Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Երեք դատավորի կողմից ակնհայտ և կոպիտ խախտման հետքերով 05/04/2013   15:16  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարի 08.12.2011թ. հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանի, Կարեն Չիլինգարյանի և Ամրահի Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Անի Թորոսյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:

Միանգամից երեք դատավորի նկատմամբ կարգապահական տույժի ենթարկելու հիմքերը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ս. Արամյան) 19.09.2008թ. վճռի համաձայն` քաղաքացի Արմեն Մինասյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Նշված վճռում, մասնավորապես, նշվել է «…Ըստ փորձաքննության արդյունքների Ա. Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից...»:

Մինչ վճռի օրինական ուժի մեջ մտնելը (վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2008թ) Հ. Մինասյանը Ա. Մինասյանից վերցրել է լիազորագիր, որպեսզի վաճառի Ա. Մինասյանին պատկանող Երևանի Արաբկիր համայնքի տարածքում գտնվող բնակարանի բաժնեմասը, որի հիման վրա 16.10.2008թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Հ. Մինասյանը, քաջատեղյակ լինելով եղբոր` իր գործողությունները հասկանալու և ղեկավարելու ունակության բացակայության մասին, ստացել է վերջինիցս լիազորագիր և կնքել է առուվաճառքի պայմանագիր: Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի միջոցով 19.10.2009թ. ներկայացվել է հայցադիմում` Ա. Մինասյանի կողմից Հ. Մինասյանին 01.10.2008թ. տրված լիազորագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի կողմից 13.04.2010թ. հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, մասնավորապես, կիրառել գործարքի անվավերության հետևանքները` անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մինասյանի, Հ. Մինասյանի և մյուս կողմից Ա. Մարգարյանի միջև 16.10.2008թ. կնքված բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մարգարյանի և մյուս կողմից Գ. Գևորգյանի և Ա. Սարգսյանի միջև հիշյալ բնակարանի վերաբերյալ կնքված առուվաճառքի գործարքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Վարդազարյան) 10.06.2010թ. վճռի համաձայն` 19.10.2009թ. ներկայացված հայցը մերժվել է: 10.06.2010թ. վճռի համաձայն, հայցը մերժվել է, քանի որ «….Դատարանը գտնում է, որ գործում բացակայում է այն ապացույցը, որը թույլ կտար դատարանին եզրակացնել, որ Արմեն Մինասյանի կողմից Հովհաննես Մինասյանին 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք»: Ընդ որում, դատարանն այս եզրահանգման է եկել այն պարագայում, երբ գործում առկա 21.07.2008թ. տրված բժշկական տեղեկանքում հստակ նշված է եղել, որ «…Վերոգրյալի հիման վրա հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ Արմեն Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ»: Ավելին, գործում առկա է նաև ՀՀ ԱՆ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահի գրությունն այն մասին, որ Արմեն Մինասյանը մանկուց տառապում է սակավամտությամբ և կատարված փորձաքննությունից 2-3 ամիս անց չէր կարող նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք: Հարկ է նկատել նաև, որ քննության պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է եղել այն հանգամանքը, որ Ա. Մինասյանը անգործունակ է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի պատճառաբանական մասում նշվել է նաև. որ «…Մինչդեռ, տվյալ դեպքում, Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008թ. վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ 19.10.2008թ., այսինքն` 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված չէր: Հայցվորի ներկայացուցչի կողմից որպես ապացույց ներկայացված ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացության վերաբերյալ դատարանը նշել է, որ թեև եզրակացության մեջ մանրամասն նկարագրված է Արմեն Մինասյանի հիվանդությունը, այնուամենայնիվ այնտեղ բացակայում է «իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք չղեկավարելու» հանգամանքը և արտահայտությունը: Հետևաբար, դատարանը գտել է, որ դատահոգեբուժական փորձաքննության 21.07.2008թ. եզրակացությունը թույլ չի տալիս կատարելու այնպիսի եզրահանգում, որ 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը ընդունակ չէր հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք…»:

Վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Դատարանի 08.12.2010թ. որոշմամբ մերժվել է: Մասնավորապես, նշված որոշման պատճառաբանական մասում նշված է, որ կոնկրետ դեպքում Արմեն Մինասյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.09.2008թ. վճռով ճանաչվել է անգործունակ: Այդ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2010թ., ուստի 01.10.2008թ.` լիազորագիրը տալու պահին, Արմեն Մինասյանը ճանաչված չէր անգործունակ, հետևաբար վերջինիս կողմից 01.10.2008թ. տրված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Բողոք բերած անձի այն փաստարկների վերաբերյալ, թե Արմեն Մինասյանը լիազորագիրը տալու պահին չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի ղեկավարել դրանք, Դատարանը գտել է, որ դրանք անհիմն են, քանզի դրանք հիմնավորող որևէ պատշաճ ապացույց բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել դատարանին, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»:

Վերը նշված որոշման դեմ 10.01.2011թ. ներկայացվել է վճռաբեկ բողոք, ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամբ բեկանել է Դատարանի 08.12.2010թ. որոշումը և գործն ուղարկել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ըստ արդարադատության նախարարի, դատավորներն անտեսել ու խախտել են

Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացության համաձայն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի բացատրություններն անհիմն են այն պատճառաբանությամբ, որ Դատարանը, հաստատված համարելով, որ կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, անտեսել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009թ. գրությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացությունը, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008թ. և 19.09.2008թ. վճիռները:

Ուստի նախարարի եզրակացմամբ, դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնց արդյունքում խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք), նշված կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության), ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջները:

Նշված նորմերի պահանջների խախտման հետևանքով խախտվել են անգործունակ քաղաքացու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արդար դատաքննության և սեփականության իրավունքը, խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, նշված խախտումներն ազդել են քաղաքացիական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

«Տուժած» դատավորները համաձայն չեն

Արդարադատության նախարարի ու Արդարադատության խորհրդի «ուշադրության» կենտրոնում հայտնված դատավորները տվել են ըստ էության նույնաբովանդակ բացատրություններ: Դատավոր Ա. Խառատյանը, մասնավորապես, նշել է, որ «Դատարանն ակնհայտ և կոպիտ խախտում թույլ չի տվել, այլ ապացույցների գնահատմամբ եկել է համոզման, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ է», ուստի խնդրել է Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել: Նույնպիսի խնդրանքով դիմել են նաև դատական այս կազմի անդամ մյուս երկու դատավորները ՝ Ա.Պետրոսյանն ու Կ.Չիլինգարյանը: Ըստ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ներկայացված բացատրության` ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամμ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակի` բեկանել է Դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, ինչը նշանակում է, որ գործում եղած ապացույցները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարար չեն համարվել գործի լուծման վերաբերյալ հետևությունների հանգելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ «Դատարանին վերագրված դատավարական նորմերի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել և չի կարող համարվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում»: Դատավորը պնդել է, որ վիճարկվող գործարքը` լիազորագիրը, կնքվել է 01.10.2008թ., իսկ գործարքի կողմը անգործունակ է ճանաչվել 20.09.2008թ. օրինական ուժի մեջ մտած վճռով, այսինքն` գործարքը կնքվել է անձին անգործունակ ճանաչելուց հետո մոտ 10 օր անց:

Ըստ դատավոր Կ. Չիլինգարյանի կողմից ներկայացված բացատրության, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011թ. որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-դ և 311-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ պարունակելով հանդերձ, չի պարունակում որևէ հետևություն` «Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը խախտված լինելու վերաբերյալ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման առնչությամբ էլ սոսկ արձանագրվել է, որ Դատարանն անտեսել է գործում եղած որոշ ապացույցներ Դատարանի կողմից համակցության մեջ չգնահատվելու հանգամանքը, ընդ որում, Դատարանին վերագրված` դատավարական օրենքի վերը նշված նորմի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում»:

Արդարադատության խորհուրդն էլ հերթին համաձայն չէ դատավորների հետ

Արդարադատության Խորհուրդն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական արդյունքը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը, որն էլ իր հերթին պետք է արտացոլվի դատական ակտի հիմնավորման մեջ: Մինչդեռ Դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել, անտեսել և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա հետևյալ ապացույցները` ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի 13.10.2009թ. գրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտել է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ չի համարել անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-դ և 311-րդ հոդվածների առանձնահատկություններին, քանի որ դրանք արդեն իսկ մեկնաբանվել են ՀՀ վճռաμեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից` կարգապահական վարույթի հիմքում ընկած քաղաքացիական գործով 01.04.2011թ. կայացված որոշմամբ:

Արդարադատության Խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:


Արխիվ

[]