Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Թուրք-ադրբեջանցիների հետ պիտի հարաբերվել ուժի դիրքերից 05/02/2013   14:09  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

- Եթե յուրաքանչյուր տարի ապրիլ ամսին հայ հանրույթը համախմբվում է ցեղասպանության տարելիցի առիթով, ապա մայիսը մեզանում ընկալվում է որպես հաղթանակների ամիս` այս համատեքստում միավորելով հայությանը: Այս երկու միավորող գործոններից ո՞րն է առավել ազդեցիկ և որքանո՞վ ենք մենք` հայերս կարողանում օգուտներ քաղել այդ համախմբումներից:

-Անկասկած, ցեղասպանությունը նույնպես միավորիչ ներուժ ունի և կարծում եմ` այդ ներուժը պիտի առավելագույնս օգտագործել: Կա հայտնի ճշմարտություն, թե մարդիկ միավորվում են վտանգի պահին: Այս առումով անցում կատարելով ռազմաքաղաքական իրավիճակին, պիտի շեշտել, որ ցեղասպանությունն այսօր, ցավոք, անցյալ չի:

Մենք հիմա փաստորեն ապրում ենք ցեղասպանության մթնոլորտի մեջ և այն, որ մեր շուրջն ստեղծված է այդօրինակ մթնոլորտ, ակնհայտ փաստ է: Դրա վրա աչք փակելը նշանակում է մեզ դատապարտել նոր ցեղասպանության: Ի վերջո, հայերի ցեղասպանությունը չէր լինի, եթե բոլորը գիտակցեին թուրքից բխող վտանգն այն ժամանակ՝ միավորվելով, կազմակերպված լինելով: Այժմ էլ այդ վտանգը կա, ուստի միավորվելու կարիք, հիմա, առավել քան երբևէ ունենք:

Մի կողմից՝ ցեղասպանությունն անցյալ է, որովհետև այսօր, Արցախի հաղթանակից հետո մեր առջև է ուժեղ հայի տեսակը, ինչը նշանակում է թուրքական նկրտումները չեն իրականանա: Բայց միևնույն ժամանակ, մեր շուրջն առկա է հայատյացության միջավայր: Այս համատեքստում, ի դեպ, շատ կարևոր դրսևորում է Ռամիլ Սաֆարովի կերպարը: Հարց է ծագում` արդյոք նախագահ Ալիևը կգնար այդ կերպարի հերոսացմանը, եթե վստահ չլիներ, որ իր այդ քայլն ընդունելի է հայրենակիցների համար: Բնականաբար` ոչ:

Այն, որ թուրք հասարակության մեջ ռամիլսաֆարովների պահանջարկ գոյություն ունի, ակնհայտ է: Ալիևը շատ լավ հասկանում էր, որ դա ընկալելի , իրենց համար միավորիչ քայլ է: Հայատյացությունը մշտական պահանջարկ ունի Ադրբեջանում, այսինքն, ռամիլսաֆարովների հասարակության հետ գործ ունենք: Իսկ սա հուշում է, որ Ադրբեջանում հայ սպանելը ևս արժեքային համակարգի մաս է: Պետք է կույր լինել այս վտանգը չնկատելու համար:

-Մենք պարբերաբար պաշտոնական Բաքվի կողմից լսում ենք Արևմտյան Ադրբեջանի մասին նրանց հորինած լեգենդը, որն այդ երկրի նախագահի մակարդակով է շրջանառության մեջ դրվում: ` Ըստ ձեզ, այս անհեթեթությանն ի՞նչ կերպ պիտի արձագանքել, և կամ՝ արձագանքել, թե՞ ոչ…

-Այդ եզրույթն առաջին հայացքից ժպիտ կարող է առաջացնել, ցնդաբանություն թվալ, բայց սա զավեշտ ու ցնդաբանություն չի, սա արդեն ձևակերպված էթնոքաղաքական նպատակ է: Այլ խնդիր, որ այն այսօր իրականանալի չի, քանի որ կա ազատագրված Արցախ: Բայցև փաստ է՝ այժմ հարևան պետությունում մի սերունդ մեծանում է՝ «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը կրելով, ինչը շատ համահունչ և հաճելի է թուրքի ականջին: Ի դեպ, Արևմտյան Ադրբեջան ասվածի ակունքները դեռևս Հեյդար Ալիևից են գալիս: Նրանք ամբողջ հայապատկան Հայաստանն են դիտարկում դրա տակ: Սա վկայում է, որ թուրքերը մեզ այս տարածաշրջանում չեն դիտարկում, ինչը փաստվում է մեր հանդեպ խորքային անհանդուրժողականությամբ, ցեղասպանության պատրաստակամությամբ…

-Ասել է, թե՝ նրանց մտքում ցեղասպանության գաղափարը մշտապես նստա՞ծ է:

- Տեսեք, հաճախ կարելի է լսել հայերիցս՝ «մենք դատապարտված ենք ապրել թուրքերի շրջապատում» միտքը: Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն այս առումով հստակ տեսակետ ունի: Ըստ այդմ, նա նկատում է` իսկ այդ հարցադրումը Ադրբեջանում կամ Թուրքիայում կա՞: Թուրքերն իրար մեջ ասու՞մ են` մենք հայերի հետ դատապարտված ենք ապրելու: Այս միտքը կա՞ նրանց ընկալումներում :

-Փաստորեն` ոչ, այլապես ինչպես կարող էին ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջանի առասպելը հորինել: Այս համատեքստում մեկ այլ հարց՝ ինչպես հարաբերվել ադրբեջանցի - թուրքի հետ, ի վերջո, ճակատագրորեն մեր հարևանը մեր թշնամին է:

- Այո, մենք դատապարտված ենք ապրել այս տարածաշրջանում, ի հեճուկս թուրքերի, ովքեր մեզ չեն տեսնում այստեղ: Հետևությունը մեկն է` «թուրքը մնում է թուրք» ճշմարտությունը եղել և մնում է ակտուալ: Իհարկե, սա չի նշանակում, թե թուրքերի հետ չպիտի հարաբերվենք: Պարզապես զգոնությունը երբեք չկորցնելով` պիտի հարաբերվենք ուժի դիրքերից՝ մեր ուղեղում միշտ ունենանալով «թուրքը մնում է թուրք» բազմիցս փորձված միտքը: Իսկ հարաբերվել ուժի դիրքերից, նշանակում է՝ ունենալ այնքան ռազմական ներուժ, որը թույլ չի տա, որ ադրբեջանաթուրքական ծավալապաշտական նկրտումնեռրը դառնան իրականություն: Այսինքն այնպիսի ներուժ, որն անիրականանալի կդարձնի բոլոր հնարավոր ագրեսիվ պլանները թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում: Թուրքերն այսօր իրենց պլանները փորձում են իրականացնել Ադրբեջանի միջոցով:

- Վերջին տարիներին հայ հասարակության շրջանում առավել հաճախ է թևածում քաղաքակիրթ Թուրքիայի, քաղաքակրթված թուրքի տեսլականը…

Ի վերջո, մեծ հաշվով` նրանց մարդաբանական տեսակը կարո”ղ է փոխվել:

-Հայի տեսակը ժխտող, նվաճողական տեսակին զուգահեռ, որը շատ արագ կդառնա ցեղասպան տեսակ, կա մի այլ` ավելի քաղաքակիրթ, բարոյական տեսակ, ի դեպ, միշտ էլ կլինեն բացառություններ, բացառիկ թուրք մտավորականներ: Այլախոհի կարգավիճակում գտնվող այդ երկրորդ տեսակը միավորված է թուրք հանրույթի մեջ: «Թուրքը մնում է թուրք» ասելով, բնականաբար, ես նկատի ունեմ նաև այդ փոքրամասնություն տեսակը:

Ինչ խոսք, դժվար է զանազանել, թե ով է հոժարակամ զղջացողը, ով է միսիա կատարում, բայց որ հոժարակամ զղջացողի կերպարի տակ միսիոներներ եկել են Հայաստան ու կգնան` փաստ է: Ահավասիկ, նրանցից մեկն էր Մեհմեդ Ալի Բիրանդը, որը վերջերս մահացավ: Մարդ, որը եկել և ներկայանում էր այլախոհի կերպարով, ցեղասպանություն բառն էլ գործածում էր: Բայց նրա միտքը, մեսսիջը, որքան հետևել և կարողացել եմ վերլուծել, այսպես կոչված սիմվոլիկ զիջման գաղափարի զարգացումն էր: Ասում էր` գիտեք, ինչ, դուք Աղդամի կողքին մի փոքր բան տվեք, որ մենք կարողանանք թղթային հիմք ունենալ արտաքին հարցերի հանձնաժողովում՝ արձանագրություններն առաջ տանելու համար:

Ցավն այն էր, որ մեզանում քաղաքական մտքի այդ տհասությունը լուրջ ընդունողներ եղան: Մի դեպքում՝ ծայրահեղ մեկը, մեկ այլ դեպքում՝ խորամանկ-նրբանկատ Մեհմեդ Ալի Բիրանդը՝ հայտնի լրագրող, բայց նրանք բոլորն էլ առաքելություն ունեն՝ իրենց ազգի համար պետքական գործ են անում: Թուրքի ժպիտներին մենք միշտ խաբվում ենք:

-Ի դեպ, տարիներ շարունակ «հող զիջելու»՝ մեկ Մեղրին ու Զանգեզուրը, մեկ այլ դեպքում՝ ազատագրված հայրենիքի տարածքները հանձնելու, տալու մասին աղաղակողներն այսօր մի տեսակ լռել են: Ինչո”վ եք պայմանավորում:

- Հող զիջել-չզիջելու դիսկուրսը փակված է այսօր, նկատեմ, որ ժամանակին ամեն կերպ վարկաբեկվում էր «ոչ մի թիզ հող» սկզբունքը: Այն դիտարկվում էր որպես ծայրահեղականություն: Փոխարենը`ստրկամտությունը, թուլակամությունը պրագմատիզմ էր որակվում: Իսկ այսօր եթե որևէ մեկը հանկարծ որոշի հողեր զիջել, նա կբախվի համաժողովրդական ալիքին: Արցախում հաճախ եմ լինում, գոնե այսօր Կովսականի, Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչը չի ելնելու իր հողից, ավելին, այս տարածքներում 2009-ից բնակչության աճ կա: Մոտ 18 հազար հա տարածք են մշակում Քաշաթաղում: 30 ընտանիք սիրիահայեր են եկել,տ ուն են կառուցում, այգիներ հիմնում, 200 հա տարածք են վերցրել, մշակում են: Փառք Աստծո, Արցախի իշխանությունների կողմից արտոնություններ են նրանց տրվում: Տեսեք, մեկ հեկտարի վարձակալության համար տարեկան 6000 դրամ գումար են վճարում, ինչը գրեթե ձրի է: Ամեն կերպ աջակցում են` բազմազավակներին տնով ապահովում: Որ գյուղում եղանք` ինչ-որ բան կառուցվում էր, ինչ-որ բան առաջիկայում պիտի կառուցվի: Իսկ սա վկայում է, որ «հող» չտալու դիրքորոշումն արդեն Երևանում էլ է ամրապնդվել:

Այսինքն, թուրքի հետ խաղաղ ապրելու համար պետք է ուժ ունենալ, մեզ ուժ տվող գործոններից մեկը Արցախն է` իր տարածքով, կոնֆիգուրացիայով, բանակով… Եվ այն գումարները, որ բանակի, Արցախի սահմանամերձ գյուղերը շենացնելու համար են ներդրվում, հեռահար ռազմավարական ծախսեր են, որոնց պիտի ամեն կերպ նպաստենք: Եթե ցեղասպանություն չենք ուզում, կամենում ենք արժանապատիվ ապրել մեր հայրենիքում, ուրեմն, պիտի գումարներ չխնայենք երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ:

Հեղինակ` Անահիտ Եսայան


Արխիվ

[]