ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնաթիռների փոխարեն՝ թանկարժեք ժամացույց և բժշկական սարքավորում 04/29/2013 01:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների գույքին և եկամուտներին «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավորության թեկնածուների կարգավիճակում մեկ տարի առաջ նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Սակայն, հաշվի առնելով, որ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու մեկ ամիս առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում նրանց գույքը և եկամուտները նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են կրել, որոշեցինք ներկայացնել թարմացված տվյալները:
Այսպես՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, 58-ամյա Վարդան Օսկանյանը հայտարարագրել է մեկ առաձնատուն ԱՄՆ-ում՝ 200քմ մակերեսով, և հողակտոր Ծաղկաձորում՝ 9000 քմ մակերեսով:
Վ.Օսկանյանի ամսական եկամուտը ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավարձն է:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 150 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վ.Օսկանյանը շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չի ունեցել:
ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 53-ամյա Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է ընդհանուր սեփականություն հանդիսացող 14 միավոր անշարժ գույք. 2 շենք Երևանում՝ 610,55 ք.մ և 913,8 ք.մ մակերեսներով, 1 շենք Գյումրիում՝ 141,46 քմ մակերեսով, 3 շինություն, որից երկուսը Երևանում՝ 15,1 քմ և 233,58 քմ մակերեսներով, մեկը Վրաստանի մայրաքաղաքում՝ 189 քմ մակերեսով, 8 հողամաս, որից երեքը Երևանում՝ 0,0917 հա, 0,0906 հա, 0,0677 հա մակերեսներով, մեկը՝ Գյումրիում (0,021283 հա), չորսը՝ Արմավիրի մարզի Արտամետ (157,64 հա), Տալվորիկ (84 հա) և Նոր Կեսարիա (4 հա և 7,07 հա) համայնքներում:
Գ.Արսենյանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն հայտարարագրել է 3 միավոր շարժական գույք՝ 2008թ.-ի արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ:
Ի դեպ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել էր նաև 2003թ.-ի արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Դրանք մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագրում չկան, ենթադրաբար, վաճառված չեն, քանի որ դրա դիմաց ստացված եկամուտ հայտարարագրված չէ:
Գ.Արսենյանը՝ ի տարբերություն մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այս անգամ հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույց և 38 հազար 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորում:
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 402 մլն 521 հազար 689 դրամ, 5 մլն 968 հազար 386 ԱՄՆ դոլար և 20 հազար 136 եվրո:
Գ.Արսենյանի տարեկան եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 269 հազար 740 դրամ աշխատավարձից, «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 430 մլն 900 հազար դրամ և 12 մլն 418 հազար 370 դրամ շահաբաժիններից, «ԱՐՍՕՅԼ», «Յունիքորն գրուպ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 14 մլն 40 հազար դրամ, 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 80 հազար դրամ վարձավճարներից, «Ամերիաբանկ» և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ներից՝ 102 հազար 530 դրամ և 25 հազար 700 դրամ փոխառություններից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ 30 մլն 37 հազար 346 դրամ տոկոսներից:
ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնողն ունի նաև 100% բաժնետոմս «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աննալուս» ՓԲԸ-ներում, ինչպես նաև 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան): Նա ունի նաև 20 % փայ «Բւզնես Սթայլ» ՍՊԸ-ում:
ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական, 55-ամյա Աբրահամ Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը որպես ընդհանուր համատեղ սեձականություն, իսկ 10-ը՝ միանձնյա սեփականություն: Դրանց թվում են 3 հողամաս Երևանում՝ 0,12 հա, 0,05827 հա և 0,15 հա մակերեսներով, 3 շենք-շինություններ Երևանում՝ 274,5 քմ, 42,7 քմ և 81, 32 քմ մակերեսներով: Մնացած 5 միավորը հողին ամրակցված զգալի մակերեսներով անշարժ գույք է, որից 4-ը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում:
Ա.Մանուկյանը 2007թ.-ի արտադրության «Մերսեդես Բենց S 550» ավտոմեքենայի միանձնյա սեփականատեր է:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցներն եղել են 225 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո:
Ա.Մանուկյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 226 հազար 740 դրամ և «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից՝ 413 հազար 760 դրամ աշխատավարձերից, «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից վարձակալությունից ստացած 14 մլն 781 հազար 300 դրամ եկամտից և 3 մլն 500 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ ներդրված գումարի վերադարձից:
Ա.Մանուկյանը թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդումներ չունի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 13:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 11/05/2024 12:29 Արմավիրի մարզում․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը
- 11/05/2024 10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը
- 11/05/2024 10:14 Ապարանի հուշարձանի մոտ անհետացած 31-ամյա քաղաքացու դին են գտել՝ ծառից կախված վիճակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի շորթել
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից