Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակիչներն երկրի ղեկավարությունից պահանջում են արձագանքել 05/06/2013   16:11  |  ԼՐԱՀՈՍ

Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` վերջապես արձագանքելու և Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ապօրինությունը շտապ դադարեցնելու, նաև բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը պաշտպանելու խնդրանք-պահանջով:

Ստորև ներկայացնում ենք բնակիչների նամակն ամբողջությամբ.

«Բազմիցս դիմել ենք Ձեզ Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ինքնակամ վերակառուցման աշխատանքների մասին, ինչի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը սահմանափակվել է միայն տուգանքներ նշանակելով և ոչ մի միջոցառում չի իրականցրել կանխելու աշխատանքները և դրանք իրավական դաշտ բերելու համար: Ավելին, անընդհատ կատարվում են նորանոր շինարարական աշխատանքներ, որոնք լինելով նախորդներից ավելի անհավանական՝ օրինականությունը խախտելու իմաստով, կարծես մոռացության են մատնում նախորդ արվածները՝ շուկայի կամարների քանդումը, շուկայի շենքի արտաքին ծավալներից դուրս նոր բազմահարկի կառուցումը, շուկայի շենքի պարագծով ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մոտ 7 մետր լայնքով և 6-8 մետր խորությամբ ու հարևան շենքերից անթույլատրելի հեռավորության վրա, դրանց հիմքերի հիմնատակերից անհամեմատ մեծ խորությամբ փոսորակի քանդումը ու շենքերի սեյսմակայունության վտանգումը և այլն։

Ամիսներ առաջ, չնայած կառուցապատողի բազմաթիվ խոստումների, որ մեր պատուհանների առաջ նոր հարկաբաժինը չի կառուցվելու, սկսվեցին այդ հարկաբաժնի սյուների կառուցումը, ինչը նախագահական ընտրությունների նախօրեին կանխվեց։ Հետագայում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց ապամոնտաժել ինքնակամ կառուցված հարկերը և վերականգնել հուշարձան շենքի կամարներն ու արտաքին տեսքը։ Դրանից հետո թվում էր թե հարցի լուծումը տեղից շարժվել է։ Սակայն վերջին օրերին շուկայի հետնամասում սկսվեց կառուցվել մի նոր կցակառույց ուղղակի շուկան շրջանցող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, փակելով այն, ինչը բնակիչների համար կստեղծի լրացուցիչ խնդիրներ հետագայում, վատթարացնելով տրանսպորտային իրավիճակը։ Հուսով ենք, որ քաղաքապետարանը, բոլոր գործող օրենքներին և քաղաքաշինական նորմերին հակառակ, չի կատարել նման հողահատկացում ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, հակասելով հուշարձան շենքի արտաքին տեսքը պահպանելու պարտադիր պայմանի մասին Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուների քաղաքապետի անունից արված բազմաթիվ նախընտրական խոստումներին։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների խոսքն ու գործը չի համընկնում։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը չի կարող ազդել և համոզել մարդկանց, եթե երևանցիները, մասնավորապես շուկայի հարևանությամբ ապրող բազմնաբնակարան շենքերի բնակիչները, անընդհատ լսում են բազմաթիվ խոստումներ և հավաստիացումներ շուկայի հուշարձան շենքի ինքնակամ կառուցված մասերի քանդման և արտաքին տեսքի վերականգնման մասին, իսկ տեղում տեսնում են հակառակը՝ արագ տեմպերով շարունակվող շինարարական աշխատանքներ, հարկաբաժինների և կցակառույցների շինարարություն՝ նորանոր խախտումներով։

Իսկ այսօր, կառուցապատողը կրկին խախտելով իր բոլոր խոստումները վերսկսել է վերը նշված հարկաբաժնի շինարարությունը մեր ննջարանների պատուհանների դիմաց, անթույլատրելի մոտեցնելով նոր ստեղծվող բազմաֆունկցիոնալ շենքի աղմկոտ և լուսավոր պատուհանները մեր ննջարանների պատուհաններին, խախտելով քաղաքաշինական նորմերն ու էապես վատթարացնելով մեր բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, ինչպես նաև վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Ինչու պիտի 40 տարուց ավել այդ շենքում անհոգ ապրած բնակիչների բնակարանների որակների նվազեցման հաշվին կատարվի նման վերակառուցում, մեր շահերը, հանգիստն ու անվտանգությունը թողելով բախտի, ավելի ճիշտ կլինի ասել կառույցի սեփականատիրոջ քմահաճույքին։ Միթե Հայաստանում այդ աստիճան անզոր է պետական համակարգը` բնակիչների օրինական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար:

Բնակիչների նախորդ դիմումին ի պատասխան ստացել ենք ՀՀ նախագահի աշխատակազմից գրություն, որ այն ուղարկված է քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից 4 ամիս անց ուղարկած պատասխանը փաստում էր միայն, որ ինքնակամ շինարարության համար կառուցապատողը տուգանվել է, այն դեպքում երբ աշխատանքները չեն դադարեցվել, ավելին, ինքնակամ, հողազավթումով, նաև վերը նշված նոր աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը:

Կրկին ու կրկին խնդրում և պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը, կասեցնեք շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացնեք դրա հետևանքները և պաշտպանեք բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը, իսկ ամենակարևորը՝ վերականգնեք մեր հավատը»:

Նկարը՝ Ֆոտոլուրի


Արխիվ

[]