ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուգանք` երկու ամսվա նպաստը հափշտակելու համար 04/28/2013 22:59 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետ Հայկանուշ Սիմոնյանը դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով` հանցավոր ճանաչվելով նախկինում նպաստառու ընտանիքի անունով երկու ամսվա նպաստ դուրս գրելու եւ հափշտակելու համար:
Ըստ դատավճռի, Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի բնակիչ, նպաստառու ընտանիքի անդամ Հասմիկ Մանուկյանը 2012թ. սեպտեմբերին իրենց անչափահաս երեխայի բնակության վայրը փոխելով, նույն ամսվա 1-ից նրան տարել են Չարենցավան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի առաջին դասարան: Ցանկանալով ստանալ երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով տրամադրվող միանվագ դրամական օգնությունը` Հասմիկ Մանուկյանը 2012թ. սեպտեմբերի 10-ին Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցից ստացել է երեխայի ուսման վերաբերյալ տեղեկանք և անձամբ այն ներկայացրել իրենց ընտանիքը սպասարկող` ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տեսուչ, առաջատար մասնագետ Հայկանուշ Սիմոնյանին:
Վերջինս, ըստ մեղադրանքի, 2012թ. սեպտեմբեր ամսին ստանալով տեղեկանքը և տեղեկանալով Հասմիկ Մանուկյանի ընտանիքում կատարված փոփոխության` ընտանիքի մեկ երեխայի բնակության այլ վայր տեղափոխելու մասին, ինչն ազդում է վերջինիս ընտանիքի ձեռք բերած անապահովության միավորի վրա, ինչի պատճառով այդ ընտանիքը կորցնում է ընտանեկան նպաստի իրավունքը, նշվածի մասին հայտնել է Հասմիկ Մանուկյանին: «Սակայն հանցավոր մտադրություն ունենալով գումարներ յուրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից հատկացված` պետական նպաստների հաշվից, Հասմիկ Մանուկյանի ընտանիքում տեղի ունեցած նշված փոփոխության վերաբերյալ ստացած տվյալները տեղեկատվական բազայում դիտավորյալ չի մուտքագրել, թույլ է տվել, որ Հասմիկ Մանուկյանի ընտանիքն ընդգրկվի 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընտանեկան նպաստի ցուցակներում, ստանա 2 ամսվա նպաստի 27.000-ական դրամ գումարները և ետգանձում կատարելու համար նշված ընդհանուր 54.000 ՀՀ դրամ գումարները Հասմիկ Մանուկյանից համապատասխանաբար 2012թ. հոկտեմբերի 3-ին և նոյեմբերի 1-ին վերցրել է, սակայն ՀՀ պետբյուջե չի վերադարձրել և յուրացման եղանակով հափշտակել է: Դրա հետևանքով պետությանը պատճառել է գույքային վնաս` 54.000 ՀՀ դրամի չափով:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Հայկանուշ Սիմոնյանը միջնորդել էր դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և որ իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչում:
Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ՝ վերջինս, մասնավորապես, նշել է, որ ամբաստանյալ Հայկանուշ Սիմոնյանից քաղհայցի պահանջ չունի, քանի որ վերականգնվել է հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, ինչպես նաեւ հիմնավորված հիմնավորված համարել Հ.Սիմոնյանին պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ