ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության ծրագիրն ուղարկվեց ԱԺ-ի հաստատմանը 05/16/2013 13:03 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այսօր հաստատել է իր գործունեության ծրագրի նախագիծը: Այն այժմ ընդունված կարգով կներկայացվի արդեն ԱԺ-ի քննարկմանն ու հաստատմանը: Սահմանադրությունը նախանշում է. «Կառավարության ծրագրին ԱԺ-ի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Դե իսկ, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը:
Կառավարության ծրագրի նախաբանում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև պառլամենտական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան յուրաքանչյուր հայի համար, որն ընձեռում է աննկուն կամքով և հետևողական աշխատանքով սեփական կարողությունների առավելագույն դրսևորման հնարավորություն»:
Կառավարությունն այս ծրագրով նպատակ է դնում հնարավորություն ստեղծել քաղաքացիներին արժանապատիվ աշխատանք եւ վաստակ ունենալու:
«Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում»,-ասված է ծրագրում:
Իսկ բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար կառավարությունը խոստանում է ապահովել աշխատավարձերի համակարգված աճ՝ միտված աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:
Որպես աղքատության դեմ պայքարի «հիմնական զենք» գործադիրը նախանշում է կրթությունն ու աշխատանքը:
«Յուրաքանչյուր ոք պետք է ստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից, ընդլայնվելու է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Անապահով ընտանիքի երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը՝ ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Գոյություն ունեցող կենսաթոշակների աճին զուգընթաց այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիներին տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից՝ որպես աջակցություն ստացած գումարները»,- մատնանշում է կառավարության ծրագիրը:
Թվարկված փոփոխություններին հասնելու հիմնական ուղին էլ, ըստ կառավարության, տնտեսության աճն ու զարգացում է: «Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսավարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում»:
Կառավարությունը նաեւ հայտարարում է, թե շարունակելու է աջակցել աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկություններին: Ինչպես նաեւ խոստանում է, որ իր գործունեության եւ ներկայացված ծրագրի իրականացման արդյունքում «կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը»:
«Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխվելու: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա վերափոխելու մեր երկիրը: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա հետևողականորեն կերտելու ապահով Հայաստան՝ սերունդներին թողնելով անվտանգ, արդար և ապահով պետություն»,- իր ծրագրի նախաբանը եզրափակում է ՀՀ նորանշանակ գործադիր մարմինը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ