների համաձայն, եվրոպացի համասեռականների ավելի քան ¼-ը վերջին 5 տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ դարձել է հարձակման և սպառնալիքի զոհ: Հարցվածների 19 տոկոսը բողոքել է աշխատավայրում իր նկատմամբ ցուցաբերված խտրականությունից, իսկ հարցմանը մասնակցած դպրոցականների և ուսանողների 2/3-ը հայտարարել են, որ ստիպված են ուսումնական հաստատությունում թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից