ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնական գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 67,4 %-ով 05/14/2013 14:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«ՀայՌուսգազարդ»-ը դարձյալ դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագների վերանայման հայտով: Ընկերության պաշտոնական հաղորդագրությունը փաստում է, որ հանձնաժողովին առաջարկվել է 1000 խմ գազի դիմաց ներկայիս 132 000 դրամի փոխարեն սահմանել 221 000 դրամ սակագին:
«ՀայՌուսգազարդ»-ն իր այս մտադրության մասին թերեւս վաղուց էր հայտարարել: Եվ սա միայն փաստացի արված քայլն է:
Գազի թանկացման սպասումներ հայ հասարակության շրջանում արդեն մի քանի տարի է առկա են: Ի պատասխան դրանց, իշխանությունն էլ պարբերաբար հայտարարում է, որ գազի գինը հայաստանցի սպառողների համար չի թանկանա:
Հիշեցնենք, գազի ներկայիս սակագինը սահմանվել է 2011թ-ին: Այն ժամանակ կառավարությունը որոշեց սոցիալական արձագանքը մեղմելու համար սուբսիդավորում տրամադրել անապահով ընտանիքներին: Այսպիսով այդ ընտանիքների համար գազի գինը մնաց նախկինը 1 խմ դիմաց 100 դրամ: Ընդ որում, սուբսիդավորումն էլ կատարվեց «Երևանի ՋԷԿ»-ի արդիկանացումից ստացված գումարների հաշվին: Բայց տեւեց միայն մեկ տարի: Եվ արդեն 2012-ից գազի 1 խմ գինը բոլորի համար 132 դրամ է:
Գազի գնի սուբսիդավորումը թեեւ մոռացված, բայց նոր երեւույթ չէ հայաստանյան կյանքում: Էժան գազի մասին մեր հիշողություններով մենք հենց այս` սուբսիդավորման համակարգին ենք պարտական:
Ժամանակին, երբ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի գինը 2006թ. ապրիլին 55 դոլարից դարձրեց 110 դոլար, Հայաստանը շուրջ 250 մլն դոլարով Ռուսաստանին վաճառեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ այդ գումարից 188 մլն դոլարը հատկացրեց գազի գնի սուբսիդավորմանը: Արդյունքում՝ չնայած տեղի ունեցած թանկացմանը, Հայաստանի սպառողների համար գազի գինը մնաց անփոփոխ` 59.000 դրամ, թեեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռուսաստանի կողմից թանկացնելուց հետո այն արդեն սահմանել էր 84.000 դրամ: Մնացած 25.000 դրամը սպառողների փոխարեն երկու տարի շարունակ 2006-08 թթ-ին, փաստորեն վճարում էր Հայաստանի կառավարությունը` ՋԷԿ-ի վաճառքից ստացված գումարների հաշվին:
Ի դեպ, վճարում էր բոլորի համար, ապահով, թե անապահով, խոշոր, թե մանր սպառող: Ընդ որում, հատկապես խոշոր սպառողներին սուբսիդավորելու համար բերվում էր բավական ծանրակշիռ պատճառ` տնտեսության զարգացման, հայրենական արտադրության ապրանքների մրցունակության եւ իհարկե գնաճը զսպելու անհրաժեշտությունը: Պատճառներն, իհարկե, ծանրակշիռ էին, բայց, ցավոք, կյանքը ցուց տվեց, որ տնտեսական աճի ցուցանիշները ոչ միայն չավելացան, այլեւ դեռ շարունակում են նվազել, իսկ գները հակառակը` սրընթաց աճում են:
Էժան գազի մասին առասպելն ավարտվեց այն ժամանակ, երբ վերջացան ՋԷԿ-ի վաճառքից գոյացած սուբսիդավորմանն ուղղված գումարները:
2008թ-ին գազի գինը հերթական անգամ թանկացավ, իսկ սուբսիդավորման գումարներն արդեն սպառվել էին: Հենց այստեղ էլ հայաստանցիներս առաջին անգամ զգացինք գազի թանկացման ողջ ծանրությունը:
Բայց սա դեռ միայն սկիզբն էր. հետագա երկու տարիներին Ռուսաստանը եւս երկու անգամ վերանայեց Հայաստանին մատակարարվող գազի գինը` ամեն տարի այն թանկացնելով մի քանի տասնյակ դոլարով:
Եվ ահա, Հայաստանին սպասվում է հերթական թանկացումը, այն էլ միանգամից 60 տոկոսով: Եթե ՀԾԿՀ-ը հաստատի «ՀայՌուսգազարդի» առաջարկած գինը, ապա գազի 1 խմ դիմաց ներկայիս 132 դրամի փոխարեն կսկսենք վճարել 221 դրամ:
Կհաջողվի արդյո՞ք իշխանություններին այս անգամ խուսափել գազի սակագնի թանկացան սոցիալական հետեւանքներից , կամ լուծել բնակչության համար դրա գնի պահպանման խնդիրը, թերեւս պարզ կդառնա ապագայում, բայց մի բան արդեն իսկ հստակ է: Խոշոր սպառողների` ձեռնարկությունների համար գազի գնի 60 տոկոսանոց թանկացումը չի կարող չազդել արտադրանքի գների վրա: Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել առաջին սպառման ապրանքների գների հերթական եւ բավական կտրուկ թանկացման եւս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից