ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիտորդների նախնական գնահատականը. Քվեարկությունն ընդհանուր առմամբ, իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով (լրացված) 05/06/2013 13:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Եվրոպայի Խորհրդի տեղական ու տարածքային մարմինների կոնգրեսը հոկտեմբերին Ստրասբուրգում կհրապարակի Երևանի ավագանու երեկվա ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հիշյալ կազմակերպության պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը՝ ներկայացնելով երևանյան ընտրություններում իրենց դիտորդական առաքելության նախնական արդյունքները:
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնող միակ միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք դիտարկում են անցկացրել ընդհանուր առմամբ Երևանի 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում՝ դրանց բացման պահից մինչև դրանց փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը: Բացառությամբ մի քանի միջադեպերի, քվեարկությունն իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով, ընտրությունները տեխնիկապես լավ նախապատրաստված էին: Ըստ միջազգային կազմակերպության նախնական գնահատականի՝ քվեարկության գաղտնիությունը մեծամասամբ հարգված էր:
Ս.Դիքսոնը նշեց, որ ընտրությունների ժամանակ ընտրական ծրարների առկայությունը դրական երևույթ է, սակայն միաժամանակ այն դանդաղեցնում ու հոգնեցուցիչ է դարձնում քվեների հաշվման գործընթացը: Ըստ միջազգային կազմակերպության նախնական եզրակացության՝ ավելի լավ վերահսկողություն էր սահմանված միաժամանակ ընտրատեղամասում 15 մարդուց ոչ ավելի մարդկանց գտնվելու մասին օրենքի պահանջը պահպանելու ուղղությամբ: Երևանի ավագանու անցյալ ընտրությունների համեմատ դրոշմակնիքների թանաքի որակը բարելավվել էր:
Դրական էր նաև ՀՀ նոր ընտրական օրենսգրքով հենց տեղամասում քվեարկողներին պարզաբանումներ տալը թույլատրող դրույթի կիրառումը: Դրական է նաև օրենսգրքով նախատեսված անցումը կուսակցականից ոչ կուսակցական մոդելի՝ ընտրական հանձնաժողովների կազմավորման հարցում:
Տեղամասերում տեսախցիկների առկայությունը մի կողմից նպաստում է գործընթացի թափանցիկությանը, մյուս կողմից՝ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ քվեարկողների վրա՝ գերվերահսկելի լինելը կարող է նրանց մոտ անվստահություն առաջացնել ընտրական գործընթացի հանդեպ: Ըստ միջազգային կազմակերպության՝ միջոցներ պետք է ձեռնարկել նաև քվեների հաշվման ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելու համար:
Ընտրատեղամասերում հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությունը ու նրանց մտադրությունները երկիմաստ էին, միջազգային կազմակերպության դիտարկմամբ, նրանք որոշ դեպքերում գործում էին քաղաքական կուսակցությունների ու դաշինքների օգտին:
Ս.Դիքսոնը նշեց, որ ընտրությունների ընթացքում բազմակի քվեարկության ու «կարուսելի» մի քանի միջադեպեր են արձանագրվել, և իրենք հետևելու են բողոքների հետագա ընթացքին և այս մասին կներկայացնեն իրենց համապարփակ զեկույցում:
Ս.Դիքսոնը հիշեցրեց, որ Հայաստանը 10 օրից ստանձնելու է Եվրախորհրդում նախագահությունը, ինչը պատեհ առիթ է Հայաստանի համար բարելավելու օրենսդրական դաշտը, ընտրական պրակտիկան և ընտրական միջավայրը:
Սթյուարթ Դիքսքոնը բացահայտումներ կատարեց նաև եվրոպական երկրների, այդ թվում՝ իր երկրի՝ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ընտրական պրակտիկայի մասին: Պարզվում է, եվրոպական շատ երկրներում ընտրողներին տրանսպորտով ընտրատեղամասեր տեղափոխելը «ոչ հազվադեպ հանդիպող երևույթներ են»: Եվրոպացիները՝ անկախ նրանից, տրանսպորտով տեղափոխող ուժի օգտին են քվեարկելու, թե ոչ, կգերադասեն օգտվել տրանսպորտից և պահպանել սեփական ռեսուրսները: «Բազմաթիվ եվրոպական երկրներում այնքան էլ հազվադեպ երևույթ չէ նաև, որ այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցները փորձում են ուղղորդել ընտրողներին: «Ամենակարևորը քվեարկության գաղտնիության ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ քվեարկությունը գաղտնի է»:
Ս.Դիքսոնը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները լուծում կգտնեն, որպեսզի ընտրողների ցուցակներում բացառվեն այն անձանց տվյալներն, ովքեր այլևս Հայաստանում չեն բնակվում: Պետական ծառայողների կողմից ընտրողների քվեարկության վրա ներգործելու, քվեների գնման վերաբերյալ հնչող մեղադրանքների առնչությամբ, ըստ միջազգային դիտորդի, Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի վախի մթնոլորտ ու «կանխիկ դրամի խթան» գոյություն չունենա: Անկախ նրանից, թե այդ մեղադրանքներն իրականություն են, թե սոսկ ընկալում, դրանք խոչընդոտում են ընտրական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության աճին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից