ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարկավորումից հետո մահացած ձեռնարկատիրություն 05/04/2013 12:47 | Վերլուծություններ
Ինչպես են օգտագործվել ՀՀ պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցները: Ստորև ներկայացվող փաստերն այդ հարցի պատասխանի ընդամենը մեկ դրվագն են երևակում…
2010 թ. փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի իրականացման նպատակով ‹‹Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն›› (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի անձնակազմի և փորձագետների վարձատրության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 150 մլն դրամ, այդքան էլ` 2011 թ., իսկ 2012թ.` 151 մլն դրամից ավելի: Նշված գումարից 100, իսկ անցյալ տարի ավելի քան 101 մլն դրամը հատկացվել է անձնակազմի վարձատրության, 50 մլն դրամը` ՓՄՁ ԶԱԿ-ի ենթակառուցվածքների պահպանման համար: Սակայն այսպիսի վարձատրություն ստացած կազմակերպության կողմից ‹‹Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին›› ծրագիրն իրականացվել է մի շարք խախտումներով և թերություններով:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ‹‹…փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն››: ՓՄՁ ոլորտը նախարարության կողմից ներկայացված է որպես երկրի տնտեսական զարգացման վրա նշանակալի ազդեցություն ունեցող անկյունաքար, որն ապահովում է նաև տարածքային համաչափ զարգացում:
Ավելին. նախարարությունը և կառավարությունն իրենց հայտարարություններում կարևորում են ՓՄՁ ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում: Իսկ իրականությո՞ւնը…
ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) ստացված վարկային միջոցների օգտագործման նպատակայնությունը պարզելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի գործառույթների ուսումնասիրությամբ պարզել է, որ 2010 թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտներից գործում են ընդամենը 8-ը, 2011 թ.` 17 սուբյեկտներից` 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտներից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել են իրենց գործունեությունը:
Վերոնշյալ փաստերը վկայում են, որ չնայած ֆինանսական հսկայական ներդրումներին, դրանք շատ դեպքերում ջուրն են լցվել, վատնվել է նաև ժամանակը, իսկ ՓՄՁ ոլորտի զարգացման հետ կապված սպասումները և հավաստումները` երկրի տնտեսական աճի կայունության ապահովում, տնտեսության նորարարական ուղղվածություն և ճկունություն, տարածքային համաչափ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, հասարակության միջին խավի ձևավորում, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովում, սոսկ դատարկ խոսքեր են կամ բարի ցանկություններ, որոնք, համենայն դեպս, վերջին 3 տարում հիմնազուրկ են և որևէ աղերս չունեն իրականության հետ:
ՎՊ-ն պարզել է նաև, որ մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ Ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանը, աշխատատեղերի ավելացմանը: Օրինակ, 2010 թ. խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով ‹‹Աստղիկ Քոչարյան›› ԱՁ-ի կողմից ստացված 1 մլն 700 000 դրամի վարկն օգտագործվել է ոչ նպատակային, որի արդյունքում ԱՁ-ն 16.11.2010 թ. դադարեցրել է իր գործունեությունը:
2012 թ. ավտոբուս ձեռք բերելու նպատակով ‹‹Սարգիս Ավետիսյան›› ԱՁ-ի կողմից ստացված 2 մլն դրամի միջոցները ոչ նպատակային օգտագործելու արդյունքում 16.10.2012 թ. հոկտեմբերի 16-ին այս ԱՁ-ն նույնպես դադարեցրել է իր գործունեությունը: Նույն պատճառով իր գործունեությունը դադարեցրել է նաև ‹‹ԷՄ ԸՆԴ ԴԱՎ ՖԱՐՄ›› ՍՊԸ-ն (2012 թ. ստացված վարկը` 2 մլն 700 000 դրամ), որը դեղատնային գործունեություն այդպես էլ չի կազմակերպել:
ՎՊ-ի տեղեկացմամբ, ‹‹ԱՐԹԳԱԲ-ՏԵԽ›› ՍՊԸ-ն 2012 թ. ավտոմեքենաների շարժիչների քիմիական լվացման համար ստացած 3 մլն դրամի հաշվին դեռևս չի ձեռք բերել հիմնական միջոցներ, որի հետևանքով գործունեություն չի իրականացնում:
Պալատի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ՓՄՁ սուբյեկտի կողմից ներկայացված ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա: Մասնավորապես` 2010 թ. բազալտե, գրանիտե և տուֆաավազային սալիկների արտադրությամբ զբաղվող ‹‹Վայքի Շիկ›› ԲԲԸ-ի շրջանառությունը ներակայացված ֆինանսական աջակցության ծրագրերի ուսումնասիրության հաշվետվության թերթիկում նշվել է 54 մլն 500 000 դրամ, զուտ շահույթը` 21 մլն 180 000 դրամ, մինչդեռ շահութահարկի հաշվարկում իրացումից հասույթը կազմել է 17 մլն 423 000 դրամ, իսկ հարկվող շահույթը` 1 մլն 807 000 դրամ: Իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա ընկերությունը վարկավորվել է 15 մլն դրամի չափով:
Ներկայացված ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա են վարկավորվել նաև ‹‹Ռոզալյա Կահույք›› (կահույքի արտադրություն և վաճառք) ՍՊԸ-ն, որին տրվել է 9 մլն դրամ վարկ, ‹‹Գրիգոր-Գուրգեն›› ԱԿ-ն (զբաղվել է հանքի շահագործմամբ և շինանյութերի արտադրությամբ), որը ստացել է 12 մլն դրամ վարկ, ‹‹Արթուր Սարգսյան›› ԱՁ-ն (կահույքի արտադրություն, թունաքիմիկատների վաճառք): Վերջինիս աջակցության թերթիկում շրջանառությունը ներկայացվել է 52 մլն 594 000 դրամ, մինչդեռ հարկային մարմին ներկայացված հաշվետվություններով այն զրոյական է եղել: Արդյունքում ԱՁ-ն վարկավորվել է 14 մլն դրամի չափով:
Նկատենք, որ հիշյալ տնտեսվարողները զարմանալի դյուրինությամբ վարկավորվել են, թեև այլոց պարագայում հիմնադրամը հայտնի է իր խստապահանջ մոտեցմամբ, և այդ առումով այնքան էլ հեշտությամբ չի վարկավորել տնտեսվարող սուբյեկտներին:
ՓՄՁ սուբյեկտներին մինչև 70 % վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրով 2010 թ. վարկային փաթեթից օգտված 13 կազմակերպություններից ՎՊ-ի ուսումնասիրության պահին գործել են 6-ը: Հատկանշական է, որ շատ դեպքերում խոշոր վարկային երաշխավորություններ են տրամադրվել այնպիսի կազմակերպությունների, որոնց նախորդ տարվա հասույթները զրոյական են եղել կամ նրանք ունեցել են փոքր թվով աշխատողներ: Արդյունքում` ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գումարները վերականգնվել են դատական կարգով: Օրինակ` ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ‹‹Իդիլ Տեքստիլ›› ՍՊԸ-ին (տրիկոտաժե կտորի արտադրություն) տրամադրվել է 37 մլն 279 000 դրամի վարկային երաշխավորություն` 200 000 ԱՄՆ դոլարի վարկ ստանալու համար: Կազմակերպության կողմից լրացված ՓՄՁ աջակցության ծրագրից օգտվելու հայտում նախորդ տարվա հասույթը նշվել է 0 դրամ, աշխատողների թվաքանակը` 3 մարդ: 2009 թ. մայիսի 8-ին կնքվել է երաշխավորության պայմանագիր, որի հիման վրա բանկը տրամադրել 200 000 ԱՄՆ դոլարի վարկ` 36 ամիս մարման ժամկետով և 14 % տոկոսադրույքով: 2010 թ. մայիսի 18-ին բանկը տեղեկացրել է երաշխավորին ընկերության մոտ մայր գումարի գծով 28 023 դոլարի ժամկետանց պարտավորությունների և 2348 դոլարի ժամկետանց տոկոսագումարի, ինչպես նաև երաշխավորության գումարից 30 %-ը` 10 մլն 801 400 դրամը, պարտավորության մարմանն ուղղելու մասին: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գումարը վերականգնվել է միայն 2011թ.մայիսի 10-ին, դատական կարգով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից