ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Wikileaks»-ը հասցրեց պատասխան հարված 04/28/2013 09:04 | Միջազգային լրահոս
2010թ.-ին խոշոր վճարային համակարգերը հրաժարվեցին միջոցներ փոխանցել Ջուլիան Ասսանժի «Wikileaks» նախագծի հաշվեհամարին: Դրանից հետո համացանցային ռեսուրսի գործունեություն պահպանելուն ուղղված զոհաբերությունների հոսքը նվազեց մինչև զրոյական մակարդակի:
Կես տարի անց մի փոքր սողանցք բացվեց, որը հնարավորություն էր տալիս «Mastercard»և «VISA» բանկային քարտերի միջոցով «Wikileaks»-ին օժանդակություն ցուցաբերել իսլանդական «Valitor» ընկերության միջոցով: Սակայն շատ շուտով այդ սողանցքը փակեցին, որն էլ դարձավ դատարան դիմելու պատճառ:
Երկու տարի անց, 2013թ. ապրիլին վերջապես «Valitor»-ին կրկին պարտադրվեց վերականգնել Ասանժի նախագծի օգտին հատկացվող միջոցների ընդունումը:
Ջուլիան Ասսանժը «Wikileaks»-ը գործարկել է 2006թ.-ի վերջին` Միջին Ասիայում, Չինաստանում և այլ երկրներում կոռուպցիան մերկացնելու համար: Կայքի խմբագրությունը դրանում տեղադրում էր տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր: Դա վերաբերում էր, օրինակ Քենիայի նախկին նախագահի կողմից իրականցվող մեքենայությունների մասին տեղեկատվությանը, Սայենտալոգիայի եկեղեցու ղեկավարման ձեռնարկներին կամ Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից տարվող պատերազմի մասին տեղեկությունների ծաղկաքաղին: Որոշ «արտահոսքեր», իրոք, առաջացնում էին մեծ արձագանք, մյուսները չէին արժանանում ոչ լրատվամիջոցների, ոչ էլ հասարակության ուշադրությանը (թեև, հավանաբար, խիստ բարկացնում էին նրանց, ում փաստաթղթերը հայտնվում էին բաց մատչելիության վիճակում):
«Wikileaks»-ի ծաղկումը տեղի ունեցավ 2010թ.-ին` չնայած այն հանգամանքին, որ դեռ փետրվարին կայքը, ֆինանսական ծանր կացության պատճառով, ստիպված էր դադարեցնել գործունեությունը: Ապրիլին այն հրապարակեց մի տեսագրություն, որը նկարահանված էր Իրաքում`ամերիկյան ուղղաթիռից: 17 րոպե տևողությամբ հոլովակում ուղղաթիռը գնդակահարում է մի քանի մարդու, որոնցից երկուսը, պարզվում է, որ «Reuters» գործակալության լրագրողներ էին: Այս տեսագրությունը մեծ աղմուկ առաջացրեց, սակայն տեղեկատվության «արտահոսքի» գլխավոր հետևանքը եղավ ԱՄՆ-ի բանակի շարքային Բրեդլի Մենինգի ձերբակալությունը, ով, ինչպես ենթադրվում է, «Wikileaks»-ին էր փոխանցել այդ հոլովակը և էլի հազարավոր գաղտնի փաստաթղթեր:
Նույն թվականի աշնանը Ասսանժի կայքը առաջացրեց բուռն քննարկումների երկրորդ մեծ ալիքը, երբ այնտեղ տեղադրվեցին Աֆղանստանի և Իրաքի պատերազմի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, ինչպես նաև ամերիկյան դիվանագետների գրագրություններ: Այդ գրագրություններում այլ նյութերի հետ միասին ոչ հաճելի կարծիքներ կային նաև Ռուսաստանի առաջին դեմքերի մասին: Սակայն ռուս դիվանագետներն անմիջապես հայտարարեցին, որ փաստաթղթերի բովանդակությունն իրենց հետաքրքիր չէ:
Կայքը գոյությունը պահպանում էր սովորական օգտատերերի նվիրատվություններով: Այն միջոցներ չէր ընդունում ոչ միայն պետություններից, այլև խոշոր կորպորացիաներից, քանի որ նրանք նույնպես կարող էին հաջորդ ինչ-որ արտահոսքերում հանդես գալ որպես դերակատարներ:
Բնականաբար 2010թ.-ի բուռն գործունեությունը «Wikileaks»-ի վրա հրավիրեց հասարակության ուշադրությունը և, համապատասխանաբար, ավելացրեց նվիրատվությունների ծավալը: Ապրիլին և դեկտեմբերին կայքը համապատասխանաբար հավաքեց 300 հազար և 800 հազար եվրո: Բայց հաջորդ տարի, 2011-ի հունվարին եկամուտները գործնականում նվազեցին և հասան զրոյական մակարդակի: Դա կապված էր այն բանի հետ, որ «Wikileaks»-ը շատ արագ, դեկտեմբերի ընթացքում, զրկվեց նվիրատվություններն ընդունելու ուղիներից:
Սակայն, դրանից ոչ շատ առաջ տեղի ունեցավ մի հուսադրող իրադարձություն: Իսլանդական «DataCell» ընկերությունը, ում միջոցով «Mastercard»և «VISA» բանկային քարտերով մինչև 2010թ. հոկտեմբերն իրականացվում էին «Wikileaks»-ին հասցեագրված փոխանցումները, հայտարարեց, որ գտել է «շրջափակումը» շրջանցող ճանապարհը: Բայց այս հաջողությունը շատ արագ մթագնեց: Անմիջապես հաջորդ օրը «Valitor» ընկերությունը («VISA»-ի իսլանդական ստորաբաժանումը) դադարեցրեց համագործակցությունը «DataCell»-ի հետ` կրկին «Wikileaks»-ին զրկելով գիմարները ստանալու ուղուց: «DataCell»-ը և Wikileaks»-ը «Valitor»-ին դատի տվեցին:
Առաջին դատավճիռը հրապարակվեց մեկ տարի անց` 2012թ. հունիսին: Ըստ այդ դատավճռի արձանագրվեց, որ «Valitor»-ն անօրինականորեն է հրաժարվել «Wikileaks»-ի հաշվեհամրներին միջոցների փոխանցումից և պարտավորեցրեց ընկերությանը վերականգնել համագործակցությունը «DataCell»-ի հետ: «VISA»-ի ներկայացուցիչները այդ դատավճիռը բողոքարկեցին: Սակայն 2013թ. ապրիլին Իսլանդիայի Գերագույն դատարանը համաձայնեց ստորադաս դատական ատյանի կայացրած դատավճռին: «Valitor»-ին տրվեց 15 օրյա ժամկետ միջոցների փոխանցումներն ընդունելու համար: Հակառակ դեպքում ընկերությունը ստիպված կլիներ ամեն օր վճարել 800 հազար իսլանդակն կրոն (6800 դոլար):
Այս անգամ դատավճիռը վերջնական էր և «Valitor»-ն այն բողոքարկելու իրավունք չուներ: Այնպես որ ընկերությանը երկու ակնհայտ տարբերակ էր մնում` կամ ենթարկվել այդ դատավճռին կամ էլ յուրաքանչյուր տարի կորցնել գրեթե 2,5 մլն դոլար:
Սակայն, եթե «Valitor»-ը կրկին համաձայնի իրականացնել «Wikileaks»-ին ուղղված զոհաբերությունները, կայքի գանձարանը դժվար թե միանգամից լցվի նվիրված ֆանատների փողերով: Գործը կայանում է այն բանում, որ չնայած բոլոր խոչընդոտներին, կայքին օժանդակել ցանկացողները նախկինի պես ունեն դա իրականացնելու ոչ քիչ ուղիներ: Ընդ որում խոսքը ոչ թե քիչ հայտնի կամ միջոցները տեղ հասցնելու այնպիսի անուղղակի ուղիների մասին է, ինչպիսիք են «բիթկոինները», «Wikileaks»-ի խորհրդանշաններ կրող ապրանքների գնումները կամ Ջուլիան Ասսանժին ու Բրեդլի Մեննինգին օժանդակող հիմնադրամներին փողերի փոխանցումները: 2012թ. ամռանից «Mastercard»-ի և «VISA»-ի սեփականատերերը նույնպես կարող են մասնակցել կայքի գործունեությանը: Փոխանցումների միջնորդ է դարձել ֆրանսիական Չեզոքության հիմնադրամը (FDNN)-ն:
Հիմնադրամի ներկայացուցիչները խոսել են իրենց համար առկա «մեծ ռիսկի» մասին, սակայն այսօրվա դրությամբ միջոցների փոխանցման այդ ուղու գործունեությունը խաչընտդոտող հանգամանքներ չկան:
Այնպես որ, Իսլանդիայի Գերագույն դատարանի որոշումը ավելի շուտ խորհրդանշական է, հայտարարել է Ջուլիան Ասսանժը: «Դա խոսքի ազատության հաղթանակն է»:
«Wikileaks»-ը հասցրեց պատասխան հարված:
Աղբյուրը` lenta.ru
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը