Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Աղտոտված հողատարածքներն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով 04/29/2013   11:43  |  Վերլուծություններ

Թափոններով և կեղտաջրերով աղտոտված հողատարածքները օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Ըստ վիճակագրական հաշվառման տվյալների, ՀՀ տարածքում տարեկան առաջանում և աղբավայրեր տեղափոխվում է շուրջ 1 մլն 529 000 խմ կամ 535 200 տոննա (1000 խմ-ն 350 տոննա ընդունելու դեպքում) կենցաղային աղբ: Ընդ որում, 1 մլն 529 000 խմ կենցաղային աղբի 57.0 %-ը (868.0 խմ) բաժին է ընկնում Երևանին: Մայրաքաղաքում աղբահանությունն իրականացվում է թվով 12 կազմակերպությունների (օպերատորների) կողմից, աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի, Աջափնյակի և Ջրվեժ համայնքի տարածքում գտնվող աղբավայրեր:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վարվող թափոնների հեռացման վայրերի ռեեստրում գրանցված է ընդամենը 19 աղբավայր, մինչդեռ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալների, կենցաղային թափոնների տեղադրման պաշտոնապես գրանցված վայրերի թիվը 245-ն է: Երևանի աղբավայրերից թափոնների հեռացման վայրերի ռեեստրում գրանցված է միայն Աջափնյակի աղբավայրը, որի տարածքն անբարեկարգ է, այն սանիտարական պահպանման գոտու չափերով չի համապատասխանում սահմանված նորմերին, պարսպապատված չէ, իսկ կուտակված աղբը մշտապես ենթարկվում է ինքնայրման:

Վերոնշյալ արձանագրումները կատարել է ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ)` անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին: ՎՊ-ի տեղեկացմամբ, օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցում են ստացել 30 աղբավայր, իսկ, օրինակ, Արագածոտնի մարզի Օշական համայնքի վարչական տարածքում, Աշտարակ-Էջմիածին մայրուղու հարևանությամբ գտնվող 1.58 հա մակերեսով աղբավայրի հողատարածքը, որտեղ տեղադրվում է նաև Երևանում առաջացող աղբի մի մասը, ոչ միայն չունի պետական գրանցում, այլև հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության արոտավայր:

Արարատի մարզի Վեդի քաղաքի միջհամայնքային (ստեղծվել է դրամաշնորհային միջոցներով), Արտաշատ և Մասիս քաղաքների աղբավայրերը թեև արտոնագրված են, սակայն չեն համապատասխանում աղբավայրերի շահագործման նորմերին, քանի որ Արարատյան դաշտավայրում բարձր է գրունտային ջրերի մակարդակը, իսկ օրինակ, Մասիս քաղաքի աղբավայրը տեղաբաշխված է գետի անմիջական հարևանությամբ: Գյուղատնտեսական նշանակության, մշակովի հողատարածքների և գետակի անմիջական հարևանությամբ` Երևան-Մասիս ավտոճանապարհի Նորաբաց համայնքի հատվածում շուրջ 1.0 հա մակերեսով աղբավայրը, հիշյալ պալատի հավաստմամբ, նույնպես օրինական չէ:

Հայաստանի տարածքում կենցաղային կոշտ թափոնների հավաքումն իրականացվում է 49 քաղաքային և 468 գյուղական համայնքներում, իսկ 398 գյուղական համայնքներ (գյուղական բնակավայրերի 46%-ը) ընդգրկված չեն թափոնների հավաքման ծառայությունում: Քաղաքային բնակավայրերում իրականացվող սանիտարական և աղբահավաքման ծառայությունն ընդգրկում է բնակչության 90%-ի սպասարկումը: ՎՊ-ն պարզել է, ոչ չի կատարվել ‹‹Աղբահանության և սանիտարական մաքրման մասին›› ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջը: Մասնավորապես` սանիտարական մաքրման սխեմաներ (պարունակում է համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման և վնասազերծման ձևերն ու մեթոդները) հաստատել են 915-ից ընդամենը 295 համայնքի ավագանիներ, իսկ աղբահանության վճարի դրույքաչափեր սահմանվել են 190 համայնքում:

Լոռու մարզում աղբահանության գործընթացի վերլուծության արդյունքներով արձանագրվել է, որ մարզի համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող կազմակերպությունների կողմից չեն կատարվել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված պահանջները: Աղբավայրերը, ինչպես նաև 25.0 քմ-ից ավելի տեղադրման մակերեսով թափոնների թաղման, վնասազերծման և ոչնչացման այլ օբյեկտները չեն գրանցվել ‹‹Թափոնների հեռացման վայրերի ռեեստրում››:

Ռեեստրում գրանցված չէ նույնիսկ Ալավերդի համայնքի տարածքում գտնվող վտանգավոր արտադրական թափոնների` մկնդեղի թափոնակուտակիչը:

Համայնքների տարածքների աղբավայրերում առկա են ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2006թ. թիվ 342-Ն հրամանով հաստատված ցանկում ներառված վտանգավորության աստիճան ունեցող թափոններ (մշտական և ժամանակավոր բնակության վայրերից, ինչպես նաև կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբն ունի 4-րդ դասի վտանգավորության աստիճան): Սակայն, համայնքների կամ աղբավայրեր օգտագործողների (օպերատորների) կողմից գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի: Ամենայն հավանականությամբ, չեն ցանկացել վճարել լիցենզիայի տրամադրման համար սահմանված տարեկան 200 000 դրամ պետական տուրքը նույնիսկ:

‹‹Չհավաքվող և չհեռացվող աղբը սովորաբար հայտնվում է գետերի ափերին կամ ձորերում՝ աղտոտելով շրջակա միջավայրը և ստեղծելով ռիսկեր մարդու առողջության համար,- նշված է ՎՊ-ի հաշվետվության մեջ:- Հաշվի առնելով մարզի խոշոր քաղաքների աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները, ներկայումս հրատապ է բնապահպանական, քաղաքաշինական, սանիտարական պահանջներին համապատասխան աղբավայրերի ստեղծման և առկա աղբի վերամշակման հիմնախնդիրը››:

Վանաձոր քաղաքում, ինչպես նաև Արջուտի, Գուգարքի, Մարգահովիտի և այլ համայնքներում առաջացած աղբը տեղադրվում է Արջուտ գյուղի մոտ գտնվող 5.6 հա մակերեսով աղբավայրում: Սակայն աղբավայրը գտնվում է բարձրադիր վայրում` սարալանջին, որի տարածքով հոսում են ձնհալից առաջացած ջրերը: Դեպի աղբավայր տանող ճանապարհը գտնվում է վատ վիճակում, իսկ երկայնքով տեղադրված են թափոններ: Աղբավայրը ցանկապատված չէ, հարակից հողատարածքները, որոնք մշտապես աղտոտվում են թափոններով և կեղտաջրերով, օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Անժխտելի է, որ Արջուտի աղբավայրը չի համապատասխանում բնապահպանական, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման չափանիշներին:

Եվս մեկ խախտում ու խնդիր. Վանաձորում շինարարական և քանդման աշխատանքների թափոնների տեղադրման վայրը գտնվում է քաղաքի արվարձանում` Տարոն 4 թաղամասում, սակայն տեղադրվող շինարարական աղբի պատշաճ հաշվառում չի իրականացվում: Իրականում, ըստ ՎՊ-ի, շինարարական աղբի մեծ մասը տեղադրվում է քաղաքից դուրս` գետերի հուների կամ ավտոճանապարհների երկայնքով:

‹‹Բնապահպանական վերահսկողության մասին›› ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` ‹‹բնապահպանական վճարների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է բնապահպանական պետական տեսչության կողմից››: Մինչդեռ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից 2010-2012թթ. ընթացքում բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման վերաբերյալ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող ընկերությունների նկատմամբ չի կազմվել որևէ ակտ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]