ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տորպեդահարել են Երևանի համար այնքան կարևոր ծրագիրը 05/10/2013 10:26 | Վերլուծություններ
Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագիրն, ըստ էության, տորպեդահարվել է և այսօր իրականացվում է սոսկ մասամբ: Երևանի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանման նախագծի կարևորությունը պայմանավորված է Երևանում և մերձակա շրջաններում մեծ քանակությամբ թափոնների հեռացման հիմնախնդրով:
Ընդգծենք, որ օրենսդրության համաձայն` մարդու կենսագործունեության հետևանքով մշտական և ժամանակավոր բնակավայրերից առաջացած չտեսակավորված թափոնները, ինչպես նաև կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբը համարվում են վտանգավոր թափոն: Հենց այդ վտանգավոր թափոնները Նուբարաշենի աղբավայրում տարիներ շարունակ այրվելով, քաղցկեղածին դիօքսին և այլ նյութերով թունավորել են մեր շնչելու օդը:
Վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով Երևանի Նուբարաշենի աղբավայրում (ընդհանուր տարածքը` 52,3 հա) ծրագրվել էր իրականացնել կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության հայ-ճապոնական նախագիծ, որի քննարկումները ծավալվել էին դեռեւս 2002 թվականից: Ծրագրի պաշտոնական կողմեր են հանդիսացել Երևանի քաղաքապետարանը և ճապոնական ‹‹Շիմիձու›› կորպորացիան: Ի սկզբանե նախատեսվել էր տեղադրել 1,4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը պետք է աշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով:
Ըստ հիշյալ ծրագրի իրականացման գործընթացն ուսումնասիրած ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ), ‹‹Ծրագրի իրականացման արդյունքում հայկական կողմը կշահեր և՛ էկոլոգիական առումով (մեթանի օգտահանման արդյունքում աղբավայրից կնվազեր ջերմոցային գազերի արտանետումը, աղբավայրում աղբի այրման կանխման արդյունքում նաև կբացառվեր ծխի և խիստ վնասակար նյութերի արտանետումը և այլն), և՛ սեփական վերականգնվող հումքից կստանար էլեկտրական էներգիա: Էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված շահույթը պետք է հավասար բաշխվեր ծրագրի երկու կողմերի միջև: Ըստ նախնական հաշվարկների, հայկական կողմի տարեկան հասույթը կկազմեր մոտ 550. 0 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի (16 տարի) համար` շուրջ 8.800.0 հազ. ԱՄՆ դոլար››:
Ծրագրի իրագործման համար ‹‹Շիմիձու›› կորպորացիայի կողմից նախատեսվել էր ներդնել 8.000.0 հազ. ԱՄՆ դոլար: Կիոտոյի արձանագրության համաձայն` եթե նվազեցվում է արտանետվող ջերմոցային գազերի ծավալը, ապա դրա համար տրամադրվում է այդ կրճատումը հավաստագրող համապատասխան սերտիֆիկատ: Ըստ ՎՊ-ի, ‹‹Շիմիձու›› կորպորացիայի շահագրգռվածությունը, ըստ էության, պայմանավորված է այդ միջազգային սերտիֆիկատի ստացումով:
Առաջարկված ծրագրին դեռևս 2005 թ. հավանություն էին տվել ՀՀ առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես նաև, ընդգծում ենք, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման` ներկայիս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Բոլոր անհրաժեշտ համաձայնությունները ստանալուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես ՀՀ-ում ‹‹Մաքուր զարգացման մեխանիզմի››` ՄԶՄ-ի լիազորված մարմին, համապատասխան գրությամբ հաստատել է ‹‹Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոններից կենսագազի ստացման և էլեկտրաէներգիայի արտադրության›› նախագծային փաստաթուղթը: Նախագիծը հաստատել են նաև Ճապոնիայի կառավարության կողմից լիազորված գերատեսչությունները: Այնուհետև «Շիմիձու›› կորպորացիան ստանալով Երևանի քաղաքապետարանի հավատարմագիրը, նախաձեռնել է նախագծի միջազգային հաստատման գործընթացը, որի արդյունքում 2005 թ. նախագիծը հաստատվել ու գրանցվել է ՄԶՄ-ի միջազգային գործառնական մարմնի կողմից:
Ավելին. Երևանի քաղաքապետարանի ու ‹‹Շիմիձու›› կորպորացիայի միջև կնքվել է արտանետումների կրճատումների փոխանցման պայմանագիր, սակայն հետագա աշխատանքների իրականացման համար պայմանագրի կնքումից հետո, չգիտես ինչու, անհրաժեշտ է համարվել նաև համաձայնագրի կնքում, ինչը, սակայն, Երևանի քաղաքապետարանը ձգձգել է:
Թերևս հենց այստեղ էլ սկսվում է ամենաուշագրավը. ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով և 2008թ. Համաշխարհային բանկի պատվերով գերմանական ‹‹Ֆիխտներ›› ընկերությունն իրականացրել է դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է եղել գնահատել Երևանում կենցաղային թափոնների կառավարման առկա իրավիճակը, մշակել կոմերցիոն ռազմավարություն և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: Պատկերացնո՞ւմ եք` Համաշխարհային բանկի կողմից ‹‹Ֆիխտներ›› ընկերությանը դրա համար տրամադրվել է 475 000 ԱՄՆ դոլար: Այս պարագայում անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ‹‹կոմերցիոն ռազմավարություն››… Երևանի քաղաքապետարանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Համաշխարհային բանկին ի սկզբանե հայտնի չէ՞ր, որ Նուբարաշենի աղբավայրի հետ կապված նմանաբնույթ ծրագիր իրականացնելու պատրաստ որևէ այլ ընկերություն դժվար թե գտնվի, որևէ այլ կազմակերպություն, որը կառաջնորդվի առևտրային (կոմերցիոն) կամ բիզնեսի շահով` այն դեպքում, երբ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում ծրագրի իրագործումից իր ստանալիք ողջ հասույթը քիչ ավելին է լինելու թանկարժեք սարքավորումներ պահանջող այդ նույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումներից: Ինչպես արդեն նշեցինք, ըստ ՎՊ-ի, ‹‹Շիմիձու›› կորպորացիայի շահագրգռվածությունը, ըստ էության, պայմանավորված է հիշյալ միջազգային սերտիֆիկատի ստացումով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան