Թեմաներ
Երկուշաբթի 11 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2024   22:55 3 օրում բացահայտվել է հանցագործության 220 դեպք 11/18/2024   22:40 Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի օբյեկտին հարվածելու մասին 11/18/2024   22:22 Վրաերթ՝ Կապանում. 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 11/18/2024   22:13 Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին 11/18/2024   22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր 11/18/2024   22:00 Կինը սիրահարվել է իրենից 16 տարով փոքր կալանավորին եւ սպասել նրա ազատ արձակմանը 11/18/2024   21:49 Վայքում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցանքի համար փախուստի դիմած կալանավորվածին 11/18/2024   21:34 Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության նոր ծրագիրը չի արժանացել հանրության հավանությանը. 78 տոկոսը դեմ է նախագծին 11/18/2024   21:21 Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը 11/18/2024   21:10 Վրաստանին ընտրություններից հետո ապակայունացում է սպառնում․ Զուրաբիշվիլի 11/18/2024   20:57 Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը 11/18/2024   20:52 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/18/2024   20:45 Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանին 11/18/2024   20:39 ՄԻՊ-ն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին 11/18/2024   20:20 Թրամփը կարող է արտակարգ դրություն մտցնել՝ զինվորականների ներգրավմամբ՝ միգրացիայի դեմ պայքարելու համար 11/18/2024   20:11 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է, հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Նախշքարյան 11/18/2024   19:52 Փարաքարի քպական համայնքապետի մանդատից հրաժարվելու դիմում ՏԸՀ-ն չի ստացել 11/18/2024   19:39 ՄԱԿ-ն ի վիճակի չէ կանխել հակամարտությունները, հայտարարել է Էրդողանը 11/18/2024   19:31 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին 11/18/2024   19:25 Թուրքիան Հայաստանում անցկացվելիք առաջնությանը ներկայանալու է ուժեղագույն կազմով, իսկ հայ առաջատար ըմբիշներին թույլ չեն տալիս մասնակցել առաջնությանը 11/18/2024   19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   19:02 Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը 11/18/2024   18:59 «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին 11/18/2024   18:56 Դատավորներ են նշանակվել 11/18/2024   18:52 Ոչ թե կառույցների ղեկավարներն են ձախողել, այլ Փաշինյանը՝ որպես կառավարիչ. Արմեն Բաղդասարյան 11/18/2024   18:46 Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ 11/18/2024   18:40 Մատվիենկոն մտադիր է եկող տարի Հայաստան այցելել 11/18/2024   18:34 Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը 11/18/2024   18:32 Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպանին 11/18/2024   18:32 Որ բույրերն են բարձրացնում տրամադրությունը 11/18/2024   18:28 Դրվում է կամավորականներին, այդ թվում՝ ԵԿՄ-ն, ապամոնտաժելու խնդիր 11/18/2024   18:20 «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները 11/18/2024   18:04 Ռուսաստանը պետք է ցուցադրական միջուկային հարված հասցնի ԱՄՆ-ին. Պետդումայի պատգամավոր 11/18/2024   17:52 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով դատական նիստը՝ ուղիղ 11/18/2024   17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/18/2024   17:26 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/18/2024   17:08 ԵՄ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները 11/18/2024   16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին 11/18/2024   16:50 ՀԱՄԱՍ-ը հերքում է շարժման քաղբյուրոյի՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   16:07 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 11/18/2024   16:04 Արմեն Աշոտյանի գործով դատախազը պահանջում է կրկին կալանավորել Աշոտյանին, պաշտպանները՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց 11/18/2024   16:01 Գնացքը առանց ազդանշան տալու մոտեցել է ու բախվել ավտոմեքենային. վարորդը գլխի ու բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել, իսկ ՔԿ-ն այդպես էլ վարույթ չի նախաձեռնել. ահազանգ 11/18/2024   15:52 Խաղադաշտը քանդում են, որ 18 հարկանի շենք կառուցեն, բա երեխաները որտե՞ղ խաղան. Լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի մոտ (տեսանյութ) 11/18/2024   15:46 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար. ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ 11/18/2024   15:36 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 11/18/2024   15:33 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/18/2024   20:11 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է, հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Նախշքարյան 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան 11/18/2024   20:52 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/18/2024   17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր

Սպանության մեջ մեղադրվողին փնտրում էին Լիտվայում, գտան Հայաստանում 05/12/2013   13:06  |  ԳՈՐԾ #

Դեռևս 2001թ.  մարտի 30–ին Լիտվայի Հանրապետությունում քրեական գործ էր հարուցվել  լիտվական քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով, այն է` դիտավորյալ սպանություն: Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ քաղաքացի Խաչիկ  Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում և քննությունից թաքնվելու կապակցությամբ հայտարարվել հետախուզում: 2011 թվականի սեպտեմբերի 15–ին ՀՀ Գլխավոր դատախազության պահանջով Լիտվայից ստացվել է սույն քրեական գործը, որը ներպետական նախաքննական մարմնի կողմից ընդունվել է վարույթ:   2012թվականի փետրվարի 7–ին ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը հայտնաբերվել է Երևանում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է  կիրառվել կալանավորումը:

Գործի քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Խաչիկ  Գևորգյանը և հանգուցյալ Արամ Մանվելյանը մանկուց ճանաչել են միմյանց, Հայաստանի Հանրապետությունում բնակվել նույն թաղամասում և գտնվել մտերիմ փոխհարաբերությունների մեջ: 1995թ. Ա.Մանվելյանը մշտական բնակության է մեկնել Լիտվայի  Վիլնյուս քաղաք, որտեղ ամուսնացել է Ակվիլե Մանվելյանի հետ և բնակվել Վիլնյուսում:  Խ.Գևորգյանն ևս հաճախակի է գնացել Լիտվայի մայրաքաղաք  Վիլնյուս և զբաղվել առևտրով:

2001թ.  մարտի 29–ին ժամը 2230–ի սահմաններում, Ա.Մանվելյանի հրավերով  Խ.Գևորգյանը   հերթական անգամ այցելել է  Ա.Մանվելյանին է պատկանող «Արմենիա»    խորտկարան,  որտեղ Ա.Մանվելյանի և նրա ծանոթ, գործով վկա Ալեքսեյ Ռոգաչևի հետ օգտագործել են ոգելից խմիչքներ: Ժամը 23–ի սահմաններում Ա.Ռոգաչևը հեռացել է սրճարանից, իսկ Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը շարունակել են ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Ժամը 23.20–ի սահմաններում, Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը գնացել են  գործով վկա Վազգեն Ղազարյանին պատկանող  «էդեստել»    սրճարան, որտեղ մոտ մեկ ժամ շարունակել են գարեջուր և այլ խմիչքներ օգտագործել: Ժամը 00.30–ի սահմաններում, Վ.Ղազարյանն իր ավտոմեքենայով Ա.Մանվելյանին և Խ.Գևորգյանին տարել է   «Արմենիա»   խորտկարան և հեռացել:  Խորտկարանում նրանք կրկին շարունակել են ոգելից խմիչքներ օգտագործել և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Մանվելյանը վիճաբանել և անձնական վիրավորանք է հասցրել ամբաստանյալ Խ.Գևորգյանին: Ա.Մանվելյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, Խ.Գևորգյանը վիճաբանության ընթացքում սուր, կտրող–ծակող գործիքով` դանակով, հինգ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, պատճառելով թոքերի, սրտապարկի, վերևի կողային երակի, վահանաձև գեղձի, տրախեայի և կերակրափողի վնասվածքներ, վերջինիս ապօրինի զրկելով կյանքից:   Դիտավորությամբ Ա.Մանվելյանին սպանելուց հետո, ամբաստանյալ Խ.Գևորգյանը  ժամը 08–ի սահմաններում դուրս գալով տանից, դիմել է փախուստի:

Նույն օրը, ամբաստանյալ Խ.Գևորգյանը զանգահարել է գործով վկա Իբրահիմ Գուլիևին և հայտնել, որ գտնվում է Բելոռուսիայի Հանրապետությունում, քանի որ վախենում է Արամ Մանվելյանի հոր, գործով վկա Ստեփան Մանվելյանից, որը կարող է հաշվեհարդար տեսնել որդու սպանության համար: Դեպքից հետո ամբաստանյալ Խ.Գևորգյանը Լիտվա  չի վերադարձել և թաքնվել քննությունից: Միաժամանակ նա Ի.Գուլիևին հայտնել է, որ կուզենար հանդիպել, բացատրեր տուժողի հորը, թե ինչ է իրականում կատարվել և ինչպես է սպանվել Ա.Մանվելյանը: Ինքը հեռախոսազանգի մասին տեղյակ է պահել Արամի հորը` Ստեփան Մանվելյանին և դրանից հետո որևէ կապ չի ունեցել Խ.Գևորգյանի հետ:

Դատարանն   ապացուցված է  համարել  ամբաստանյալ Խաչիկ  Գևորգյանի կատարած արարքը՝  գտնելով, որ նախաքննական մարմնի կողմից արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ որակում և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, մասնավորապես, որ  ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել,  զղջացել է կատարած արարքի համար, բնութագրվում է դրականորեն: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը համարել է    տուժողի վարքագծի հակաբարոյականությունը: Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դատարանը համարում է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Հաշվի առնելով, որ  ամբաստանյալ Խ.Գևորգյանի կողմից հանցանքը կատարվել է 2001թվականի մարտի 30–ին, երբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 1961թ. ՀՀ քրեական օրենսգիրքը, որի 100 հոդվածով նախատեսված է եղել քրեական պատասխանատվություն դիտավորյալ սպանության համար:   Տվյալ հոդվածի սանկցիան պատիժ է նախատեսել ազատազրկման ձևով`   հինգից մինչև տասներկու տարի ժամկետով: Նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Խ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ. ՀՀ–ում ընդունված և 01.08.2003թվականից ՀՀ–ում գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով, որը սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար ազատազրկման ձևով պատիժ է սահմանում ութից մինչև տասնհինգ տարի ժամկետով: Նշված հանգամանքը վատթարացրել է ամբաստանյալ Խ.Գևորգյանի դատավարական կարգավիճակը: ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2–րդ կետի համաձայն, արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը  ղեկավարվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 1–ին կետի դրույթներով: Բացի այդ, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատժի չափ սահմանելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2011թվականի մայիսի 27–ից մինչև 2011թվականի հունիսի 26–ը` Լիտվայի  քրեական հետապնդման մարմիններին հանձնելու նպատակով, ամբաստանյալ Խ.Գևորգյանը Հայաստանի Հանրապետությունում գտնվել է էքստրադիցիոն կալանքի տակ և անազատության մեջ գտնվելու այդ ժամկետը  պետք է հաշվակցել նշանակվող պատժի ժամկետին:

Ելնելով վերոհիշյալից՝   Խաչիկ  Գևորգյանը  մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և ՀՀ քրեական օրենսգրքի 12, 13-րդ հոդվածների կիրառմամբ, 1961թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ  հոդվածի սանկցիայի շրջանակներում նա դատապարտվել է  ազատազրկման 9 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 3–րդ կետի համաձայն, նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել  է  Հայաստանի Հանրապետությունում 30  օր էքստրադիցիոն կալանքի տակ գտնվելու ժամկետը և Խաչիկ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է  նշանակվել ազատազրկում 8  տարի 11  ամիս ժամկետով:

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]