ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյան. Հաջողվել է հաղթահարել «բավականին անհաջող ձևակերպումները» 04/30/2013 18:05 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է ապրիլի 22-ից 26-ը Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ-ի նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին: Քննարկված բազմաթիվ հարցերի շուրջ հայ պատվիրակները, եթե անգամ ժամանակը սպառվելու պատճառով չեն հասցրել հնչեցնել իրենց ելույթները, դրանց գրավոր տեքստերը կցվել են նիստերի արձանագրություններին:
Ազգային ժողովում այսօր ամփոփելով Վեհաժողովի նստաշրջանի աշխատանքները, հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության անդամներից երկուսը՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, ներկայացրին որոշ մանրամասներ: Մասնավորապես, նշվեց, որ հետմոնիտորինգային կարգավիճակում գտնվող Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակում եղել են հայ-թուրքական հարաբերություններին ու երկու երկրների միջև ստորագրված արձանագրություններին վերաբերող «բավականին անհաջող ձևակերպումներ»: Դրանք, ինչպես նաև որոշ դեպքերում զեկույցի հեղինակի կողմից, հայկական պատվիրակների տեսանկյունից, տրվող անընդունելի մեկնաբանությունները մեր պատվիրակության անդամների աշխատանքի արդյունքում հաջողվել է հաղթահարել: Հարցի կապակցությամբ մեր պատվիրակներն իրենց առաջարկություններում հատկապես շեշտադրել են կրոնական փոքրամասնությունների ազատությունների, կրթական և սեփականության իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը: Ըստ Դ.Հարությունյանի՝ չնայած զեկուցողների և թուրքական պատվիրակության համառ դիմադրությանը, հայկական պատվիրակության երկու առաջարկություններն էլ Վեհաժողովի պատվիրակների կողմից ընդունվել և ընդգրկվել են բանաձևում:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին, ապա, ինչպես նշեց ԱԺ պատվիրակության ղեկավարը, հաշվի առնելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, ինքը ստիպված է ընդգծել, որ այդ հանդիպումները որևէ առնչություն չունեն ԵԽԽՎ-ի թ.1416 բանաձևով նախատեսված Լեռնային Ղարաբաղի խնդրով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների հետ:
Հայաստանին անմիջականորեն վերաբերող օրակարգային հարցի, այն է՝ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցի կապակցությամբ էլ Դ.Հարությունյանը վերահաստատեց իր գնահատականը, ըստ որի ինքն այն համարում է օբյեկտիվ, թեև որոշ գնահատականների հետ համամիտ չէ: Նա հավելեց նաև, թե ցավում է, որ քննադատական ելույթներ են ունեցել եվրոպացի որոշ պատգամավորներ, ովքեր ընդգրկված չեն եղել Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության կազմում և իրենց թույլ են տվել դատողություններ անել այլոց կարծիքների հիման վրա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ